Ուրբաթ, 21 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Հայաստանի ՀՆԱ-ն 2020թ. առաջին կիսամյակում կրճատվել Է տարեկան 7,1 տոկոսով
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ն 2020թ.առաջին կիսամյակում կրճատվել է տարեկան 7,1% - ով (նախորդ տարվա 8% աճի դիմաց)' կազմելով 2.5 տրլն դրամ (5.3 մլրդ դոլար): Բայց ս. թ. II եռամսյակում ՀՆԱ-ն, այնուամենայնիվ, ցույց տվեց աճ, բայց լճացման՝  0,4 տոկոս, I եռամսյակում 38,7 տոկոս անկումից դուրս գալով, ինչը, այնուամենայնիվ, ծանրակշիռ կերպով զիջեց տարեկան վաղեմության եռամսյակային աճին (20,6 տոկոս ՝ 2019թ.երկրորդ եռամսյակում)։

Կոնվերս Բանկին շնորհվել է Commerzbank-ի “Euro STP Excellence Award-2019” մրցանակը
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Կոնվերս Բանկն արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG  բանկի`  որակի գերազանցության “Euro STP Excellence Award- 2019” պատվավոր մրցանակին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների քանակական աճի և կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:

Հայաստանի պետական պարտքն  օգոստոսի դրությամբ աճել է տարեկան 14 տոկոսով եւ ընդհուպ մոտեցել է 8 մլրդ դոլարի
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Հայաստանի պետական պարտքը, 2020թ. հունվար-հուլիս ամիսներին աճելով 8,4%-ով (նախորդ տարվա 0.9% աճի դիմաց), գերազանցել է 7.9 մլրդ դոլարի նշաձողը (3.9 տրլն դրամ): ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020թ. հունվար-հուլիս ամիսներին արտաքին պարտքի աճը չափազանց համեստ էր, 4,7%՝ ներքին պարտքի 22,6% աճի ֆոնին, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ տարբեր ուղղվածություն ունեցող դինամիկա էր նկատվում ՝ արտաքին պարտքի 2,2% - ով անկումը ուղեկցվեց ներքին պարտքի 13% աճով ։ Արդյունքում, 2020 թվականի օգոստոսին արտաքին պարտքն անցել է 6 մլրդ դոլարի (2.9 տրլն դրամ) նշագիծը, իսկ ներքին պարտքը հասել է 1.9 մլրդ դոլարի (914.2 մլրդ դրամ)։

 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Ասիական զարգացման բանկը $2 մլն կտրամադրի Հայաստանին՝ COVID-19-ին արձագանքման դրամաշնորհային ծրագրի իրականացման համար
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը $2 մլն կտրամադրի Հայաստանին՝ COVID-19-ին արձագանքման դրամաշնորհային ծրագրի իրականացման համար: Կառավարությունն օգոստոսի 20-ի նիստում հավանություն է տվել բանկի հետ համապատասխան համաձայնագրի նախագծին:

 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը
 Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Կադաստրի կոմիտեի 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը:

Հայաստանի վարչապետն ու ԱԶԲ նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները
 Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասագավայի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մասացուգու Ասագավային ԱԶԲ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հրավիրել այցելել Հայաստան՝ համավարակի ավարտից հետո:

ՎՏԲ-Հայաստան Բանկի շահույթն ավելացել է ավելի քան երեք անգամ
 Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2020,

Արմինֆո.2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկի չբաշխված շահույթի ծավալը կազմել է 1,7 մլրդ ՀՀ դրամ, ինչը 3,6 անգամ գերազանցում է անցած տարվա ապրիլ-հունիս ամիսների ցուցանիշը։ Բանկը, չբաշխված շահույթի ծավալով, ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 3-րդ տեղը, և առաջին տեղը` ցուցանիշի աճի տեմպով:

 Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Տեսչական մարմնի ղեկավար․ Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի
 Չորեքշաբթի, 19 Օգոստոսի 2020,

Արմինֆո.  Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու և միս-մսեղիքը իրացման ցանց հասցնելու կազմակերպչական խնդիրները։

Հայաստանի բանկային համակարգը կշարունակի կայուն գործել կորոնաճգնաժամի զարգացման ցանկացած սցենարի պայմաններում. AmRating-ի ամփոփում
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Չնայած անհամամասնություններին եւ ռիսկերին, որոնք ստեղծում են որոշ լրացուցիչ բարդություններ, Հայաստանի բանկային համակարգը, կապիտալի բավարարության եւ ավելորդ իրացվելիության էական բարձիկի առկայության դեպքում, միջնաժամկետ հեռանկարում կշարունակի կայուն գործել կորոնաճգնաժամի զարգացման ցանկացած սցենարի դեպքում:

Արմեն Սարգսյանը ցանկանում է Հայաստանը դարձնել տնտեսական համագործակցության տարածաշրջանային հարթակ
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթացել կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը:

Եվրասիական զարգացման բանկն ակնկալում է մասնակից երկրների տնտեսությունների աստիճանական վերականգնում
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկն ակնկալում է բանկի մասնակից երկրների տնտեսությունների աստիճանական վերականգնում: Նման կանխատեսում է արվել ԵԶԲ-ի 2020 թվականի հուլիս ամսվա տեղեկատվական-վերլուծական տեսությունում։

 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը․ աջակցության ձևաչափ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրի համար
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2020,

Արմինֆո.ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի  մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10