BANA-ն առցանց համաժողով կանցկացնի միջազգային առաջատար ներդրողների մասնակցությամբ
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.Հայաստանի Բիզնես Հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia) սեպտեմբերի 29-ին կազմակերպում է համաժողով՝ վաղ շրջանի ներդրումների վերաբերյալ (Early Stage Investment Conference)։ Համաժողովի ընթացքում տարբեր երկրներից հրավիրված ներդրումային ոլորտի նշանավոր մասնագետները կկիսեն իրենց փորձը հայ ներդրողների և բիզնես առաջնորդների հետ։

Վերլուծաբան Վերափոխման ռազմավարությունը լավ է, սակայն իրականացման հստակ ուղիների մատնանշմամբ՝ ավելի լավ
 Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.Վարչապետի առաջարկած՝ Հայաստանի մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությանը, անշուշտ, անհրաժեշտ հայեցակարգային փաստաթուղթ է ։ Ընդ որում, այդ հայեցակարգում անհրաժեշտ է շատ հստակ մատնանշել այդ վերափոխման ուղիները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

Վարչապետ. 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների շրջանառությունն ավելացել է 24 տոկոսով
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառությունը աճել է 24%-ով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանի քաղաքապետարանը սկսել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը. կլուսավորվի շուրջ 100 անցում
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար քաղաքապետարանը շուրջ 100 հետիոտնային անցումների լուսավորման ծրագիր է սկսել: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

Կառավարությունը միջոցներ կհատկացնի մշակութային կազմակերպությունների վերանորոգման և վերազինման համար
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին նորոգումների և անհրաժեշտ տեխնիկաների ձեռքբերման համար կտրամադրվեն հատկացումներ:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին՝ տարածքի վերակառուցման համար կտրամադրվի 102,715.7 հազ. դրամ: Կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում կիրականացվի տարածքի կապիտալ ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես, ընդհանուր վերանորոգման համար նախատեսվում է ճակատային հատվածը և ետնամասը դարձնել ապակեպատ, իրականացնել տարածքի երկհարականի բաժանում, ապահովել օդափոխման և ջեռուցման համակարգով ողջ տարածքը, 2-րդ հարկում սենյակները միմյանց միացնել կամուրջներով, կատարել սենյակների բաժանում՝ տնօրենի սենյակ, աշխատանքային սենյակներ, հանդիպումների սենյակ՝ պրոյեկտորի և էկրանի միջոցով դիտումներ կազմակերպելու համար, ընդունարան-սպասասրահ, խոհանոց՝ աշխատակիցների համար, սանհանգույցներ, ժամանակակից դիզայնով ներքին հարդարանքի իրականացում։ Սա մեծ հնարավորություն է բացառելու՝ կինոկենտրոնի ներկայիս տարածքի ոչ ներկայանալի լինելը, աշխատավայրի անբարենպաստ պայմանները և տարիներ շարունակ պետական բյուջեի հաշվին տարածքների վարձակալությունը։
 

 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

Հայաստանն էապես ավելացրել է հեղուկ գազի ներկրումը
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Մաքսային ծառայության տվյալներով ՝ տարեկան կտրվածքով Հայաստան հեղուկ գազի մատակարարումներն աճել են 2.1 անգամ (նախորդ տարվա 74.9% աճի դիմաց) ՝ մինչև 20 463.1 տոննա ՝ մաքսային արժեքի 77.5% աճով՝ մինչև 7.5 մլն դոլար:

ACRA վարկային բյուրոյի տեղեկատվական ծածկույթը մինչեւ հուլիս հասել է Հայաստանի աշխատունակ բնակչության 88,1%-ի
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո Հայաստանում ACRA վարկային բյուրոյի բազան մինչեւ 2020թ. հուլիսը համալրվել է մինչեւ 21.548 մլն վարկերի եւ փոխառուների թվով՝ մինչեւ 1.726 մլն: Այս մասին է վկայում ACRA կայքում ներկայացված "Վարկային բյուրոյի հիմնական ցուցանիշների դինամիկան" գրաֆիկական հաշվետվությունը:

Ռուսական Cbonds-ը եւ Հայաստանի ֆոնդային բորսան պայմանավորվել են համագործակցության շուրջ
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) եւ ռուսական Cbonds ֆինանսավերլուծական գործակալությունը համագործակցության համաձայնագիր են կնքել գնանշումների տեղաբաշխման եւ AMX-ում շրջանառվող բաժնետոմսերի եւ պարտատոմսերի պարամետրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության ոլորտում:

Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:

