Ուրբաթ, 5 Հունիսի 2020,

Արմինֆո.

Փորձագետ. Հայաստանում լեռնահանքային արտադրության վերականգնման հարցն ավելի քան արդիական է դառնում
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանում լեռնահանքային արտադրության վերականգնման հարցը գնալով ավելի արդիական է դառնում՝ հումքի արտահանման քաղաքականությունից աստիճանաբար հրաժարվելու եւ երկրում լեռնահանքային հումքի խորը վերամշակման տեղայնացման անհրաժեշտության ֆոնին: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

Հրանտ Թադևոսյան. "Գազպրոմ Արմենիան գերշահույթ չունի"
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են "Գազպրոմ Արմենիա" ընկերության առաջարկած գազի սակագնի վերաբերյալ քննարկումները:

ԵԱԶԲ-ն պատրաստ է քննարկել մասնակցությունը ԵԱՏՄ-ում ներմուծման փոխարինման միասնական նախագծերի ֆինանսավորմանը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) պատրաստ է քննարկել  Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ներմուծման փոխարինման նախագծերի ֆինանսավորմանը մասնակցելու հնարավորությունը: Այդ մասին խոսվել է ԵԱԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի աշխատանքային հանդիպման ընթացքում:

 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո.

Վարչապետ Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո. Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց։ Այս մասին հուլիսի 4-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Տնտեսագետ․ Հայաստանին անհրաժեշտ է գազն աստիճանաբար փոխարինել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանին անհրաժեշտ է գազն աստիճանաբար փոխարինել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով։ Մենք բոլորս պետք է բնական ճանապարհով դուրս մղենք գազի սպառումը մեր կենցաղից։  ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

IDBank-ն ու «Արմլիզինգ»-ը կհամագործակցեն
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո.IDBank-ն ու «Արմենիան Լիզինգ Քամփնին» համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով

Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից կներգրավի 315 մլն SDR
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո.Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կներգրավի 315 մլն SDR ։ Երկրի կառավարությունը հունիսի 4-ի նիստում հավանություն է տվել ԱՄՀ-ի հետ համաձայնագրի նախագծին:

Հայաստանում ոսկու գնային վեկտորն աճից փոխվել է դեպի անկում
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո. Թանկարժեք մետաղների գներն այս շաբաթ արձանագրել են անկում՝  մեկ շաբաթ առաջվա աճի փոխարեն։ Գների վայրընթաց  դինամիկան խթանել են ոսկին և պալադիումը, որոնց գնային վեկտորն աճից փոխվել է դեպի անկում։ Այսպես՝ 2020 թվականի հունիսի 1-ից մինչեւ 7-ը թանկարժեք մետաղները Հայաստանում էժանացել են 0,7 տոկոսով ՝ նախորդ շաբաթվա 6,2 տոկոս աճի դեմ:

Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո. Կառավարությունը լրացում է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մեջ: Միջոցառման շրջանակում միանվագ աջակցություն է ցուցաբերվում տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը:

ԱՐՄԵՆԱԼ-ն ավարտեց փակ ջրապտույտի համակարգի ներդրումը
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2020,

Արմինֆո. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է) լիակատար անցում կատարեց փակ ջրապտույտի համակարգին, որի շնորհիվ ձեռնարկության ջրօգտագործումը կրճատվեց գրեթե 90%:

Արմսվիսբանկի պարտատոմսերը գնում են իրար ձեռքից խլելով
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020,

Արմինֆո.Տեղաբաշխվել է Արմսվիսբանկի  AMSWISB2DER0 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 10 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից:

Հայաստանում համավարակի պատճառով 12 հազար քաղաքացի զրկվել է աշխատանքից
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020,

Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով 4 ամսվա ընթացքում աշխատանքից զրկվել է 12 հազար քաղաքացի։ Այդ մասին հունիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։ Նա ընդգծել է, որ այս ցուցանիշով երկրում իրավիճակն այնքան էլ կրիտիկական չէ, քանի որ ստեղծված պայմաններում աշխատանքը պահպանած քաղաքացիների թիվը շատ ավելի մեծ է: Ինչպես նշել է Մանուկյանը, գործերն ավելի վատ են աշխատավարձերի հաշվարկման առումով։

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020,

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Հորդորում ենք հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020,

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից:

Արդշինբանկը հորդորում է օգտվել հեռահար սպասարկման ծառայություններից
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020,

Արմինֆո.Այսօր յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվությունը կյանքեր կարող է փրկել:

Արա Քառյան. Չի կարելի թույլ տալ գազի սակագների բարձրացում Հայաստանի տնտեսվարող սուբյեկտների համար
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020,

Արմինֆո. Գազի գնին առնչվող հարցի լուծման բովանդակային ձևաչափը հիմնված է էներգակիրների ակցիզային հարկի սահմանման վրա։

IDBank-ը հորդորում է Բանկ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
 Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020,

Արմինֆո.Հարգելի հաճախորդներ, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը` ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք օգտվել IDBank-ի հեռավար սպասարկման ամբողջական գործիքակազմից։

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10