Ջրօգտագործողների ընկերությունները հնարավորություն կստանան ոռոգման ջուրը մինչև 10 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին մատակարարել անհատույց
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «2020 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում, որը հնարավորություն կտա աջակցել գյուղացիական տնտեսություններին և ապահովել գետերի վարարային ելքերի անվտանգ անցկացումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի» պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին կհատկացվի 74,972.4 հազ. դրամ
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո.Կառավարության որոշմամբ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ 2020 թ. պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին կհատկացվի 74,972.4 հազ. դրամ: Ինչպես ԱրմԻնֆո-ին   հաղորդեցին կառավարության տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ մասին որոշումը կայացվել է կառավարության  այսօրվա նիստում:

 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո.

Արդշինբանկը հայտարարում է Visa և MasterCard քարտերով առանց PIN կոդի մուտքագրման անհպում գործարքների սահմանաչափերի ավելացման մասին
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020,

Արմինֆո.Կորոնավիրուսի տարածման հնարավորությունները նվազեցնելու նպատակով Visa և MasterCard վճարային համակարգերը ավելացրել են առանց PIN կոդի մուտքագրման անհպում գործարքների սահմանաչափերը:  

Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2020թ. առաջին եռամսյակում մի քանի անգամ ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարան
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2020թ. առաջին եռամսյակում 2.6 անգամ ավելացրել է հարկային վճարումները պպպետական գանձարան՝ մինչև 8.1 մլրդ դրամ։

Բացելով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում՝ կստանաք Yerevan Ride -ի տարեկան անդամակցություն հաղթելու հնարավորություն
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո.Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ ձեռք բերել «Վելվիո» ընկերության  Yerevan Ride հեծանվային հավելվածի մեկ ամսվա բաժանորդագրություն 4500 դրամով, ինչպես նաև մուտքագրել AmeriaRide պրոմո կոդը և 15 րոպե ուղևորության համար վճարել ընդամենը 99 դրամ։ 

Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Հարկային օրենսգրքում
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը ապրիլի 22-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել ՀՀ հարկային օրենսգրքում:

Հետազոտություն. ԵԱՏՄ-ում ցորենի հավելուրդը 2020 թվականին կկազմի 46 մլն տոննա
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո. ԵԱՏՄ շրջանակներում անցկացվող հետազոտության արդյունքները հիմք են տալիս կանխատեսելու ցորենի հավելուրդը, որի ծավալը 2020 թվականի արդյունքներով կկազմի 46 մլն տոննա, եւ դրա գրեթե 90 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային: Այդ մասին ապրիլի 22-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

"Գազպրոմ Արմենիան" պահպանել է առաջատարի դիրքը 2020թ. առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուների ցանկում
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով շարունակում է գլխավորել "Գազպրոմ Արմենիա" ընկերությունը, որը պետական գանձարան է վճարել է 17.7 մլրդ դրամ՝ տարեկան 31.1 տոկոս աճով, որից 89.2 մլն դրամը՝ մաքսային տուրքերի գծով, 2.1 մլրդ դրամ (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ) ՝ ուղղակի հարկերի գծով, 15.5 մլրդ դրամ ՝ անուղղակի հարկերի գծով (այդ թվում ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ):

IFC-ն 18.5 միլիոն եվրո է ներդնում EFSE-ում ԵԿԱ տարածաշրջանում ՄՓՄՁ-ների վարկավորումը խթանելու նպատակով
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 18.5 միլիոն եվրո է ներդնում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (EFSE), SICAV-SIF։ Միջոցներն օգտագործվելու են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  (ԵԿԱ) տասնչորս երկրներում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ բանկերի և միկրո ֆինանսական հաստատությունների միջոցով վարկավորում տրամադրելու նպատակով։ EFSE-ն ՄՓՄՁ-ների տարածաշրջանային ֆինանսավորման ամենախոշոր կառույցն է տարածաշրջանում։ IFC-ի ներդրմամբ կմեծանա ֆինանսավորման հասանելիությունը ԵԿԱ տարածաշրջանի թերսպասարկված բնակչության համար։ Վերջնական շահառուները կլինեն ՄՓՄՁ-ներն ու այն անձինք, որոնք այս պահին չունեն ֆինանսավորումից օգտվելու հնարավորություն կամ այդ հնարավորությունը սահմանահակ և անհուսալի է։

