IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև մայիսի 17-ը և հայտարարում հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հաշվի առնելով մեր երկրում հայտարարված արտակարգ դրությունը և այն հանգամանքը, որ այդ ընթացքում առանց եկամուտների վերականգնման մեր հաճախորդները դժվարություններ կունենան արտոնյալ ժամանակահատվածից հետո վարկի մարում իրականացնել՝ IDBank-ը հայտարարում է հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին։ 

Փորձագետ. Գազի հարցի քաղաքականացումը Հայաստանի շահերից չի բխում
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո. Ռուսաստանի հետ հարաբերությունների գազային բաղադրիչի հետագա քաղաքականացումն ամենևին չի բխում Հայաստանի շահերից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի  կարծիք է հայտնել Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը ։

Դեսպան. Հայաստանը չդադարեցրեց Իրանի հետ բեռնափոխադրումները, որովհետև տնտեսական տեսակետից դա արդարացված էր
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո.Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Հայաստանը չդադարեցրեց Իրանի հետ բեռնափոխադրումները, որովհետև տնտեսական տեսակետից դա արդարացված էր:

ԿԲ ղեկավար. Բիզնեսը չի կորցրել ՀՀ տնտեսության նկատմամբ վստահությունը
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո.  Ներդրումների աջակցման կենտրոն ՓՄՁ սուբյեկտներից 11 հայտ է ստացվել հակաճգնաժամային միջոցառումների 3 փաթեթի շրջանակներում https://finport.am/full_news.php?id=41346&lang=2), որոնք իրենց բովանդակությամբ համապատասխանում են կառավարության սահմանած չափանիշներին: Այս մասին ապրիլի 2-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։

Վարչապետ. 2020 թ. առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանը բյուջեի ցուցանիշները գերակատարել է տարեկան 16,5 տոկոսով
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո. 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանը հարկային մուտքերի մասով բյուջեի ցուցանիշները գերակատարել է 49.5 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի համեմատ ՝ 100 մլրդ դրամով ։ Այս մասին ապրիլի 2-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։

Ռուսաստանի նախագահը պարզեցրել է ռուսական նավթամթերքի Հայաստան արտահանման ձեւակերպումը
 Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020,

Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի արձանագրությունը:

ՀՀ ԿԲ կանխաատեսում. Բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2020 թվականին կկազմի 3 տոկոս, իսկ հակաճգնաժամային փաթեթի ամբողջական յուրացմամբ կարող է հասնել 5,3 տոկոսի
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020,

Արմինֆո. Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսմամբ ՝ 2020 թվականին պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 3% (2019թ.փաստացի 1% - ի դիմաց ՝ տարեկան 0,9 տոկոսային կետով անկմամբ), իսկ եթե աջակցության հակաճգնաժամային փաթեթի հայտարարված ծավալը չփոխվի և ամբողջությամբ յուրացվի ընթացիկ տարվա ընթացքում, ապա այդ հարաբերակցությունը կարող է հասնել 5,3% - ի ։

ՀՀ ԿԲ Կանխատեսում. 2020 թվականի վերջին ինֆլյացիան կկազմի 1,9 տոկոս եւ միջնաժամկետ հեռանկարում կմոտենա նպատակային շեմին
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումներով, գնաճը մինչեւ 2020 թվականի վերջը կկազմի 1,9 տոկոս եւ միջնաժամկետ հեռանկարում կմոտենա նպատակային շեմին: Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2020թ.առաջին եռամսյակի ծրագրում, որը հրապարակվել է այսօր: Ընդ որում, ԿԲ-ն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակի վրա։

ԿԲ կանխատեսում. Կորոնավիրուսի հետեւանքները կդանդաղեցնեն Հայաստանի ՀՆԱ-ի 2020թ. աճը՝ մինչեւ լճացման 0,7 տոկոս
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսմամբ ՝ կորոնավիրուսի հետեւանքների ազդեցությունը տնտեսության վրա կդանդաղեցնի 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը մինչեւ լլլլճացման 0,7 տոկոս (2019թ.փաստացի 7,6 տոկոս աճից): 2021 թվականին սպասվում է աճի տեմպերի վերականգնում մինչև 7,2 տոկոս։ Դա շարադրված է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրում 2020թ.առաջին եռամսյակի համար, որը հրապարակվել է այսօր։

