Ուրբաթ, 22 Հունվարի 2021,
Արմինֆո.IDBank-ը սույն թվականի հունվարի 22-ին կթողարկի AMANLBB2CER7 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերը։ 2021 թվականի առաջին թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5 մլն դոլար։ Պարտատոմսերի ժամկետայնությունը 30 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։
|
Ուրբաթ, 22 Հունվարի 2021,
Արմինֆո. Հայկական Expper Technologies ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է Golden Kitty Award 2020 տարվա լավագույն պրոդուկտների ցանկում, ի թիվս հանրահայտ Apple MacBook Pro, Iphone, PlayStation 5 և այլ պրոդուկտների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
|
Հինգշաբթի, 21 Հունվարի 2021,
Արմինֆո.Արդշինբանկը գործարկել է նոր սերնդի բանկոմատներ՝ անհպում (contactless) ընթերցմամբ։ Բանկի արդեն թվով 44 բանկոմատները նոր են և համալրված բանկային քարտ կարդացող անհպում մոդուլով:
|
Հինգշաբթի, 21 Հունվարի 2021,
|
Հինգշաբթի, 21 Հունվարի 2021,
Արմինֆո.Հայաստանի ՏՏ մասնավոր հատվածը պատրաստ է Արցախյան պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողների համար իրականացնել կրթական անվճար ծրագիր: Այս մասին հունվարի 21-ին կառավարության նիստում հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ։ Նա նշել է, որ այդ ծրագիրն իրականացվելու է՝ ՏՏ ոլորտում վերջիններիս վերամասնագիտացման նպատակով ։
|
Հինգշաբթի, 21 Հունվարի 2021,
Արմինֆո.2020 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գրանցեց բեռնափոխադրումների որոշակի և ուղևորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, անցած տարվի երկաթուղով փոխադրվել է 3 միլիոն 201 հազար տոննա բեռ, ինչը 0,4 տոկոսով պակաս է, քան 2019-ին, երբ բեռնափոխադրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 212,5 հազար տոննա:
|
Հինգշաբթի, 21 Հունվարի 2021,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի հետ սկսել է համագործակցել 2020թ. դեկտեմբերից՝ ագրովերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորելով ընկերությանն արտադրական հումք գնելու նպատակով:
|
Հինգշաբթի, 21 Հունվարի 2021,
Արմինֆո. Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
Արմինֆո. <Գրանդ Տոբակո> ՀՁ-ն, ինչպես եւ մեկ տարի առաջ, 2020 թվականի արդյունքներով գլխավորել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակը ՝ պետական գանձարան վճարելով 50.7 մլրդ դրամ կամ մոտ 96.9 մլն դոլար (տարեկան 12.1 տոկոս անկմամբ), որից 2.4 մլրդ դրամը ՝ մաքսատուրքերի գծով, 7.2 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), 43.1 մլրդ դրամը ՝ անուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ): Այս մասին են վկայում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան եւ Ռուսաստան) հավանություն են տվել միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգին, հաղորդում է <ՌԻԱ Նովոստին>:
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
Արմինֆո. Հայաստանում կձեւավորվեն գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ավելի արդյունավետ մեխանիզմներ։ ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել Հողային օրենսգրքում:
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
Արմինֆո. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին տեսակապով հանդիպում է ունեցել <Հյուսիս-հարավ> ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական <Սինոհիդրո-Քորփորեյշն> ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
Արմինֆո. Տնտեսական ճգնաժամը երկրում բավական խորն է, ինչը պայմանավորված է ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ՝ հետպատերազմյան իրավիճակով ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
|
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021,
|