Կառավարությունը կշարունակի կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարմանն ուղղված հակաճգնաժամային միջոցառումների մշակումը. վարչապետ
 Շաբաթ, 4 Ապրիլի 2020,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը շարունակելու է մշակել հակաճգնաժամային միջոցառումներ ՝ ուղղված կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանը։ Այս մասին ապրիլի 4-ին կապիտալ ծախսերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԵՏՀ․ ԵԱՏՄ-ից պարենամթերքի որոշ տեսակների արտահանման արգելքը կգործի ապրիլի 12-ից
 Շաբաթ, 4 Ապրիլի 2020,

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից սննդամթերքի առանձին տեսակների արտահանման արգելքը ուժի մեջ կմտնի ապրիլի 12-ից: Դա հայտնի է դարձել ապրիլի 2-ին ԵՏՀ Կոլեգիայի համապատասխան որոշման պաշտոնական հրապարակումից հետո, որն ուժի մեջ կմտնի դրա հրապարակման օրվանից 10 օր անց ։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը։

ԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանում 2020 թ․ գնաճը կկազմի 2,8%
 Շաբաթ, 4 Ապրիլի 2020,

Արմինֆո.  Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կանխատեսմամբ ՝ Հայաստանում 2020 թվականին գնաճը կկազմի 2,8 տոկոս (2019 թվականի 1.4 տոկոսի դիմաց), իսկ 2021թ. - ին ՝ 2,2 տոկոս: Այդպիսի կանխատեսում է հրապարակվել ապրիլի 3-ին "Ասիայի զարգացման հեռանկարները 2020" (Asian Development Outlook 2020) տնտեսական զեկույցում:

Պարետը նոր որոշում է ընդունել որոշ ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ
 Շաբաթ, 4 Ապրիլի 2020,

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել որոշ ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ։

Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2020 թվականին կդանդաղի մինչեւ 2.2 տոկոս
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո.COVID-19-ի ազդեցության եւ սպառման նվազման ֆոնին Հայաստանում տնտեսական աճը 2020 թվականին կդանդաղի մինչեւ 2,2 տոկոս, կարծում են Ասիական զարգացման բանկի (ADB) վերլուծաբանները:

Փաշինյան. պատկան գերատեսչությունները պետք է աշխատեն այնպես, որպեսզի րոպե առաջ շահառուները ստանան իրենց հասանելիք օժանդակությունը  
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:

 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո.

 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո.

ՊԳԿ եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները քննարկել են COVID-19-ի ազդեցությունը գյուղատնտեսության վրա
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո. ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը քննարկել են մեր երկրում ՊԳԿ-ի կատարած աշխատանքի առաջնահերթությունները և տեսակետներ են փոխանակել COVID-19 համավարակի արդյունքում առաջացած դժվարին իրավիճակում համատեղ աշխատանքները արդյունավետ շարունակելու վերաբերյալ: Հասկանալի պատճառով քննարկումը կայացել է հեռահար տարբերակով: 

UNCTAD-ը պատրաստ է թարմացնել Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույցը
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո. Նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման հարցերով միջազգային գործընկերների հետ խորհրդատվությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ:

Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո. Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։

Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում պետական աջակցություն ստանալու համար 120 հայտ է ստացվել. նախարար
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո. Այս պահի դրությամբ արդեն ստացվել է 1,4 մլրդ դրամ ընդհանուր գումարի 120 հայտ՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում պետական աջակցություն ստանալու համար: Այս մասին ապրիլի 3-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։

Հայաստանում 2020 թ․ տնտեսական աճը կանխատեսվող ցուցանիշներից ցածր կլինի
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականին կանխատեսվող ցուցանիշներից ցածր կլինի։ Այս մասին ապրիլի 3-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետարան 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020,

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ։

Քաղաքացիները տարակուսանքի մեջ են, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել գազի գինը բարձրացնելու համար
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո. Քաղաքացիները տարակուսանքի մեջ են, քանի որ միանգամից լսում  են իրենց համար անհասկանալի երկու իրարամերժ լուրեր: Մի կողմից քաղաքացիները տեղեկացան, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) բոլոր սպառողների համար սպառված գազի գինը բարձրացնելու  համար: Հայտը  բավարարվելու դեպքում նոր բարձր սակագինը կգործի 2020 թ. հուլիսի 1-ից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել “Լոգիկա” գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Արա Քառյանը:

ՀՀ կառավարությունը ներդրումային քաղաքականության խթանման անհրաժեշտություն է տեսնում
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ոսկին Հայաստանում կրկին սկսել է թանկանալ
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հայաստանում ոսկին կտրուկ սկսել է թանկանալ՝ մեկ շաբաթ առաջ արժեքի անկումից հետո։ Ընդհանուր առմամբ, թանկարժեք մետաղների գներն այս շաբաթվա ընթացքում աճել են 13,9 տոկոսով (նախորդ շաբաթվա 20,5 տոկոսով կտրուկ անկումից հետո):

Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նաև երկարաձգել է իր կողմից տրամադրված սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները։

Կառավարությունը հաստատել է 4 ներդրումային ծրագիր
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո Այսօր կառավարության նիստում  գործադիրը թույլատրել է «Ալֆառենեսանս» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ներքնակների արտադրության համար (Արարատի մարզ)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 592 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման և շուրջ 40 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների և արտադրական տարածքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 16 աշխատատեղ, կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 730 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 592 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 47 մլն դրամ:

Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել  ներմուծող և արտահանող ընկերություններին
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո.Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցներ` առևտրի ֆինանսավորման նպատակով:

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10