Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2020թ. առաջին կիսամյակում 19,4% աճ է գրանցել
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Հայաստանի մետալուրգիական ոլորտը 2020թ. առաջին կիսամյակում տարեկան 19,4% աճ է գրանցել ՝ 2019թ. նույն ժամանակահատվածի 3,7% անկման դիմաց:

 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2020թ. առաջին կիսամյակում աճել է 4,4% - ով
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Հայաստանում 2020թ. առաջին կիսամյակում արտադրվել է 3 802.1 մլն կվտ էլեկտրաէներգիա՝ 4,4% տարեկան աճով։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ միայն հունիս ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 3,4 տոկոսով՝ մինչև 556 մլն կվտ։ժ:

Հայաստանի արդյունաբերական ոլորտը դանդաղեցրել է տարեկան աճի տեմպերը
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը 2020թ. առաջին կիսամյակում 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,5% - ով (նախորդ տարվա 6,9% աճի դիմաց)' կազմելով 896 մլրդ դրամ (1.8 մլրդ դոլար): Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, արդյունաբերական հատվածի աճի դանդաղումը պայմանավորված է վերամշակող ոլորտի միտումների փոփոխությամբ՝ վերընթացից դեպի վայրընթաց՝ պահպանելով հանքարդյունաբերության ոլորտի աճը: Ընդ որում, ս.թ. հունիսին արդյունաբերության ծավալներն աճել են 6,3% - ով (2019թ. հունիսին ՝ 2,4% անկման դիմաց)՝ կազմելով 160,3 մլրդ դրամ (333,2 մլն դոլար)։

Հայաստանում մահացությունն աճել է 5 տոկոսով՝ ծնելիության 0,8 տոկոսով նվազման պայմաններում
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո.  Հայաստանում 2020 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 15 893 երեխա, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 0,8 տոկոսով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2,3 տոկոսով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով տարեկան կտրվածքով նվազել է 10,9-ից մինչև 10,8 պրոմիլ ՝ երկու տարի առաջվա 11 պրոմիլի դիմաց։

Կարգավորիչի նիստում քննարկվել է կաթնամթերքի շուկայում տիրող իրավիճակը
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո.ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ կաթնամթերքի իրացման փուլում սպառողների մոլորության, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումների կանխելարգելմանը, տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար մրցակցային պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպումը վարել է հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «Նոր Զովք», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ:

Տեքստիլի ոլորտի ներկայացուցիչները վարչապետին ներկայացրել են  իրենց մտահոգող խնդիրները
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին:

Հայաստանի միգրացիոն բացասական սալդոն էապես նվազել է
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Հայաստանում միգրացիոն բացասական սալդոն 2020թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 1444 մարդ, ինչը 46.6% - ով պակաս է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից, իսկ երկամյա կտրվածքով արձանագրվել է 44.7% նվազում:

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Համավարակը տարբեր կազմակերպություններում աշխատանքների, պարտականությունների և ռեսուրսների վերադասավորման պատճառ դարձավ։ IDBank-ի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Սոնա Մանուչարյանը պատմում է նոր իրականությունում աշխատանքների կազմակերպման մասին։

Հայաստանի բնակչության թիվը 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ աննշան աճել է
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Հայաստանի բնակչության թվաքանակը 2020թ. հուլիսի 1-ին կազմել է 2.963 մլն մարդ՝տարեկան կտրվածքով աննշան ավելանալով 0,05% - ով կամ 1.4 հազարով: Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները:

 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

<Արմենալ> - ն ապահովել է Հայաստանում փայլաթիթեղագլանման արտադրության ողջ ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը
 Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020,

Արմինֆո. 2020թ. առաջին կիսամյակում <Արմենալ> գործարանն ապահովել է փայլաթիթեղագլանման արտադրության ողջ ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում ։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է տարեկան 13,7 տոկոսով (մեկ տարի առաջվա 5,8 տոկոս անկման դիմաց) ՝ կազմելով 17 443 տոննա ։

Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2020,

Արմինֆո.2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները բիզնեսների համար նոր մեկնարկի և նոր հնարավորությունների սկիզբ կարող են դառնալ:

 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2020,

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են  ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկըև RenaultArmenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին. ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով, որի շրջանակներում հաճախորդներին առաջարկվում են վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաև վարկի ձևակերպման հարմար և  արագ գործընթաց։  

Արցախի Հանրապետության բյուջեի դեֆիցիտը ընթացիկ տարում կկազմի 8.6 մլրդ դրամ
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2020,

Արմինֆո. 2020 թվականին եկամուտների գծով Արցախի Հանրապետության պետբյուջեն կկազմի 126.5 մլրդ դրամ, ծախսերի գծով ՝ 134.6 մլրդ դրամ: Պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 8.6 մլրդ դրամ։ Այս մասին հայտարարվել է Արցախի Հանրապետության կառավարության առաջին նիստում, որի ընթացքում քննարկվել է "Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Արմավիրի մարզում ընթանում է ճանապարհների հիմնանորոգում
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2020,

Արմինֆո.Հիմնանորոգվում է Արմավիր գյուղական համայնքից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը:

Պետեկամուտների կոմիտեն հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Կորոնավիրուսի համաճարակի տարածման պայմաններում բեռնատար մեքենաների որոշ վարորդներ, օգտվելով իրավիճակից, շրջանցելով մաքսային հսկողությունը  փորձում են Հայաստան ներկրել թաքցված ապրանքներ։ Այդ մասին ասված է ՀՀ պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի քան 12 հազար տնտեսվարող սուբյեկտներ հակաճգնաժամային միջոցառումների 21 փաթեթի աջակցություն են ստացել
 Երկուշաբթի, 3 Օգոստոսի 2020,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2020 թվականի հուլիսի 10-ը):

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10