Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելեելով․ «Խաղաղությունը հաստատված է»։
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել "Եվրասիական տնտեսական միության մասին" 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը՝ այն մասով, որը վերաբերում է հետաքննությունների անցկացման ժամանակ հատուկ մեխանիզմին եւ հատուկ պաշտպանական, հակագնագցման եւ փոխհատուցման միջոցների կիրառման կամ չկիրառման մասին որոշում ընդունելուն:
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Ամփոփվել են Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական գործընկերությամբ անցկացվող Koreez մրցանակաբաշխության արդյունքները:
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։
|
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի բանկային հատվածում ակտիվ վարկավորումն աջակցում է զուտ շահույթի երկնիշ աճին։ Ինչպես վկայում են ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրես ռենկինգի 30.09.2025 թ. տվյալները, վարկային ներդրումների և այլ փոխառությունների տարեկան աճն արագացել է 22% - ից մինչև 26,2%, ինչը թույլ է տվել պահպանել զուտ շահույթի երկնիշ աճը, բայց արդեն տեմպերի արգելակմամբ՝ 25% - ից մինչև 15%:
|
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Պարափաուերլիֆթինգի 2025 թվականի Աշխարհի առաջնությունից ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները վերադարձել են երկու ոսկե և մեկ արծաթե մեդալով: Մրցաշարին մասնակցությանն աջակցել է նաև Կոնվերս Բանկը: 
|
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ ծանոթացել է Հայաստանի հարավում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախագծի (Resilient Syunik Team Europe Initiative)շրջանակներում իրականացվող ծրագրերին։
|
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Քաղաքապետարանը կրկին մրցույթ է հայտարարել մետրոյի "Սուրմալու" կայարանի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) անցկացման՝ նախորդ փուլում մասնակիցների բացակայության պատճառով: Հոկտեմբերի 20-ին քաղաքապետարանի աշխատանքային նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին այդ մասին հաղորդել է նրա խորհրդական Անետա Բաբայանը։
|
Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի բեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են անցկացնում՝ պահանջելով կարգավորել օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին ՌԴ դաշնային օրենքի ուժի մեջ մտնելու առնչությամբ ստեղծված իրավիճակը: Վերջինիս համաձայն, առանց վիզայի ռեժիմով երկրների քաղաքացիները, որոնք մուտք են գործում Ռուսաստանի Դաշնության տարածք՝ ոչ աշխատանքի տեղավորման նպատակով (այսինքն՝ առանց միգրացիոն քարտում համապատասխան նշման), կարող են երկրում գտնվել ոչ ավելի, քան 90 օր ՝ 180-օրյա ժամանակահատվածում: Այդ սահմանափակումը տարածվում է նաև բեռնա - և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների վրա, չնայած այն հանգամանքին, որ նրանք, փաստացի, կատարում են աշխատանքային գործառույթ: Օրենքի խախտման դեպքում վարորդներին արգելվում է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք 3-10 տարի ժամկետով:
|
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում, որը նվիրված էր Ղազախստան–Թուրքմենստան–Իրան–Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարներին։
|
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ Փաթ Հարրիգանի հետ։
|
Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Այս պահի դրությամբ հայ ֆերմերները մթերել են 205 հազար տոննա խաղող։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
|
Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,
|
Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճել, իսկ ռուբլով գործարքների երկնիշ աճն ավելի է արագացել։ Եվրոյով գործարքներ արդեն գրեթե 5 ամիս չեն իրականացվում։
|
Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։
|
Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։
|
Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.2025 թվականի հոկտեմբերի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBBM3ER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
|
Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը՝ Առևտրի և ներդրումների միջազգային համաժողովի շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակվի հարցին:
|
Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում
|