Ուրբաթ, 24 Հունվարի 2020,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո.

Վարչապետ. Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո.Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորն իջեցվել է 30.00-ից՝ 28.00
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային միավորն իջեցվել է 30.00-ից՝ 28.00: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:

Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է պարտատոմսերի հերթական խոշոր տրանշը
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո. Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է $300 մլն պարտատոմսերի հերթական տրանշը՝ 6,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 5 տարի շրջանառության ժամկետով: Այս մասին ասվում է GlobalCapital կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, որ այդ թողարկման տեղաբաշխողներն են՝ Citi-ն և Renaissance Capital-ը:

Նախատեսվում է բարձրացնել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակը
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո.Գործադիրը հաստատել է Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը: Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ցածր մակարդակով և այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ պետական քաղաքականության հստակեցման անհրաժեշտությամբ։

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն Իրանից կաթնային սերուցք ներմուծելու արտոնություններ կստանա
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո.Կառավարությունը բավարարել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (գյուղմթերքի վերամշակում): Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար, նախատեսվում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 318 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12.3 մլրդ դրամ, որից 2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 10.3 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.65 մլրդ դրամ:

Կանխատեսում. Հայ սպառողի համար գազի արժեքի հնարավոր բարձրացումը չի գերազանցի 4-4,5 տոկոսը
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո. Հայ սպառողի համար գազի արժեքի հնարավոր բարձրացումը, իմ հաշվարկներով, չի գերազանցի 4-4,5 տոկոսը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Գևորգյանը։

Վարչապետ. Կառավարությունը շարունակելու է աջակցել ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը, բայց՝ արդեն մրցութային կարգով
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո.Կառավարությունը շարունակելու է աջակցել ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը, բայց՝ արդեն մրցութային կարգով: Այդ մասին հունվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո.

Փոխվարչապետ. Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի դրա ռազմավարական նպատակների սահմանման տեսանկյունից
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020,

Արմինֆո. Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի դրա ռազմավարական նպատակների սահմանման տեսանկյունից։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ակինյանը նախօրեին Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում:

«Մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը». վարչապետի մոտ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր` առավել շահավետ պայմաններով:

 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,

Արմինֆո.

Նիկոլ Փաշինյան. Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,

Արմինֆո. Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, հունվարի 22 - ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ISUZU RUS-ը հայտարարել է Հայաստանի շուկայում վաճառքի մեկնարկի մասին
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,

Արմինֆո. ISUZU RUS-ը հայտարարել է Հայաստանի շուկայում աշխատանքի մեկնարկի մասին։ Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, հունվարին նա գործընկերային պայմանագիր է կնքել <Գրանդ Ավտո> ՍՊԸ-ի հետ՝  Հայաստանի տարածքում ISUZU կոմերցիոն ավտոմեքենաների վաճառքի եւ սպասարկման վերաբերյալ: Հայաստան կմատակարարվեն ռուսական արտադրության ISUZU-ի բոլոր մոդելները ։

 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,

Արմինֆո.

Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է ՀՀ պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների կազմակերպման նոր համակարգ
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) արդիականացրել է պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդների  հարթակն ամբողջովին նոր ծրագրային QUIK համակարգով։

ՎԶԵԲ-ը հաստատակամ է շարունակել օժանդակությունը Հայաստանին
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։

Արտ. փոխարժեքները
08.05.2026
RUB4.940.00
USD369.01-0.27
EUR434.14-0.35
GBP502.00-0.96
CAD270.32-0.71
JPY23.54-0.07
CNY54.26-0.04
CHF474.06-0.72