Հայաստանը Ռուսաստանից բնական գազի մատակարարումներն ավելացրել է 3,3 տոկոսով ՝ մի քանի անգամ ավելացնելով Իրանից գազի ներկրումը
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո Հայաստանը 2020թ. առաջին կիսամյակում Ռուսաստանից բնական գազի մատակարարումներն ավելացրել է 3,3% - ով՝ մինչև 1 050 062 հազ. խ. մ.՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8,1% աճի դիմաց: Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների ՝ արժեքային արտահայտությամբ նույնպես ներմուծումն աճել է  3.3% - ով՝ մինչև 173.2 մլն դոլար:

Հայաստանում նորաձեւության ինդուստրիան մրցունակ է ստեղծարարության եւ մարդկային կապիտալի առկայության հաշվին
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանում թեթև արդյունաբերությունը սրընթաց աճում է, ինչի վկայությունն է նորանոր ֆաբրիկաների բացումը։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել դիզայներ, Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատի հիմնադիր Վահան Խաչատրյանը։

Հայաստանում շարունակվում է ԱՊՊԱ E-ապահովագրերի վաճառքի բազմակի աճը
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. Հայաստանում ԱՊՊԱ (e-ԱՊՊԱ) էլեկտրոնային ապահովագրերի մասնաբաժինը պայմանագրերի ընդհանուր քանակի մեջ մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր աճել է 3 անգամ՝ մինչեւ 14 տոկոս՝ մեկ տարի առաջվա 5 տոկոսից: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ 2020թ. հունվար-օգոստոսին առցանց ռեժիմով կնքված ԱՊՊԱ պայմանագրերի թիվը հասել է 82 690-ի ՝ տարեկան կտրվածքով աճելով 2,5 անգամ: Ընդ որում, կնքված ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր թիվը կրճատվել է տարեկան կտրվածքով (2020թ.հունվար-օգոստոս ամիսներին ՝ 2019թ. հունվար-օգոստոսի համեմատ) 16,8%-ով ՝ կազմելով 600 271: Հավաքագրված ապահովագրավճարների ծավալը կազմել է 13 մլրդ դրամ՝ 8,2 տոկոս տարեկան անկումով։ Եվ դա ԱՊՊԱ ապահովագրեր ունեցող փոխադրամիջոցների 2,9% տարեկան անկման դեպքում: Հաշվետու ժամանակահատվածում ուժի մեջ մտած ԱՊՊԱ պայմանագրերի թիվը կազմել է 617 032, որոնց թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 16,9% - ով, իսկ դրանց գծով ապահովագրավճարների ծավալը կազմել է 13,9 մլրդ դրամ' 8,6% տարեկան անկումով: Իսկ տվյալ ժամանակահատվածում լուծված ԱՊՊԱ պայմանագրերի թիվը կրճատվել է 59,8% - ով՝ հասնելով 11 312-ի, որոնց գծով վերադարձվել է կամ ենթակա է վերադարձման  183 մլն դրամի ապահովագրավճարներ: Որպես համեմատություն նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2019թ. հունվար-օգոստոսին ԱՊՊԱ պայմանագրով տրանսպորտային միջոցների 13% աճն  ուղեկցվել է ԱՊՊԱ պայմանագրերի 33,5% աճով (ընդ որում ՝ e-ԱՊՊԱ-ինը՝ 3,6 անգամ) եւ հավաքագրված ապահովագրավճարների ծավալը՝ 25,2% - ով:

ՀԲՄ․ Ամփոփվել են արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերի արդյունքները
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո. 2020թ․ մարտից բանկային համակարգն առաջիններից էր, որ սեփական նախաձեռնությամբ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

Նախարար․ Միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի էներգետիկայի զարգացման ծրագրում
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթ է ունեցել ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանին։

 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

Բարի գալուստ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ
 Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.Այսօր Արդշինբանկում կայացավ Բանկի Նախաորակավորման ծրագրի մասնակիցների ավարտական հավաստագրերի շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս ծրագրի բոլոր մասնակիցները բարեհաջող կերպով անցել են իրենց ուսուցումը մասնաճյուղերում, ուսուցման ավարտին գնահատվել են դրական և արդյունքում բոլոր 15 մասնակիցներին ներկայացվել է Արդշինբանկում աշխատանքի առաջարկ։

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է դառնալ Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի փաթեթի վերահսկիչ սեփականատերը
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 65%-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ:

 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.

ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն Հայաստանին 21,1 մլն եվրո կտրամադրեն "Մեղրի" հսկիչ անցագրային կետի արդիականացման համար
 Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2020,

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրեն 21,1 մլն եվրո՝ Իրանի հետ սահմանակից "Մեղրի" հսկիչ անցագրային կետի արդիականացման համար: ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 18-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության կողմից Բանկի հետ վավերացման ներկայացված համաձայնագիրը:

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10