ՎԶԵԲ-ի 2020 թ. նպատակային ցուցանիշը Հայաստանում կկազմի առնվազն 100 մլն եվրո
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.2020 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) կփորձի Հայաստանում իրականացնել շուրջ 15 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի առնվազն 100 մլն եվրո: Այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն ։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 1.4 մլրդ եվրոյի
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.2019 թվականը հաջող էր բիզնեսի զարգացման տեսանկյունից, հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն ՝ նշելով, որ անցած տարվա արդյունքներով բանկն իրականացրել է 15 նախագիծ ՝ 120 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:

Վարչապետի մոտ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Փետրվարի 5-ի «Լիդիան Ինթերնեյշնլը»  կապացուցակվի Տորոնտոյի ֆոնդային բորսայից
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված տևական ապօրինությունների արդյունքում «Լիդիան Ինթերնեյշնլը» նախորդ տարվա ավարտին ստիպված էր դիմել Կանադական դատարան՝

Թիմուր Ուրազաև. Հայաստանի հետ նավթամթերքների շուրջ համաձայնագիրը ղազախական կողմից  լիովին մշակվել է
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.Հայաստան նավթամթերքի ներմուծման շուրջ համաձայնագրի նախագծ մշակման աշխատանքը շարունակվում է եւ, սկզբունքորեն, գտնվում է այն ավարտական փուլում, որում գտնվում էր նախորդ տարվա վերջին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը։

Կոնվերս Բանկը  գործարկել է արտերկրից բանկային ավանդների առցանց ներգրավման «Հայլենդ»թվային հարթակը
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.Կոնվերս Բանկը՝ Հայլենդ ընկերության հետ գործակցության շրջանակում սկսել է առցանց ավանդների ներգրավումը www.haylend.com

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո. Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտվնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.

Դեսպան. Ղազախստանը հայկական կողմի հետ շատ է խոսել ԵԱՏՄ շրջանակներում համատեղ կոոպերացիա ստեղծելու մասին
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.Ղազախստանը շատ է խոսել հայկական կողմի հետ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ կոոպերացիա ստեղծելու մասին։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը։

Ղազախստանի դեսպան. Ղազախստանցի մասնագետները հայ գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում ավտոմեքենաների վերաարտահանման մեխանիզմի շուրջ
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.Ղազախստանի նախարարությունների և գերատեսչությունների (ՆԳՆ, Մաքսային ծառայություն, Պետեկամուտների կոմիտե) ներկայացուցիչները աշխատանքային խորհրդակցություններ են անցկացնում իրենց հայ գործընկերների հետ, որպեսզի հասկանան ՂՀ տարածք ավտոմեքենաների վերաարտահանման ամբողջ մեխանիզմը: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը։

 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.

Կբարձրանան Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.Գործադիրը որոշում է ընդունել իր նախկին՝ 2014թ. հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» 712–Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.

Նիկոլ Փաշինյան. Պետք է հրաժարվել առանց մրցութային ընթացակարգի որևէ ընկերությանը հողամասերի տրամադրման պրակտիկայից
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո. Կառավարության նիստում քննարկման առարկա է դարձել ՀՀ ՊԵԿ ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի կողմից զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար 1036 քառ. մետր և 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր:

Էլեկտրոնային սակարկությունների անցկացման կարգը կփոխվի
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո. Հայաստանում կփոխվի էլեկտրոնային սակարկությունների անցկացման կարգը։ Այդ մասին որոշում է կայացվել հունվարի 30-ին  կառավարության նիստում։

Նիկոլ Փաշինյան. ուղղակի հարկատեսակները  ավելի հակված են ստվերայնության, քան անուղղակի հարկերը
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020,

Արմինֆո.2019թ արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ: 2018-ի համեմատ արձանագրվել է 122 մլրդ դրամի աճ (13%): 2017-ի համեմատությամբ՝ վճարված հարկերի մեծությունը ավելացել է շուրջ 254 մլրդ-ով, կամ 31%-ով։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020,

Արմինֆո.

Արդշինբանկը հաջողությամբ ավարտել է 300 մլն ԱՄՆ դոլարի՝ 5 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսերի թողարկումը
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020,

Արմինֆո.2020 թվականի հունվարի 21-ին Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով): Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) և B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած այդ եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 300 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 5 տարի, եկամտաբերությունը՝ 6.5%:

 Երկուշաբթի, 27 Հունվարի 2020,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
08.05.2026
RUB4.940.00
USD369.01-0.27
EUR434.14-0.35
GBP502.00-0.96
CAD270.32-0.71
JPY23.54-0.07
CNY54.26-0.04
CHF474.06-0.72