ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց՝ առանց տանից դուրս գալու
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգալով իր հաճախորդների անվտանգության և առողջության մասին, պատրաստ է ինքնուրույն՝ հաճախորդների փոխարեն, ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքի բնօրինակը: 

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության երկրներում կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը կպահպանի մինչեւ 2021 թ․ հունվարի 1-ը
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հայաստանը Եվրասիական տնտեսական միության երկրներում կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը կպահպանի մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը: ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ի նիստում հավանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության միանալու մասին 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրին կից արձանագրությանը:

Բելառուսը հետևեց Հայաստանի օրինակին
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանից հետո Բելառուսը նույնպես դիմել է ռուսական "Գազպրոմին"՝ գազի գնի նվազեցման առաջարկով։

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է տնտեսական բլոկի հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ընթացքը
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից տնտեսական բլոկի գծով մշակված հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ընթացքը: Ինչպես ապրիլի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է նախարարը, կառավարությունն արդեն սկսել է բիզնեսին հակաճգնաժամային 4 փաթեթով աջակցություն տրամադրելու գործընթացը։

Ընդհանուր առմամբ, ՀՀ բանկերում հասանելի կլինի շուրջ 1 մլրդ դրամ սոցփաթեթի հակաճգնաժամային միջոցառումների համար
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո. Ընդհանուր առմամբ, ՀՀ բանկերում սոցիալական նշանակության հակաճգնաժամային միջոցառումների 3 փաթեթ իրականացնելու համար հասանելի կլինի 928 մլն դրամ: Այդ մասին ապրիլի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Հայաստանում հոլանդական վարդերի արտադրության համար ջերմոցներ կկառուցվեն
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.Կառավարությունը բավարարել է «Ռոզ ֆիլդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

<Հյուսիս-Հարավ> ճանապարհային միջանցքի շինարարության մեջ ներգրավված ենթակապալառու կազմակերպությունները կստանան 2.2 մլրդ դրամ բյուջետային վարկ
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.Կառավարությունն ապրիլի 9-ին կայացած նիստում ընդունել է որոշում, որի նպատակն է աջակցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի ներքո

Փոխվարչապետ․ Պետական պարտքի ավելացման հետ կապված խնդիր չեմ տեսնում
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.Ելնելով այսօրվա իրավիճակից՝ չեմ բացառում, որ պետական պարտքը կավելանա, որևէ խնդիր չեմ տեսնում դրա հետ կապված։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փորձագետ․ Գազի գնի հարցում Հայաստանի համար Մոսկվայի ըմբռնման հույս կա
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.Գազի գնի հարցում Հայաստանի համար Մոսկվայի ըմբռնման հույս կա, Hadvac3 ակումբի կազմակերպած տեսակամուրջի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՄԱԿ-ի Էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։

Հայաստանում շինարարության ոլորտի բոլոր նախագծերը, անկախ կորոնավիրուսից, ուժի մեջ են մնում  
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 33.7 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10.0 կմ,

 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.

Տնտեսագետ․ Հայաստանի եւ Ռուսաստանի <գազային> հարաբերություններին պետք է վերջ դնել
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի <գազային> հարաբերություններին պետք է վերջ դնել ։ Եվ, համապատասխանաբար, հստակ տարանջատել այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը տնտեսական բաղադրիչից, <Հոդված3> ակումբի կազմակերպած տեսակամուրջի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.

ՏՄՊՊՀ նախագահ․ Հայաստանում գների կտրուկ թռիչք չի նկատվում
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հայաստանում գների կտրուկ թռիչք չի նկատվում։ Այս մասին ապրիլի 9-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

Հայաստանում միկրոբիզնեսի շուրջ 6 հազար ներկայացուցիչ կկարողանա պետական աջակցության ակնկալել
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանում միկրոբիզնեսի շուրջ 6 հազար ներկայացուցիչ կկարողանա պետական աջակցության ակնկալել։ Կառավարությունը hաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը:

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում մաքսային արտոնությունների զգալի մասը կպահպանի եւս մեկ տարով՝ մինչեւ 2020    թվականի վերջը
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանը կպահպանի ԵԱՏՄ Մաքսային միության շրջանակներում մաքսային բացառումների զգալի մասը մինչեւ 2020 թվականի վերջը:

Վարչապետ․ Հայաստանի առևտրային բանկերի կողմից վարկային արձակուրդներ տրամադրելու որոշումները կայացվել են առանց վարչական ներգործության
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հաջորդ շաբաթվա սկզբին կամփոփվի պետական աջակցության փաթեթը Հայաստանի բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր տարբեր ծրագրերի շահառուներ են ։ Այս մասին ապրիլի 9-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ընդլայնել է վարկային արձակուրդից օգտվող հաճախորդների շրջանակը
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության որոշմամբ՝ 2020 թվականի մարտի 16-ից  հայտարարված երկամսյա «վարկային արձակուրդից»  կարող են  օգտվել ոչ միայն  այդ օրվա  դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող հաճախորդները,  այլ նաև  նրանք, ովքեր «վարկային արձակուրդի» գործողության ժամանակահատվածում ամբողջությամբ կմարեն մարման օրվա դրությամբ ունեցած ժամկետանց վարկային պարտավորությունները։

 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո.

Կառավարությունը ներկայացրել է կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկը
 Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով:

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10