Ճապոնիան Հայաստանին 3,7 մլն դոլարի դրամաշնորհային օգնություն կտրամադրի բժշկական սարքավորումների ձեռքբերման համար
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2020,

Արմինֆո. Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 30-ին ստորագրել են հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար: Հայտագրերի փոխանակումը Հայաստանի Հանրապետությանը ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է:

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է Արդշինբանկի 300 մլն դոլարի եվրոբոնդերի սակարկությունը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակվել են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի եվրապարտատոմսերը (XS2080321198), որոնք միջազգային կապիտալի շուկայում թողարկել է «Դիլիջան ֆայնենս Բ. Վ.» ընկերությունը 2020թ․-ի հունվարին։

ԿԲ Նախագահ. Բացասական սցենարների զարգացման դեպքում կարգավորիչը պատրաստ է պաշտպանել Հայաստանի ֆինանսական կայունությունը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո. Տվյալ պահին Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը բավականին կայուն է եւ կապիտալացված, բայց սցենարների զարգացումը կորոնավիրուսի երկրորդ եւ երրորդ բռնկումների դեպքում կարող է մեծ դժվարություններ ստեղծել համաշխարհային տնտեսության եւ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության համար: Այս մասին հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ նոր կանխատեսումն ակնկալում է 2020թ. ՀՆԱ-ի 4%  անկում
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո Հայաստանի Կենտրոնական բանկի նոր կանխատեսումը նախանշում է 2020թ. ՀՆԱ-ի 4% անկում՝ 2021թ. հասնելով 5,5% աճի: Դա շարադրված է Կենտրոնական բանկի 2020թ. երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, որը հրապարակվել է այսօր, ինչի կապակցությամբ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը մամուլի ասուլիս էր հրավիրել։

ԿԲ-ի նոր կանխատեսմամբ՝ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը կկազմի 5 տոկոս
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո Հայաստանի կենտրոնական բանկի 2020 թվականի նոր կանխատեսման համաձայն, պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 5 տոկոս (2019թ.փաստացի 1 տոկոսի դիմաց): Ինչպես նշվում է ԿԲ- II եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, այդպիսի մակարդակ է ակնկալվում  2020 թվականի համար ՀՆԱ-ի մինչև 4% անկում վատթարացված կանխատեսման պայմաններում (2019թ. փաստացի 7,6% աճի դիմաց):

Խորհհրդարանական. Կորոնավիրուսը զարգացման ծրագրերի իրականացմանը խոչընդոտ չէ
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո. Չնայած տնտեսական աճի ցուցանիշների սպասվող բացասական փոփոխությանը, անկախ կորոնավիրուսային իրավիճակից, պետական բյուջեով նախատեսված հիմնական ծրագրերի իրականացումը չի տուժել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցությունից  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը։

ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն միավորում են ջանքերը կանաչ ֆինանսավորումը խթանելու համար
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) եւ Եվրոպական միությունը (ԵՄ) համատեղում են ջանքերը կանաչ ֆինանսավորումը խթանելու համար, այսինքն ՝ կապահովեն կանաչ, նորարարական ներդրումների ֆինանսավորումն ու աջակցությունը: Ինչպես նշվում է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ, Եգիպտոսը, Մարոկկոն եւ Արեւելյան գործընկերության երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) կշահեն նոր կլիմայական ֆինանսավորումից եւ տեխնիկական աջակցությունից: Ընդ որում, հաղորդագրության մեջ նշված է, որ շահառուները պետք է միջոցներ ձեռնարկեն էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ, կրճատեն էներգետիկ ծախսերը եւ աջակցեն ցիկլային տնտեսությանը: Այսպիսով՝ EBRD-ն եւ ԵՄ-ն ակտիվացնում են իրենց աջակցությունը կանաչ ներդրումներին եւ կլիմայի կայունությանը Եգիպտոսում, Մարոկկոյում եւ Արեւելյան գործընկերության երկրներում:

 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո.

Լիդիան Արմենիա ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո.  Լիդիան Արմենիա ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահանորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Հուլիսի 1-ից գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական և գյուղատնտեսական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն, 2020թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները:

Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո. Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։

Կադաստրի կոմիտե․ Գույքահարկի համակարգի բարեփոխման գործընթացը պատահական չէ
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո Հայաստանում գույքահարկի համակարգի բարեփոխման գործընթացը պատահական չէ ։ Այս մասին հունիսի 30-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը ։

Հայաստանն այն երկրների ցանկում է, որոնք հայտնվել են ԱՄՆ-ից համակարգիչների արտահանման խստացման տակ
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանն այն երկրների ցանկում է, որոնք հայտնվել են ԱՄՆ-ից համակարգիչների արտահանման խստացման տակ ։ Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այժմ ԱՄՆ-ից Հայաստան համակարգիչներ մատակարարելու համար կպահանջվի ԱՄՆ առեւտրի նախարարության լիցենզիաներ:

Կառավարությունն ամբողջովին հաստատել է Կոտայքից ներկայացված սուբվենցիոն ծրագրերը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հաստատել է Կոտայքի մարզի 104 սուբվենցիոն ծրագրերը՝ մերժելով միայն մեկ ծրագիր:  Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 3-րդ ծրագրին՝ COVID19-ի հետևանքները չեզոքացնելու նպատակով
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020,

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է արտոնյալ վարկերի տրամադրումը փոքր բիզնեսին` ՀՀ  Կառավարության COVID19-ի տնտեսական  հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։

 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020,

Արմինֆո.

ԱրդշինբանկըԵրազթաղամասումնորմասնաճյուղկունենա
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020,

Արմինֆո.Արդշինբանկը, կարևորելովիրհաճախորդներիև առանձին վերցրած շրջաններիբնակչությանսպասարկման հարմարավետությունն ու բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկը, ս.թ. հունիսի 29-ին Երևան քաղաքի Երազ թաղամասի Ադոնցի 6, շենք 334 հասցեում բացեց նոր մասնաճյուղ:

 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020,

Արմինֆո.

 «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում  հատկացվել է 149 հազար ԱՄՆ դոլար՝ մարզերում նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020,

Արմինֆո. Ս.թ. հունիսի 26-ին հեռավար եղանակով պաշտոնապես մեկնարկեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում  ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը  տրամադրել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը:

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020,

Արմինֆո. Հունիսի 28-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է <Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ մամուլի ծառայությունը ։

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10