Ներմուծման զգալի անկումը Հայաստանի արտաքին առեւտրի դեֆիցիտը 2020 թվականին կրճատել է 28,4 տոկոսով  
 Երկուշաբթի, 1 Փետրվարի 2021,

Արմինֆո. Ներմուծման շոշափելի անկումը (17,7% - ով)՝ արտահանման համեստ անկման դեպքում (3,9% - ով) Հայաստանի արտաքին առեւտրի դեֆիցիտը  2020թ. հունվար-դեկտեմբերին կրճատել է տարեկան 28,4% - ով (2019թ. հունվար-դեկտեմբերին 12,6% աճի դիմաց ՝ ներմուծման եւ արտահանման գրեթե նույնանման բարձր՝ 10,8-9,4 տոկոս աճի պայմաններում)։ Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2020թ.հունվար-դեկտեմբերին կրճատվել է տարեկան 13,2%-ով ՝ 2019թ. 10,4% աճի դիմաց։

ԵՏՀ խորհուրդը մինչեւ 2022 թվականի սեպտեմբերը հետաձգել է սարքերի էներգաարդյունավետության պահանջների մասին տեխնիկական կանոնակարգի ընդունումը
 Երկուշաբթի, 1 Փետրվարի 2021,

Արմինֆո.  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մեկ տարով հետաձգել է էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության նկատմամբ պահանջների և դրան ներկայացվող առանձին պահանջների մասին տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը: Այս մասին փետրվարի 1-ին կայացած ճեպազրույցում հաղորդել Է ԵՏՀ նախագահի օգնական Իյա Մալկինան՝ ներկայացնելով հանձնաժողովի խորհրդի հունվարի 29-ի նիստի ամփոփ արդյունքները։

 Երկուշաբթի, 1 Փետրվարի 2021,

Արմինֆո.

ARARAT հայկական կոնյակները ներկայացնում են լեգենդար համի արդի մարմնավորումը
 Երկուշաբթի, 1 Փետրվարի 2021,

Արմինֆո. Բովանդակելով հարուստ ժառանգությունը, ARARAT-ը բացում է հայկական կոնյակագործության դարավոր պատմության մեջ մի նոր հատոր  և ներկայացնում լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը։ 

 Երկուշաբթի, 1 Փետրվարի 2021,

Արմինֆո.

 Շաբաթ, 30 Հունվարի 2021,

Արմինֆո.

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020 թվականին նվազել է 7,5 տոկոսով ՝ 2019թ. 7,8 տոկոս աճի դիմաց  
 Շաբաթ, 30 Հունվարի 2021,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020թ. հունվար-դեկտեմբերին նվազել է տարեկան 7,5% - ով, 2019թ. - ին 7,8% աճի դիմաց: Նախկինում ոլորտի աճը խթանող ճյուղերը հաշվետու տարում անկում ապրեցին, և միայն ագրոհատվածը և էներգահամալիրը կարողացան անկումից դուրս գալ աճի։

FAO-ն Հայաստանում գործարկել է ղարաբաղյան հակամարտության հետեւանքով տուժած բնակչության խոցելի խմբերին շտապ օգնության ծրագիր
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո. ՄԱԿ - ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) Հայաստանում գործարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած բնակչության խոցելի խմբերին շտապ օգնության ծրագիր:

 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո.

ԵԱՏՄ-ն կթվայնացնի տեխնիկական կարգավորումը  
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել խորհրդի "Եվրասիական տնտեսական միության թվային տեխնիկական կարգավորում" որոշման նախագծին, որը մշակվել է նախաձեռնությունների կառավարման գրասենյակի կողմից ՝ տեղեկատվայնացման և տեխնիկական կարգավորման բլոկի հետ համատեղ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

ԵՏՀ նախարար. Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման շուրջ համաձայնագիրը
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո. 2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման շուրջ համաձայնագիրը։ Այդ մասին հունվարի 29 - ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը։

