Շաբաթ, 4 Հուլիսի 2020,
Արմինֆո. Գույքահարկին վերաբերող նոր օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, այդ մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:
|
Շաբաթ, 4 Հուլիսի 2020,
Արմինֆո.ՎՏԲ-ՀայաստանԲանկը`H2H ընկերության հետ համատեղ, առաջինանգամՀայաստանում,մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներկատարել ռուսականինտերնետխանութներից՝ ապառիկվարկավորման միջոցով։
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,
Արմինֆո. 2020 թվականին Հայաստանում կիրականացվի ավելի քան 338 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ և միջին վերանորոգում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը: Նրա խոսքով, այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 21.6 մլրդ դրամ, որը կուղղորդվի Հայաստանի 10 մարզերում 251.6 կմ ճանապարհների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների 8 օբյեկտների հիմնանորոգմանը, ինչպես նաեւ 87 կմ երկարությամբ ճանապարհների միջին վերանորոգմանը: "Սա բավականին բարձր ցուցանիշ է, եւ մենք ամեն ինչ կանենք ծրագրված ծավալներին հասնելու համար", - ասել է փոխնախարարը:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,
Արմինֆո.IDBank-ն առաջարկում է Ձեր բիզնեսը տեղափոխել առցանց հարթակ` առավել շահավետ պայմաններով օգտվելով ինտերնետ էքվայրինգի նոր արտոնություններից, իսկ Ձեր հաճախորդներին հնարավորություն տալով հնարավորինս զերծ մնալ կանխիկի հետ շփումներից և օգտվել Ձեր ծառայություններից հեռավար։
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,
Արմինֆո. Հունիսի 30-ից հուլիսի 2-ը տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ԵՄ «ՄԱԴԱԴ» ֆոնդի աջակցությամբ ֆինանսավորված ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի SPARK ծրագրի ռեզիդենտների բիզնես նախագծերի առցանց փիչինգը:
|
|
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,
Արմինֆո. Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել քննարկում <Գույքահարկի մասին> ՀՀ օրենքում վերջերս ընդունված փոփոխությունների, մասնավորապես՝ դրանում շտկումների անհրաժեշտության, ընդհանուր նպատակահարմարության եւ հնարավոր ռիսկերի վերաբերյալ:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից սննդամթերքի առանձին տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը չեղյալ է հայտարարվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
|
Ուրբաթ, 3 Հուլիսի 2020,
Արմինֆո. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
Արմինֆո. Հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվեց որպես «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր։ «Հավասարության սերունդ» ֆորումը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի (UN-Women), ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
Արմինֆո. «Կլիմայի փոփոխության տեխնոլոգիական աքսելերատոր»-ը փնտրում է էներգախնայողության ու վերականգնվող էներգիայի մարտահրավերները լուծող ընկերություններ:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
Արմինֆո. Հուլիսի 2-ից 5-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա աշխատանքների ավարտական փուլի անցկացման նպատակով:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
Արմինֆո. Պետդումայի բնական պաշարների, սեփականության եւ հողային հարաբերությունների կոմիտեն խորհրդարանի ստորին պալատին խորհուրդ է տվել վավերացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում թանկարժեք մետաղներին եւ թանկարժեք քարերին առնչվող գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 2019 թվականի նոյեմբերի 22-ին: Փաստաթուղթը Պետդումա է մտցվել ՌԴ նախագահի կողմից: Կոմիտեն հանդիսանում է փաստաթղթի համակատարողը։ Նախատեսվում է, որ Պետդուման համաձայնագրի վավերացման հարցը կքննարկի հուլիսի 7-ի նիստում:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
Արմինֆո.Ուսումնական պրոցեսի և մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
Արմինֆո. Ղազախստանը կդառնա Հայաստան նավթամթերքի մատակարար ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն է տվել նավթամթերքի ոլորտում հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին ։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
Արմինֆո. Արմսվիսբանկը տեղեկացնում է, որ 01.07.2020թ-ին ավարտվել է Բանկի AMSWISB2EER8 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից: Արդյունքում, տեղաբաշխվել է տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլն եվրոյի չափով:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
Արմինֆո. Հայաստանի պետական բյուջե հարկերի հավաքագրման հետ կապված իրավիճակը որոշակի մտահոգություն է առաջացնում ։ Այս մասին հուլիսի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ։
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել:
|
Հինգշաբթի, 2 Հուլիսի 2020,
|