Հայկական ԱԷԿ-ը իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020,

Արմինֆո.Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը, Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ԱԷԿ-ի անխափան գործունեության և աշխատակիցների առողջական վիճակի վերահսկման նպատակով։ Ստեղծված իրավիճակում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է հակաճգնաժամային միջոցառումների 2-րդ եւ 3-րդ փաթեթների շրջանակներում աջակցության դիմելու կարգը
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020,

Արմինֆո.Կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից որպես հակաճգնաժամային միջոցներ մշակված պետական աջակցության 2-րդ և 3 փաթեթների շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել է օգնության դիմելու կարգ: Այդ մասին ապրիլի 1-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։

Card2Card Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածի կարևոր առավելություններից մեկը  
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020,

Արմինֆո. Կոնվերս  Բանկի Card2Card   ծառայությունը հասանելի է նաև նոր Մոբայլ հավելվածում: Ծառայությունը Բանկի, ինչպես նաև ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի փոխանցումներ կատարել նաև ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard,Visa և ArCa վճարային քարտերին, ինչպես նաև արտասահմանյան բանկերի վճարային քարտերին:
 

<Գազպրոմ Արմենիա> ՓԲԸ-ն մտադիր է վերանայել գազի սակագները
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020,

Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲ և «Տրանսգազ» ՍՊ ընկերությունները մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա»), բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա») և բնական գազի փոխադրման («Տրանսգազ») սակագների վերանայման հայտերով։

Ամերիաբանկը  30 միլիոն դոլարի վարկ է սստացել OeEB-ից, որոնք ուղղվելու են ՓՄՁ   եւ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի  ֆինանսավորմանը
 Երեքշաբթի, 31 Մարտի 2020,

Արմինֆո. Ամերիաբանկը  30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի  ֆինանսավորմանը: 

Էկոնոմիկայի նախարարությունը գործարարների համար վեբինարների շարք է գործարկում
 Երեքշաբթի, 31 Մարտի 2020,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախաձեռնել է գործարարների համար հատուկ մշակված խորհրդատավական վեբինարների շարք:

 Երեքշաբթի, 31 Մարտի 2020,

Արմինֆո.

Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ գները նվազել են
 Երեքշաբթի, 31 Մարտի 2020,

Արմինֆո. Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները նվազել են։ Այդ են վկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկման արդյունքները։ ՏՄՊՊՀ հաղորդագրության համաձայն, դիտարկումն իրականացվել է 2020 թվականի փետրվարի 26-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ երեք խոշոր տնտեսվարող սուբյեկտների մոտ:

Տնտեսագետ. "Գազպրոմի" հետ նոր "գազային բանակցությունները" միանգամայն տրամաբանական են
 Երեքշաբթի, 31 Մարտի 2020,

Արմինֆո. "Գազպրոմի" հետ նոր "գազային բանակցությունները" միանգամայն տրամաբանական են այն իրավիճակում, երբ բնական գազի գնագոյացումն արդեն 180 աստիճանով փոխվել է եւ շարունակում է փոխվել օրեցօր։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ։

Փոխնախարար. Հայաստանի ֆերմերները պետք է կարճ ժամկետներում իրազեկված լինեն աջակցության ծրագրերում փոփոխությունների մասին
 Երեքշաբթի, 31 Մարտի 2020,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը մարտի 31-ին կազմակերպել են առցանց խորհրդակցություն մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը և Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:

ՎՏԲ – Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ
 Երեքշաբթի, 31 Մարտի 2020,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, սպասարկելով երկրի թոշակառուների մեծամասնությանը, որոշում է կայացրել ցուցաբերել հոգատարություն և կենսաթոշակները վճարել մեր կենսաթոշակառու հաճախորդներին ամսվա առաջին օրը՝ ապրիլի 1-ին:  

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10