Փորձագետ. Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհաշվարկներում դրամի մասնաբաժինը 4 տոկոս է
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո. Հայաստանը, ինչպես և Ղրղզստանը, բավականին լավ առաջ են անցել փոխհաշվարկներում ազգային արժույթի մասնաբաժնի տեսանկյունից, սակայն դրանք ավելի շատ կետային պատմություններ են։ Այդ մասին "Միջազգային հաշվարկներում ԵԱՏՄ ազգային արժույթների դերի բարձրացում" շնորհանդեսի ընթացքում հայտարարել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) նախագծային բլոկի մակրոտնտեսական վերլուծության և վիճակագրության բաժնի պետ Նատալյա Լավրովան։

Տնտեսագետ. ԵԱՏՄ օրակարգում  առաջիկայում միասնական արժույթի ներդրման հարց դրված չէ  
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո. ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի ներդրումը տվյալ պահին բացասական ազդեցություն կունենար անդամ երկրների ՀՆԱ-ի վրա։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը՝ "ԵԱՏՄ ազգային արժույթների դերի բարձրացում միջազգային հաշվարկներում" խորագրով շնորհանդեսի ժամանակ: Իր կարծիքը փորձագետը պայմանավորել է միավորման անդամ երկրների համար միասնական արժույթի թեմայով ավելի վաղ անցկացված հետազոտության արդյունքներով:

Տնտեսագետ. Հայաստանի կառավարությունը չգիտի՝ ինչ անել Ամուլսարի ոսկու հանքավայրի յուրացման ծրագրի հետ  
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը չգիտի, թե ինչպես վարվի Ամուլսարի ոսկու հանքավայրի յուրացման ծրագրի հետ։ Այդ մասին հունվարի 29-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Աշոտ Թավադյանը։ Նրա խոսքով ՝ երկրի գործադիր մարմինը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի այդ հարցի շուրջ, որն ուղղակիորեն կապված է դեպի երկիր ներդրումային հոսքերի հետ:

20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո. ԱԿԲԱ Բանկը և ֆրանսիական «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ Հայաստանում  փոքր և միջին ձեռնարկությունների և գյուղոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով: Ներգրավված միջոցները կնպաստեն տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ կատարելուն:

Հայաստանի հարկայինները 2020 թվականին հայտնաբերել են 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն  
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո. 2020 թվականին Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունը լուրջ աշխատանք է կատարել տնտեսվարող սուբյեկտների ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ: Ինչպես հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է վերը նշված վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը, 493 օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչի արդյունքում պետբյուջե է վերադարձվել 730 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Հայ փորձագետ. Այն, ինչ եղել է Հայաստանում վերջին 2,5 տարում, այլեւս չի աշխատի
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո Հայաստանի իշխանությունները չկարողացան ճիշտ և հակաճգնաժամային քաղաքականություն մշակել, ինչի արդյունքում 2021 թվականին մարդիկ կշարունակեն զգալ կորոնավիրուսի և պատերազմի հետ կապված բացասական հետևանքները։ Այս մասին հունվարի 29-ին հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության առաջնորդ, "Ժողովրդի ձայն" ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։

Գերմանիայի դեսպանատուն. KfW վերակառուցման վարկային հաստատությունը շարունակում է իր ֆինանսական համագործակցությունը ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ ուղղված ՀՀ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացմանը
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո. ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը գոհունակությամբ հայտարարում է, որ 2020թ. ԳԴՀ և ՀՀ կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում KfW վերակառուցման վարկային հաստատությունը շարունակում է իր ֆինանսական համագործակցությունը ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ ուղղված ՀՀ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացմանը և բարելավմանը, ինչպես նաև Ֆինանսական ոլորտի աջակցությանը։

Ռուսաստանցի փորձագետ. ԵԱՏՄ երկրների դրամավարկային քաղաքականության տարբերությունները արգելակում են եվրասիական ինտեգրման գործընթացը
 Ուրբաթ, 29 Հունվարի 2021,

Արմինֆո Եվրասիական տնտեսական միության երկրների դրամավարկային քաղաքականության տարբերությունները, անկասկած, արգելակում են եվրասիական ինտեգրման գործընթացը։ Այդ մասին հունվարի 29-ին Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների սեկտորի վարիչ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Արտյոմ Պիլինը։

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10