Արդշինբանկի 300 միլիոն դոլարի 5-ամյա եվրոպարտատոմսերի թողարկումը Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» The Banker-ի կողմից
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,

Արմինֆո.Արդշինբանկի 300 միլիոն դոլար ծավալով եվրոպարտատոմսերի թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է Եվրոպայում լավագույնը իր տեսակի մեջ և «Տարվա գործարք» մրցանակին է արժանացել Financial Times Group-ի համաշխարհային առաջատար The Banker բիզնես ամսագրի կողմից:

ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք:

Օգոստոս-սեպտեմբերին Տավուշի մարզում առաջին անգամ կասֆալտապատվի և շահագործման կհանձնվի  հանրապետական նշանակության ճանապարհը
 Երկուշաբթի, 4 Մայիսի 2020,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։

 Կիրակի, 3 Մայիսի 2020,

Արմինֆո.

ՀՀ նախագահ․ Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ստեղծումը
 Շաբաթ, 2 Մայիսի 2020,

Արմինֆո.Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Այս մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ:

Պատգամավոր․ Հայաստանը պետք է աշխատի երկարաժամկետ հեռանկարով
 Շաբաթ, 2 Մայիսի 2020,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի երկարաժամկետ հեռանկարով՝ չսահմանափակվելով իրավիճակային, այսրոպեական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել < Իմ քայլը> խմբակցությունից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը։

Տնտեսագետ․ <Գազպրոմի> հայտն անտեղի և անընդունելի է
 Շաբաթ, 2 Մայիսի 2020,

Արմինֆո. <Գազպրոմ Արմենիա> ընկերության, իսկ ավելի ճիշտ՝ <Գազպրոմ>-ի հայտը Հայաստանի համար գազի սակագնի բարձրացման վերաբերյալ անտեղի է և անընդունելի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
 Ուրբաթ, 1 Մայիսի 2020,

Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Յելենա Միլոշևիչը հեռահար կարգով ստորագրեցին ՊՀԾ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։

ԵՏՀ նախարարը նշել է Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր խնդիրները
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,

Արմինֆո. "Առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի գյուղատնտեսությունը դրսեւորել է դրական միտում՝ ցույց տալով մոտ 4 տոկոս աճ, հուսով եմ, որ այդ դինամիկան կպահպանվի նաև մինչև տարեվերջ", - հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը "Ինչպես են գործերը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության առնչությամբ" թեմայով տեսակամրջի ժամանակ՝ պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին:

IDBank-ն առաջարկում է հեռավար սպասարկման ամբողջական գործիքակազմ
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,

Արմինֆո.Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք շփվում, աշխատում ենք հեռավար։ Սա մարտահրավեր էր ոչ միայն ամեն օր սովորականի պես աշխատանքի գնացող, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնող մարդու, այլ նաև տարբեր բնագավառներում սպասարկում իրականացնող տնտեսվարողների համար։

ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ-ում պարենային ապահովության մասով ոչ մի տագնապ չկա
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,

Արմինֆո.ԵԱՏՄ-ում պարենային ապահովության մասով ոչ մի տագնապ չկա։ Այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ "Ինչպես են գործերը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության առնչությամբ" թեմայով տեսակամրջի ընթացքում։

ԵՏՀ նախարար. Սահմանափակող միջոցները չեն անդրադառնա ԵԱՏՄ-ի արտահանման դինամիկայի վրա
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,

Արմինֆո.Սահմանափակող միջոցները չեն անդրադառնա ԵԱՏՄ արտահանման դինամիկայի վրա։

Արտակ ՔամալյանՀողային բարեփոխումը սկզբունքորեն կարեւոր է Հայաստանի համար
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանի համար ճգնաժամային ժամանակը վկայում է այն մասին, որ մեզ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել հողային բարեփոխումներին, եւ շրջանառության մեջ դնել շուրջ 200 հազար հա վարելահող, որն այսօր չի մշակվում:

Կառավարությունը որոշել է ընդլայնել հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ փաթեթի շահառուների ցանկը
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,

Արմինֆո. ՀՀ  կառավարությունը որոշում է ընդունել հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ փաթեթում փոփոխություններ կատարելու մասին, որի շրջանակներում պետական օժանդակություն է տրամադրվում  համավարակի պայմաններում առավել տուժած ոլորտներում գործունեություն ծավալող վարձու աշխատակիցներն և անհատ ձեռնարկատերերն: Այս մասին ապրիլի 30-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։ Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով:

Տեւական ռալլիից հետո Հայաստանում ոսկու գներն անկում են գրանցել
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,

Արմինֆո. Տեւական ռալլիից հետո Հայաստանում ոսկու գներն անկում են գրանցել։ Ըստ որում՝ նվազել է նաև այլ թանկարժեք մետաղների գինը։ Մասնավորապես՝ այս շաբաթ թանկարժեք մետաղների գներն ունեցել են վայրընթաց միտում՝ գրանցելով 4 տոկոս անկում՝ մեկ շաբաթ առաջ 2 տոկոս աճի դեմ:

Հայաստանում խրախուսվելու է ավանդական այգիների հիմնումը
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020,

Արմինֆո.Կառավարություն այսօրվա նիստում ՀՀ էկոմոնիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է փոփոխություններ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մեջ, որով ընդլայնվում է գյուղատնտեսության ոլոլորտում պետական աջակցության ծրագրերինաջակցությունը և շահառուների շրջանակը

Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրաէներգիայի հաղորդման նախագիծը իրագործման փուլում է
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2020,

Արմինֆո. Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի հաղորդման համատեղ նախագիծը գտնվում է իրագործման փուլում ՝ չնայած կորոնավիրուսի համավարակին:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը՝ հանուն Հայաստանի երեխաների կրթության շարունակականության ապահովման
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2020,

Արմինֆո.ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Ամերիաբանկ ՓԲԸ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների համար գնել 112 պլանշետ՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։

Վարչապետ. Ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը:

Էկոնոմիկայի նախարարը հաղորդել է հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում սպասվող փոփոխությունների մասին
 Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2020,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հաղորդել է, որ մասնավոր հատվածից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել նախկինում մշակված հակաճգնաժամային միջոցառումների փաթեթներում: Այդ մասին նա հայտարարել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10