Բացառիկ պայմաններ՝ նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար 
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Armenian Auto Show-ն, որի շրջանակում Ակբա Լիզինգի ֆինանսավորմամբ հնարավոր կլինի բացառիկ պայմաններով ձեռք բերել JAC, Li AUTO, Tank, Poer և Aito տրանսպորտային միջոցները, որոնց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Roel Automotive Group-ն է։  

5000 idcoin և խաղարկություն՝ IDsalary փաթեթին միանալու համար 
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.IDBank-ի IDsalary աշխատավարձային փաթեթն առավելությունների մեծ ցանկ ունի, սակայն այն պարբերաբար համալրվում է նոր առաջարկներով ու արշավներով։  

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 22-26-ը դոլարային գործարքները սկսել են նվազել
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ.սեպտեմբերի 22-26-ը դոլարային գործարքները սկսել են կրճատվել, իսկ ռուբլով գործարքներն աճել են։ Եվրոյով գործարքներ արդեն կես տարի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը ծավալվել է 22 անգամ էական աճից դեպի 68,2% անկում, իսկ ռուբլով գործարքների թրենդը 22% անկումից հասել է 6% աճի։

Արթուր Ավետիսյան․ Ապագա ԱԷԿ-ի մոդելի ընտրության շուրջ բոլոր մտորումները խոսակցություններից այն կողմ չեն գնա, քանի դեռ չկա ռազմավարական զարգացման տեսլական
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանը հայտնվել է քաղաքական հայտարարությունների գերության մեջ և իրականում չգիտի, թե ինչ է ուզում։ ԱրմԻնֆո - ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը' մեկնաբանելով օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև երեկ Մոսկվայում կայացած "Համաշխարհային ատոմային շաբաթ" համաժողովի շրջանակներում Փաշինյան-Պուտին հանդիպումը:

ԱրարատԲանկի հովանավորությամբ շախմատի միջազգային մրցաշարը շարունակվում է 
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.ԱրարատԲանկի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվող «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը տարվա ամենանշանավոր շախմատային իրադարձություններից է։ Մրցաշարը, որին մասնակցում են ավելի քան 10 երկրների 76 շախմատիստներ, կազմակերպել են Հայաստանի շախմատի ակադեմիան և Շախմատի ակադեմիայի ակումբը։  

FLYONE ARMENIA-ն ուղիղ չվերթով Երևանը կկապի Կրասնոդարի հետ
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հոկտեմբերի 28-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան - Կրասնոդար - Երևան երթուղով։

Հայաստանն ու Ֆրանսիան դիտարկում են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Սեպտեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ Հայաստանի և Վրաստանի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Հյուգո Դըբրուազի հետ։

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Սյունիքի մարզ կատարած իր այցի շրջանակներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։

ՀՀ վարչապետ․ Մենք աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար փոքր մոդուլային ատոմային տարբերակների նախագծեր
 Ուրբաթ, 26 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Կրեմլի մամուլի ծառայությունը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մանրամասները, որը տեղի է ունեցել Կրեմլի առաջին մասնաշենքի ներկայացուցչական գրասենյակում։

 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

ONEX-ում Իդրամ կա 
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Զգեստապահարանի աշուն-ձմեռ հավաքածուն համալրելու ու թարմացնելու ժամանակն է։ 

Ավանում բացվել է Արդշինբանկի հերթական մասնաճյուղը 
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Սեպտեմբերի 24-ին Երևանի Ավան վարչական շրջանում բացվեց Արդշինբանկի «Ավան» մասնաճյուղը: Սա բանկի 29-րդ մասնաճյուղն է Երևանում և 72-րդը՝ հանրապետությունում: 

2026 թվականին Հայաստանը Պաշտպանության նախարարությանը հատկացումները կկրճատի մոտ 15 տոկոսով
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.2026 թվականին Հայաստանը Պաշտպանության նախարարությանը հատկացումները կկրճատի մոտ 15,2% - ով՝ 664,7 մլրդ դրամից մինչեւ 563 մլրդ դրամ (մոտ 1,5 մլրդ դոլար)։ Այդ մասին ասվում է կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած հաաաջորդ տարվա բյուջեի նախագծի ուղերձում։

Արդյունաբերական հատվածի անկման հետ մեկտեղ ավելի դանդաղ է աճում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-օգոստոսին, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, 102.9% - ից նվազել է մինչև 102.8%:

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը կրճատվել է է 41,1% - ով
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև տարեկան 7,1% (2024թ.նույն ժամանակահատվածի 9% - ից) ։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ ՝ էական աճից մինչև ծանրակշիռ անկում։

Հայաստանի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կներգրավի ԶՖԳ-ից պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման և արժեթղթերի շուկայի զարգացման համար
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանն ուղղված՝ վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի իրականացման նպատակով։

ԱՊՊԱ – օդից փող
 Հինգշաբթի, 25 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Ապահովագրական տանդեմի հիմնական գործառույթը, որը կապում էր պարտադիր ավտոտրանսպորտային միջոցների երրորդ կողմի պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ) Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման սոցիալապես կարևոր նպատակի հետ, գործնականում դադարել է գործել։ Դա է վկայում ԱՊՊԱ շուկայի վերլուծությունը՝ օգտագործելով հիմնական քանակական և որակական ցուցանիշներ։

Արտ. փոխարժեքները
02.03.2026
RUB4.880.00
USD376.88-0.12
EUR442.38-2.40
GBP505.17-2.80
CAD276.080.35
JPY24.02-0.15
CNY54.77-0.19
CHF487.62-0.28