Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
|
Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
Արմինֆո. Telecom Armenia-ն ավարտում է վերաբրենդավորման գործընթացը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100% բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Մայիսի 1-ից Beeline ապրանքանիշը դուրս կգա Հայաստանում գործածությունից, իսկ Team Telecom Armenia-ն, օգտագործելով առաջին կապի օպերատորի հարուստ փորձը, կշարունակի ու առավել ակտիվ քայլերով կմտնի իր ռազմավարական ծրագրերի գործնական փուլ։
Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայքներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Գնդեվազ գյուղում։ Բացի այս, վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում և ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։
2020 թվականի հոկտեմբերի 29-ին, Team-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանյանների և «Վեոն Արմենիա»-ի միջև գործարքի արդյունքում, հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկը կրկին դարձավ հայկական։
|
Երեքշաբթի, 26 Ապրիլի 2022,
Արմինֆո. Ռուսական ավիաընկերությունները հերթական թույլտվություններն են ստացել միջազգային կանոնավոր չվերթների համար։ Գրեթե բոլոր թույլտվությունները տրվել են դեպի ԱՊՀ երկրներ չվերթների համար՝ Ադրբեջան, Ուզբեկստան, Ղրղզստան, Հայաստան, Բելառուս։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան ՝ վկայակոչելով Ռոսավիացիայի որոշումը։
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո.Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող «Վան Քարտ» (One Card) ՍՊԸ-ն հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցները կրկնապատկելու (ավելացնելու) և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով: Այդ մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո. Transavia ավիաընկերությունը մեկնարկել է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո.Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն այսօր դիտարկվում է որպես "հանգիստ հանգրվան", հատկապես, ՏՏ ոլորտի մանր և միջին ձեռնարկատիրական ոչ փոքրաթիվ կառույցների վերատեղակայման համար, արտաքին ֆոնի սրումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել միջնաժամկետ կտրվածքով՝ կապված պատժամիջոցային սահմանափակումների հետ։
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո.2022 թվականին Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների եւ վարկանիշային գործակալությունների կանխատեսումները (1.5 -1.6%) տեսականորեն ճիշտ են եւ պահպաննվում են, բայց թույլ են հաշվի առնում Հայաստանի տնտեսության փոփոխվող կառուցվածքը, մասնավորապես, այսպես կոչված, պահանջարկի տնտեսությունից դեպի առաջարկի տնտեսություն անցման սկսված գործընթացը, թեեւ, թույլ արտահայտված բնութագրերով:
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
Արմինֆո. Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառով դեպի Ռուսաստան հայկական արտահանման կտրուկ նվազած ծավալները սկսել են վերականգնվել։ Ցնցումները հաղթահարված են, հայ արտահանողները գրագետ կառավարում են ռիսկերը։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
|
Երկուշաբթի, 25 Ապրիլի 2022,
|
Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
|
Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Օրակարգում ընդգծված էր ոլորտի և նախարարության ներկայացուցիչների երկխոսությունը։
|
Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,
Արմինֆո. Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջինն է 2022 թվականի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալով: Հունվար, փետրվար և մարտ ամիսներին բանկը պետական բյուջե վճարել է շուրջ 1 միլիարդ 742 միլիոն դրամ ծավալով հարկ:
|
Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,
Արմինֆո. Այսօր կան ֆիշինգի բազմաթիվ եղանակներ, սակայն դրանցից կարելի է խուսափել, պարզապես, երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելով: Տեղեկատվական անվտանգությանը նվիրվա IDBank-ի եւ IDram-ի համատեղ առցանց կոնֆերանսի շրջանակներում այդ մասին հայտարարել է IDram-ի ֆինանսական դիտարկումների կենտրոնի տնօրեն Աղան Ավետիսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին։
|
Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,
Արմինֆո. Արհեստական բանականությունը մեր ապագան չէ, դա մեր ներկան է: IDBank-ի եւ IDram-ի՝ տեղեկատվական անվտանգությանը նվիրված համատեղ առցանց կոնֆերանսի շրջանակներում այդ մասին հայտարարել է IDBank-ի թվային բանքինգի գծով տնօրեն Սերգեյ Առաքելյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
|
Ուրբաթ, 22 Ապրիլի 2022,
Արմինֆո. ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ծրագրվող ստորագրումը խոսում է ուկրաինական իրադարձությունների սկզբից արդեն իսկ իրականացվող տնտեսական վերատեղաբաշխման ռազմավարությունն էլ ավելի ընդլայնելու Մոսկվայի ձգտման մասին։ Ինչն, անկասկած, նոր աշխարհատնտեսական հնարավորություններ է բացում նաև Հայաստանի առջև, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, ք.գ.դ. Վահե Դավթյանը։
|
Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022,
|