Հայաստանի Կենտրոնական բանկն իր անմիջական խնդիրը չի համարում ազգային արժույթի փոխարժեքի կառավարումը
 Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն իր անմիջական խնդիրը չի համարում ազգային արժույթի փոխարժեքի կառավարումը։ Այդ մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանը՝ պատասխանելով արժութային շուկայում տատանումների պատճառների մասին հարցին։

Գեորգի Ավետիսյան. Ռազմական գործողությունների ընթացքում ընդունվել է կենսաբանական դիվերսիան կանխելու աշխատանքային ծրագիր
 Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Ռազմական գործողությունների ընթացքում խստացվել են Արցախից Հայաստան ուղարկվող կենդանիների անվտանգության վերահսկողության միջոցառումները: Այդ մասին դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ պարենային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Հայաստանին անհրաժեշտ է ֆինանսական դիվերսիֆիկացիա՝ ֆինանսական կայունության ապահովման համար
 Երեքշաբթի, 1 Դեկտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանին ֆինանսական դիվերսիֆիկացիա է անհրաժեշտ ֆինանսական կայունության ապահովման համար։ Այդ մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանը։

ՀՀ բանկերի շարունակական աջակացությունը Շիրակի և Լոռու մարզերին
 Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։

Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ  պարտատոմսերը
 Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.Ամերիաբանկը թողարկել է եվրոյով կանաչ պարտատոմսեր` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալով, որը շրջադարձային գործարք է տեղական ֆինանսական շուկայում` որպես Հայաստանում երբևէ առաջին կանաչ պարտատոմսերի ծրագիր: Թողարկումն իրականացվել է Կապիտալի շուկաների միջազգային ասոցիացիայի կանաչ պարտատոմսերի թողարկման սկզբունքներին համաձայն (ԿՊՍ):

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի մրցույթի արդյունքները
 Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի համավարակի բացասական հետևանքներին հակազդման և հաղթահարման ուղղությամբ ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի մրցույթի արդյունքները:

ԵԱԶԲ. Հայաստանի պետական պարտքի աճը մի փոքր դրական ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա
 Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.ԵԱԶԲ փորձագետների գնահատականների արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում պետական պարտքի աճը, նույնիսկ ՀՆԱ-ի 37-38% շեմային արժեքը գերազանցելու դեպքում, մի փոքր դրական ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա: Այդ մասին ասվում է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հրապարակած ՌԴ20/04  "Օպտիմալ պարտքը եւ ինստիտուտների որակը" նոր աշխատանքային փաստաթղթում:

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը
 Շաբաթ, 28 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. 30.11.2020թ-ին իր աշխատանքը կվերսկսի Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը։ Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով' երկուշաբթիից ուրբաթ' ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։

Վարչապետը գործարար դաշտի ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով:

Կապան համայնքը 119 մլն դրամի տեխնիկա է ստացել է
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի #համայնքների կարողությունների հզորացմանը. այս նպատակի համար իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի հերթական շահառուն Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքն է, որը վերջին մեկ ամսում ստացել է 119 միլիոն 180 հազար դրամի գյուղատնտեսական #տեխնիկա։

ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Հայկական բանկերի վարկային պորտֆելներում թունավոր վարկերը վերստին աճում են
 Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգում արագացել է չաշխատող վարկերի աճը։ Այսպես, NPL-ի մասնաբաժինը վարկային պորտֆելում 3-րդ եռամսյակում աճել է  8,3% - ից մինչեւ 9%, իսկ ակտիվներում հասել է 6,1%՝ նախորդ տարի արձանագրված, համապատասխանաբար, 9%-ի եւ 5,9%-ի դիմաց:

 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. Վահան Քերոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: Համապատասխան հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Փորձագետ. 2022 թվականի ընթացքում Հայաստանը կհասնի վերականգնողական աճի
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի անդամ երկրների տնտեսությունները 2021 թվականին դուրս կգան աճի փուլ։ "ԵԱՏՄ երկրների տնտեսությունը 2021 թվականին՝ կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար" " տեսակամուրջի ընթացքում նման կարծիք է հայտնել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը:

Նախարար. Հայաստանում արդեն վերանորոգվել եւ կառուցվել են 550 կմ ավտոճանապարհներ
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանում միջպետական, միջհանրապետական և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհների շինարարության եւ վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը կուղղորդվի 243,5 մլն դրամ: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում վերաբաշխել է բյուջետային միջոցները առաջադրված խնդրի լուծման համար։

Երեւանի Արաբկիր վարչական շրջանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր եւ զբոսայգի
 Հինգշաբթի, 26 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր եւ զբոսայգի: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում դրական որոշում է կայացրել "Հայկ-88" ՍՊԸ-ին պատկանող Կոմիտասի 49/9 և Կոմիտասի 49/10 հասցեում շինությունը քանդելու և այդ վայրում շինարարություն կատարելու, ինչպես նաև այգու վերաբերյալ:

Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքներ
 Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքներ:

 Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020,

Արմինֆո.

ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2020 թվականին կկրճատվեն շուրջ 3,9 տոկոսով
 Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020,

Արմինֆո. Կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված նորացված կանխատեսումների համաձայն, Եվրասիական տնտեսական միության պետությունների ՀՆԱ-ի աճի տեմպերը 2020 թվականին կկրճատվեն շուրջ 3,9 տոկոսով ՝ 2021 թվականին 3,2 տոկոսով աճի վերականգնմամբ:

Global Finance. Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի 2020թ. ամենահուսալի բանկը
 Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020,

Արմինֆո Աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակում ամերիկյան հայտնի «Global Finance» ամսագիրը 2020 թվականին, չորրորդ տարին անընդմեջ, Արդշինբանկը ճանաչել է որպես Հայաստանի ամենահուսալի բանկը:

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10