Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,
Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի և կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը:
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը: Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,
Արմինֆո.Այս տարվա հունիսի 1-ից հունգարական Wizz Air բյուջետային ավիափոխադրողը կսկսի Հայաստանից Կիպրոս չվերթներ իրականացնել։ Ինչպես հաղորդել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը, Երևան-Լառնակա չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ:
|
|
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,
Արմինֆո.National Geographic Traveler-ն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել Երեւան: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում է գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Doing Business բարեփոխումների թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին՝ քննարկելու «Գործարարություն» զեկույցի մեթոդաբանական հարցերը, ինչպես նաև Բանկի աջակցությունը Հայաստանի գործարար միջավայրին ուղղված բարեփոխումների հետագա աշխատանքներում։
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,
Արմինֆո. IDBank-ը փետրվարի 6-ին Երեւանում բացել է տարածաշրջանում իր ձևաչափով բացառիկ՝ նորարարական Բանկային ֆինանսական ծառայությունների կենտրոնը: Կենտրոնը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքի սրտում ՝ Հյուսիսային պողոտայում:
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,
Արմինֆո.Հայաստանում դեռեւս ակտիվություն չի նկատվում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգին մասնակցելու հարցում։ Այս մասին փետրվարի 6-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,
Արմինֆո. Գործադիրը լրացումներ է կատարել 2018 թ. հուլիսի 19-ի «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար:
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,
Արմինֆո. Կառավարությունը բավարարել է ներդրումային ծրագրի շրջանակում «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու վերաբերյալ հայտը: Ընկերությունը 2008 թ.-ից գործում է Գյումրիում՝ նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ:
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,
Արմինֆո. Հայաստանի բնակչության թիվը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գերազանցել է 2.959 մլն-ը' տարեկան կտրվածքով կրճատվելով 0,2 տոկոսով կամ 6.1 հազար մարդով: Այդ են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:
|
Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,
Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստին։
|
Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020,
|
Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020,
Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2019 թ. կրճատվել է 49.6% - ով (2018-ի 3.7% աճի փոխարեն) ՝ կազմելով 14 722.2 հազ.տոննա: Դրանից 9 651.6 հազ. տոննան (ընդհանուր ծավալի 65.6% - ը) բաժին է ընկնում ավտոմոբիլային փոխադրումներին, որոնք տարեկան կտրվածքով կրճատվել են 60.6% - ով (2018-ին ՝ 3,5% աճի փոխարեն)։ Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020,
Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2019 թվականին կազմել է 147.2 մլրդ դրամ՝ 2018 թվականին 1% - ից դանդաղեցնելով տարեկան աճը մինչև ստագնացիոն 0,5%: Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, կապի ոլորտում գերիշխող (90%) հեռահաղորդակցային սեգմենտն ապահովել է 132.5 մլրդ դրամի հասույթ՝ կրճատելով այն տարեկան 2,9% - ով՝ մեկ տարի առաջվա 0.8% - ի աճի փոխարեն:
|
Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020,
Արմինֆո. Moody 's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը <Հայաստանի էլեկտրական ցանցեր> ընկերությանը շնորհել է ներդրումային կորպորատիվ վարկանիշ (corporate family rating - CFR) և թողարկողի դեֆոլտի վարկանիշ (probability of default rating)՝ համապատասխանաբար Ba2 և Ba2-PD մակարդակում: Կանխատեսումը՝ <կայուն>:
|
Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020,
|