ՊԵԿ. Հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը 1,5 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում՝ նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին,

Beeline-ի որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակներ վերաբացվել են
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020,

Արմինֆո.Beeline-ը տեղեկացնում է որոշ վաճառքի և սպասարկման գրասենյակների վերաբացման մասին։ Գրասենյակները վերաբացվել են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում և մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում և Արտաշատում։

2020թ. առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն կրճատվել է տարեկան 13,4% - ով
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020,

Արմինֆո.2020թ. առաջին եռամսյակում արտահանման աճը՝ ներմուծման անկման ֆոնին, Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն նվազեցրել է տարեկան 13,4% - ով ' նախորդ տարվա 5,2% աճի դիմաց: Այսպես, արտահանման տարեկան տեմպերը 2020թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա 8,6%-ից անկումից հասել են 0,2% աճի, մինչդեռ ներմուծման  անկումը 3,1% - ից արագացել է մինչեւ 6,2%:

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել Է հակաճգնաժամային միջոցառումների 3 փաթեթի պայմանների փոփոխության մասին  
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փոփոխություններ է կատարել կորոնավիրուսի համաճարակի և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի հետ կապված հետևանքները մեղմելու նպատակով կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային միջոցառումների 3 փաթեթի շրջանակներում պետական աջակցության տրամադրման պայմաններում: Ապրիլի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փոփոխությունների մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Հայաստանում 2020թ. առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է 6,5%-ից մինչեւ 4%
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հայաստանում 2020թ. հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվությունը 2019թ. հունվար-մարտի համեմատ դանդաղել է մինչև 4%: Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների ՝ աճի դրայվերներ են հանդիսացել էներգետիկ համալիրը ՝ 14,8%, արդյունաբերական հատվածը ՝ 8,7%,  ծառայությունների ոլորտը ՝ 5,5%, առևտրի հատվածը ՝ 0,2%, իսկ ագրոհատվածն ակումից հետո 4,5% աճ է գրանցել, և այս անգամ անկում է ապրել շինարարության հատվածը՝ 9,4%։

 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020,

Արմինֆո.

Մի շարք կազմակերպություններ Հայաստանում կապի 3 օպերատորների պահպանման անհրաժեշտություն են տեսնում
 Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020,

Արմինֆո.Կապի օպերատորների հնարավոր միավորման դեպքում հիմնական ռազմավարական  ռիսկերից է ՀՀ տեղեկատվական անվտանգության խնդիրը, մինչդեռ հեռահաղորդակցության ոլորտում երեք ուժեղ օպերատորների առկայության դեպքում այդ ռիսկը նվազում և/կամ չեզոքացվում է:

 Ուրբաթ, 24 Ապրիլի 2020,

Արմինֆո.

Ucom-ից հեռացած Եսայան եղբայրները նոր հեռահաղորդակցային ընկերություն են հիմնել
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերության՝ Ucom–ի նախկին տնօրեն և հիմնադիր Հայկ Եսայանը նոր ընկերություն է հիմնել

«ԱՀԸ» ՈՒՎԿ-ը երկու տարի անց կրկին որոշել է թողարկել հիփոթեքային պարտատոմսեր, սակայն COVID-19-ը հետաձգեց ժամկետները
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2020,

Արմինֆո. "Առաջին Հիփոթեքային Ընկերություն" ունիվերսալ վարկային կազմակերպությունը  («ԱՀԸ» ՈՒՎԿ) նախատեսում է թողարկել անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի երկու տրանշ՝ 100 մլն դրամ եւ 800 հազար դոլար թողարկման ծավալներով՝ ապահովված  հիփոթեքային վարկերով:

Հայաստանի ապահովագրական հատվածը 2020թ. առաջին եռամսյակում 15,6%-ով կրճատել է հարկային վճարումները պետբյուջե
 Ուրբաթ, 24 Ապրիլի 2020,

Արմինֆո.  Հայաստանի ապահովագրական ոլորտը 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով պետական բյուջե հարկային վճարումները 15,6 տոկոսով կրճատել է մինչեւ 534.7 մլն դրամ, որից ուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ շահութահարկը եւ եկամտահարկը) վճարվել է 445.2 մլն դրամ:

 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո.

ՊԵԿ. Ապրիլի ցուցանիշները ցույց կտան  աշխատատեղերի դինամիկայի վրա արտակարգ դրության ռեժիմի ազդեցության իրական պատկերը
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո.Ապրիլի 21-ի դրությամբ մարտ ամսին Հայաստանում աշխատատեղերի թիվը կազմել է 619.9 հազ., ինչը փետրվարի ցուցանիշը գերազանցում է 3.7 հազ. աշխատատեղով: Այդ մասին ապրիլի 23-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի տեմպերն արագացել են
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո. Թանկարժեք մետաղների գները Հայաստանում շարունակում են աճել ՝ մեկշաբաթյա աճի տեմպերն արագացնելով 0,5 տոկոսից մինչեւ 2 տոկոս: Մասնավորապես, այս շաբաթ բոլոր թանկարժեք մետաղների գներն աճել են՝ բացառությամբ պալադիումի, որը նախորդ շաբաթվանից պահպանել է նվազման միտումը։

IDBank-ի Visa քարտերով առանց PIN կոդի մուտքագրման անհպում վճարման սահմանաչափը կրկնապատկվել է
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո.Անհպում վճարումներն այսօր առավել, քան արդիական են։ Այսուհետ առանց PIN կոդի մուտքագրման վճարում կատարելու սահմանաչափը նոր թողարկվող քարտերի համար 20․000 ՀՀ դրամ է։ IDBank-ի Visa pay wave քարտերով տարբեր վաճառակետերում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է քարտը մոտեցնել POS տերմինալին։

Կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի  2 տոկոսով նվազում եւ պետական բյուջեի պակասուրդի աճ՝ մինչեւ ՀՆԱ 5%
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո. Կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի  շուրջ 2 տոկոսով նվազում եւ պետական բյուջեի պակասուրդի աճ՝ մինչեւ ՀՆԱ 5%։ Այդ մասին այսօր հաղորդել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով կառավարության հավանությանն արժանացած 2020 թվականի բյուջեի ուղղումները, որոնք թելադրված են COVID-19 համավարակի պատճառով առաջացած անորոշությամբ:

Հայաստանի բանկերն առաջին եռամսյակում տարեկան 12,6 տոկոսով ավելացրել են հարկային հատկացումները պետական գանձարան
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2020թ. առաջին եռամսյակում պետական գանձարանին հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 12.6% - ով' մինչև 12.5 մլրդ դրամ ($24.8 մլն)' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16.1% աճի դիմաց: Այդ գումարի 89.5%-ը կամ 11.2 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով, տարեկան 8.7% աճով, նախորդ տարվա 25.1% աճի դիմաց։

ՊԵԿ․ Առաջին եռամսյակում պետբյուջեի մուտքերի պլանային ցուցանիշը գերակատարվել է 9.5 մլրդ դրամով, սակայն անորոշությունը, այնուամենայնիվ, մեծ է
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո. 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով պետական բյուջեի փաստացի կատարողականը հարկային մուտքերի մասով կազմել է 349 մլրդ դրամ ՝պլանային ցուցանիշը գերազանցելով 9.5 մլրդ դրամով: Այս մասին ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ։

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10