Հոլիվուդյան պրոդյուսեր դառնալու կեղծ կինոն
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը, որը փողերի հափշտակության գործով անազատության մեջ է եւ մեղադրվում  է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու գործով` մեղադրում է վերջինիս իր դեմ շինծու գործ «կարելու» համար:

Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո. Beeline-ը տեղեկացնում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետների երկարաձգման մասին: Մինչև սույն թվականի մայիսի 31-ը Beeline-ի բոլոր կանխավճարային փաթեթների բաժանորդները հնարավորություն ունեն ակտիվացնելու «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման: Ծառայության ամսավճարը կազմում է 5900 դրամ։
 
«Այս օրերին ինտերնետը դարձավ բոլորիս արդյունավետ կենսագործունեությունն ապահովող գլխավոր պայմաններից մեկը։ Beeline-ն երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ակտիվացման ժամկետները՝ հնարավորություն տալով իր բաժանորդներին շարունակել անխափան աշխատանքը, ուսումը և ինքնազարգացումը», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ԼՀԿ. Ռուսաստանը պետք է հետ կանչի գազի գնի բարձրացման հայտը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչպես նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, հետևաբար մենք պետք է ունենանք գազի ամենացածր գինը։ Այդ մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Գյուղվարկերի պահանջարկը ապրիլին մի քանի անգամ գերազանցում է I եռամսյակի ցուցանիշները
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսական վարկեր ստանալու համար դիմել է 1.6 հազար ֆերմեր (որոնց փոխառության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 6.8 մլրդ դրամ), սակայն միայն ապրիլի 1-ից մինչև 20-ն այդ ցուցանիշն աճել է 2 անգամ: Այս մասին ապրիլի 22-ին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

ԵԱԶԲ 2021 թ Հայաստանն ու Տաջիկստանը կշարունակեն մնալ տնտեսության աճի առաջատարների շարքում
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տնտեսական վերլուծության բաժնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը Հայաստանի և Տաջիկստանի տնտեսությունների աճի տեմպերի էական նվազում է կանխատեսում՝ ավելի վաղ սպասվող ցուցանիշների համեմատ։ Այնուամենայնիվ, այս երկրներում անկումն ընթացիկ տարում բանկի մյուս անդամ երկրների մեծամասնության համեմատ ավելի զուսպ կլինի։

Պատգամավոր Ռուսաստանը որոշել է Հայաստանի համար գազի գինը թողնել նախկին մակարդակի վրա, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո. COVID-19 համավարակի պայմաններում Ռուսաստանը որոշել է Հայաստանի համար գազի գինը թողնել նախկին մակարդակի վրա, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա ։ Այս մասին ապրիլի 22-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նրա խոսքով ՝ ներկա պայմաններում Ռուսաստանը ոչ միայն չի աջակցում իր ռազմավարական դաշնակցին ՝ ի դեմս Հայաստանի, այլեւ մեծ ռիսկեր է ստեղծում երկրի տնտեսության համար: Ընդ որում, ինչպես նկատել է պատգամավորը, դա արվում է վատ տոնով եւ անհիմն ։

 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո.

Հայփոստի կառավարումն անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո.14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո.

Փորձագետ <Գազպրոմ Արմենիա> ընկերության առաջարկած նոր սակագները սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ կառաջացնեն
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստան մատակարարվող գազի գնի մասին Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրների շեշտադրումով, ավելի քան սպասելի էր։ ԱրմԻնֆո-ին այդպիսի  կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը։

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10