ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը` որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, արտոնությունը վերաբերվում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի թե մայր գումարի և թե տոկոսների մարմանը։

Նախարար. Աշխատանքներ են տարվում Հայաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի գնահատման էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո. Աշխատանքներ են տարվում Հայաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի գնահատման էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։ Այդ մասին մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է  բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարար. Հեռահաղորդակցության ոլորտի աշխատանքում խափանումներ չեն լինի
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո.Հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների մեծ մասն անցել հեռահար ռեժիմով աշխատանքի։ Այդ մասին մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է  բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո.

«Ամերիա Սերունդ 12»  ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև  մարտի 29-ը
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո.Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է  առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայությամբ:  

Մեկամսյա ժամկետում հաճախորդները կարող են վարկային մարումները կատարել ցանկացած ժամանակ
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո.Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ երկրում ստեղծված իրավիճակն ու հոգ տանելով հաճախորդների մասին, IDBank-ը որոշում է կայացրել ս․թ․ մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն  իրականացնել ազատ գրաֆիկով՝ իրենց հարմար ժամանակ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 5․25%
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո. 2020 թ. մարտի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունից, 2020 թ. փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0.5%:

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 5,5 տոկոսից մինչեւ 5,25 տոկոս
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո. 2020 թ. մարտի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է  վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%:

Տնտեսագետ. Կորոնավիրուսը լրացուցիչ վտանգներ է ստեղծել Հայաստանի տնտեսության համար
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո.Կորոնավիրուսի փաստացի համաճարակը Հայաստանի, ինչպես նաև բազմաթիվ այլ պետությունների իշխանություններին մի շարք անակնկալներ է մատուցել, որոնց համարժեք պատասխաններ տալը շատ դժվար է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Փաշինյան. Հայաստանը ռեսթարթի համար զգալի տնտեսական ներուժ է կուտակել
 Երեքշաբթի, 17 Մարտի 2020,

Արմինֆո. Կառավարության ղեկավարը կոչ է արել հանգստություն պահպանել, ընդգծելով, որ այսօրվա ճգնաժամը զրոյական կետ է, որից կարելի է կառուցել նոր իրականություն: "Մեր փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը կառավարելի է և կարող է կառավարվել երկարաժամկետ կտրվածքով" ։ Այդ մասին մարտի 17-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կենտրոնական բանկը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ լիկվիդայնություն
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020,

Արմինֆո. ՀՀ կենտրոնական Բանկն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Այդ մասին մարտի 16-ին ՀՀ կառավարության նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։

 Երկուշաբթի, 16 Մարտի 2020,

Արմինֆո.

Կոնվերս Բանկ. Ֆիզանձանց վարկերի մարումը կհետաձգվի մինչև մայիսի 15-ը,  իսկ իրավաբանական անձանց կցուցաբերվի անհատական մոտեցում
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020,

Արմինֆո.Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը,  Կոնվերս Բանկը տեղեկացնում է.

Որոշ հայկական բանկեր ժամանակավորապես փակել են իրենց մասնաճյուղերն Էջմիածնում
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020,

Արմինֆո. Մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացրել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Արարատաբանկը երկամսյա «վարկային արձակուրդ» է տրամադրում իր հաճախորդներին
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020,

Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության որոշմամբ՝ ստեղծված իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված  անհանգստությունից զերծ պահելու  նպատակով՝  ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ  առաջարկում է ՝

Վարկերի մասին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020,

Արմինֆո.Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ  տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։

Շարունակում ենք մնալ մեր հաճախորդների կողքին
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020,

Արմինֆո.Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված Արդշինբանկը տեղեկացնում է, որ.

Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը փակում է իր բոլոր գրասենյակները և երկարաձգում է վճարումները
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020,

Արմինֆո. Հայաստանում Beeline-ը հայտարարում է, որ մարտի 17-ից կփակվեն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, բացի Ազատության 24/1 հասցեում գտնվող գրասենյակից, որը կաշխատի ամեն օր՝ 9:00 մինչև 18:00-ը: Այս պահին նախատեսվում է, որ գրասենյակները կսկսեն իրենց գործունեությունը ապրիլի 1-ից, որի մասին կտեղեկացվի հավելյալ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020,

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։

Արտ. փոխարժեքները
07.05.2026
RUB4.940.01
USD369.28-0.72
EUR434.49-1.63
GBP502.96-1.61
CAD271.03-1.21
JPY23.61-0.15
CNY54.30-0.02
CHF474.78-1.10