ՀԲ ներկայացուցիչ․ Հայաստանը կարող է լավագույնս իրացնել ՏՀՏ ոլորտի իր ներուժը, մասնավորապես՝ արհեստական բանականության բնագավառում
 Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեսաhանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ։

ԿԲ ղեկավար. Հայաստանի արժութային շուկայում միջոցների արտահոսքին առնչվող խնդիրներ չկան  
 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանի արժութային շուկայում միջոցների արտահոսքի հետ կապված խնդիրներ չկան։ Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Միջնաժամկետ հեռանկարում գնաճը Հայաստանում չի գերազանցի նպատակային շեմը  
 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական բարձր անորոշության պայմաններում կարճաժամկետ շրջանում գնաճի շեղման ռիսկեր կան՝ դեպի աճ։ Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, նշելով, որ ԿԲ-ն մշտապես հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է արձագանքել գների կայունության ապահովման համար։ Նրա կանխատեսմամբ ՝ միջնաժամկետ կտրվածքով Հայաստանում գնաճը չի գերազանցի 4% - ը ։

Մարտին Գալստյան. 2021 թվականին Հայաստանն ակնկալում Է ԱՄՀ-ից ստանալ շուրջ 70 մլն դոլարի Stand-By վարկ  
 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.2021 թվականին Հայաստանն ակնկալում է Արժույթի միջազգային հիմնադրամից ստանալ շուրջ 70 մլն դոլարի չափով Stand-By վարկ (այդ գումարի հավանական ճշգրտմամբ): Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ. Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի մասնաբաժինը կարող է հասնել 10 տոկոսի  
 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատմամբ, չաշխատող վարկերի մասնաբաժինը բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում կարող է հասնել 10% - ի: Այդ մասին դեկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.

Հայաստանում ԵԱԶԲ-ի վարկային միջոցներով ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր է իրականացվում
 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինասավորմամբ իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկել են Արմավիրի մարզի «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի որոշ համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքները։

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են համատեղ ռազմա-ինժեներական արտադրանքի ստեղծման հնարավորությունները
 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ռազմավարական զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեության շուրջ:

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը  
 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

ՊԵԿ․ Հունվար-նոյեմբեր ամիսներին բավարարվել է հարկ վճարողների մոտ 1015 բողոք
 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերել են հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործությանը, եթե, ըստ  տնտեսավարողների, կայացվել են ոչ արդարացի որոշումներ:

ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 4.25% - ից մինչեւ 5.25%
 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%:

 Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ նշանակություն է  տալիս մարզերում կրթության և սպորտի զարգացմանը
 Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, որը քանդվել էր 2020 թվականի մայիսին`ուժգին քամու հետևանքով:

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին շուրջ 36.7 մլն դոլարի Stand-By վարկի տրամադրման երրորդ փուլը
 Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.Դեկտեմբերի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։

 Շաբաթ, 12 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.

Դրամական փոխանցումները ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ` արագ, պարզ և հարմարավետ
 Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների լայն հնարավորություններ:

Կապան եւ Մեծավան համայնքներ է առաքվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայի հերթական խմբաքանակը
 Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը շարունակում է նպաստել միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում  Հայաստանի միավորված համայնքները շարունակում են ապահովվել կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայով։

 Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո.

Խորհրդարանը հաստատեց 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը
 Հինգշաբթի, 10 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ի լիագումար նիստում 84 կողմ, 14 դեմ ձայներով հաստատել է 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Փորձագետ. Հայաստանի իշխանությունները պետք է ներդրումներ ներգրավեն Road Show-ի անցկացման միջոցով
 Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Մեր պետությունը վարկառու է, վերջին 8 տարիների ընթացքում տնտեսությունն աճել է առևտրային բանկերի վարկերի հաշվին։ Այդ մասին դեկտեմբերի 9-ին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած zoom-կոնֆերանսի ժամանակ հաղորդել է բանկային կառավարման դպրոցի տնօրեն Աշոտ Օսիպյանը։

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10