Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո.Սեպտեմբերի 23-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փոխվարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, վստահություն արտահայտելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է: Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանին շնորհավորել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Զրույցի ընթացքում շեշտվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի համագործակցության կարևորությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նշվել է, որ երկու երկրներում ընտրություններից հետո բացվում է քաղաքական կայունության և որոշակիության շրջափուլ, ինչը կարող է նոր մակարդակի բարձրացնել միջխորհրդարանական համագործակցությունը:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատել Սուրեն Պապիկյանի հետ նախկինում ունեցած համագործակցությունը՝ նկատելով, որ լավ փորձ է կուտակվել, ինչի հիմքով առաջիկա ծրագրերի իրականացման համար լայն նախադրյալներ են ստեղծվել: ՌԴ դեսպանը արտահայտել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ վստահությամբ, որ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:
Կողմերը քննարկել են նաև արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Փոխվարչապետը նկատել է, որ վերջինս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին: Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակվել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը:
Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից:
|
Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո. 2025 թվականին Հայաստանը պետք է շուրջ 1,4 մլրդ դոլար ուղղորդի 2021 թվականի օգոստոսի վերջին ձևավորված կառավարական պարտքի (առանց ՀՀ ԿԲ պարտքի) մարմանն ու սպասարկմանը: Այդ մասին են վկայում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները:
|
Հինգշաբթի, 23 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո.AEON կորպորացիան հետաքրքրված է Հայաստանում պղնձաձուլարանի կառուցմամբ (ձուլարան): Այդ մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար, ռուս գործարար Ռոման Տրոցենկոն Երևանում AEON կորպորացիայի կողմից վերահսկվող Geopromining ընկերության շնորհանդեսին, որին պատկանում է Հայաստանում երկու խոշոր ակտիվ` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և ԳՊՄ Գոլդ ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան:
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո.ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը մասնակցեցին Հայկական գործարար համաժողով 2021-ին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո.Պրեմիում դասի VISA Signature քարտատեսակը ճամփորդությունը ավելի շահավետ դարձնելու տարբեր հնարավորություններ է առաջարկում:
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհրդում և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կողմից կառավարիչ:
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի արագացված աճը (NPL) շարունակվում է ՝ ճնշելով շահույթը, դրանով իսկ զրկելով կապիտալի բուֆերները համալրման հնարավորությունից: Նման եզրակացության են հանգել ԱրմԻնֆո լրատվական ընկերության հետ աֆիլացված AmRating ազգային վարկանշային գործակալության (CRA) վերլուծաբանները։
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կավելացնի ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Այդ մասին սեպտեմբերի 20-ին Երեւանում Armenian Business Forum-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
|
Չորեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2021,
|
Շաբաթ, 18 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո.Չնայած Հայաստանի արտահանմանն ուղղված ճյուղերի դիվերսիֆիկացման լուրջ փորձերին ՝ հանքարդյունաբերության ճյուղը մնում է երկրի տնտեսության հիմնական լոկոմոտիվը։ Որպես դրա խոշորագույն խաղացողներից մեկը հանդես է գալիս "Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը" (ԱՊՄԿ), որը խոշորագույն հարկատուների ցանկում է եւ հանդիսանում է Հայաստանի՝ Իրանին սահմանակից ամենահարավային շրջանի քաղաքաստեղծ ձեռնարկության օպերատորը:
|
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո.Երկկողմ տնտեսկան կապերն ակտիվացնելու ու համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով սեպտեմբերի 17-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ՀԱԳՄ) էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի Առևտրային պալատի պատվիրակությունը, որի կազմում էին գործարարներ տնտեսության ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, դեղագործություն, ոսկերչություն, ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցների արտադրություն և այլն։
|
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021,
|
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո. Գյումրիի "Շիրակ" օդանավակայանն ունի բոլոր հնարավորությունները Եվրոպական բյուջետային չվերթները սպասարկելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ՝ "Շիրակ" օդանավակայանի ժամանման վերակառուցված սրահի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
|
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021,
Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս ունի, որ տեսանելի ապագայում կհաջողվի պահպանել ռուսական գազի գինը: Այդ մասին փոխվարչապետը հայտարարել է սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում։
|
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021,
|