ԵՏՀ նոր ղեկավարը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների շարք է սկսում փոխվարչապետի հետ հանդիպումից
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նորանշանակ նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Փոխվարչապետ. ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձեւավորմանը
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը:

Նախագահ. անհրաժեշտ է համատեղել բոլոր ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախարար. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին  ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի և կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար. առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը: Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։

Հունգարական բյուջետային ավիափոխադրողը կսկսի չվերթներ իրականացնել Հայաստանից դեպի Կիպրոս
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.Այս տարվա հունիսի 1-ից հունգարական Wizz Air բյուջետային ավիափոխադրողը կսկսի Հայաստանից Կիպրոս չվերթներ իրականացնել։ Ինչպես հաղորդել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը, Երևան-Լառնակա չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ:

 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.

Վարչապետ. Տուրիստական թեժ տարի ենք ունենալու
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո.National Geographic Traveler-ն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել Երեւան: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում է գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համաշխարհային բանկի թիմը Հայաստանում կքննարկի բիզնես միջավայրի բարեփոխման ծրագիրը
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Doing Business բարեփոխումների թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին՝ քննարկելու «Գործարարություն» զեկույցի մեթոդաբանական հարցերը, ինչպես նաև Բանկի աջակցությունը Հայաստանի գործարար միջավայրին ուղղված բարեփոխումների հետագա աշխատանքներում։

IDBank - ը Երեւանում բացել է տարածաշրջանում իր ձևաչափով միակ՝ նորարարական Ֆինանսական ծառայությունների կենտրոնը
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,

Արմինֆո. IDBank-ը փետրվարի 6-ին Երեւանում բացել է տարածաշրջանում իր ձևաչափով բացառիկ՝ նորարարական Բանկային ֆինանսական ծառայությունների կենտրոնը: Կենտրոնը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքի սրտում ՝ Հյուսիսային պողոտայում:

 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,

Արմինֆո.

Վարչապետը գյուղացիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգին
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,

Արմինֆո.Հայաստանում դեռեւս ակտիվություն չի նկատվում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգին մասնակցելու հարցում։ Այս մասին փետրվարի 6-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2020 թվականին Հայաստանում շահագործման կհանձնվի 24 նոր սպանդանոց
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,

Արմինֆո. Գործադիրը լրացումներ է կատարել 2018 թ. հուլիսի 19-ի «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար:

 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,

Արմինֆո.

Հայաստանում ներդրումային ծրագրերը մոնիթորինգի կենթարկվեն
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,

Արմինֆո. Կառավարությունը բավարարել է ներդրումային ծրագրի շրջանակում «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու վերաբերյալ հայտը: Ընկերությունը 2008 թ.-ից գործում է Գյումրիում՝ նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ:

Վիճակագրություն. 2019 թվականին Հայաստանի բնակչության թիվը կրճատվել է 6.1 հազարով
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,

Արմինֆո. Հայաստանի բնակչության թիվը 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գերազանցել է 2.959 մլն-ը' տարեկան կտրվածքով կրճատվելով 0,2 տոկոսով կամ 6.1 հազար մարդով: Այդ են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

Փոխվարչապետ. Թվայնացումը կառավարությունը դիտարկում է որպես արդյունավետ ու մասնակցային պետական կառավարման համակարգ ունենալու կարևորագույն գործիք
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020,

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստին։

 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020,

Արմինֆո.

Հայաստանի տրանսպորտային ոլորտն ամփոփել է 2019 թ.-ը՝ բեռնափոխադրումների ծանրակշիռ անկմամբ և ուղևորափոխադրումների թույլ աճով
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020,

Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2019 թ. կրճատվել է 49.6% - ով (2018-ի 3.7% աճի փոխարեն) ՝ կազմելով 14 722.2 հազ.տոննա: Դրանից 9 651.6 հազ. տոննան (ընդհանուր ծավալի 65.6% - ը) բաժին է ընկնում ավտոմոբիլային փոխադրումներին, որոնք տարեկան կտրվածքով կրճատվել են 60.6% - ով (2018-ին ՝ 3,5% աճի փոխարեն)։ Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի կապի ոլորտը լճացում է ապրում. հասույթը թույլ է աճում
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020,

Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2019 թվականին կազմել է 147.2 մլրդ դրամ՝ 2018 թվականին 1% - ից դանդաղեցնելով տարեկան աճը մինչև ստագնացիոն 0,5%:  Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, կապի ոլորտում գերիշխող (90%) հեռահաղորդակցային սեգմենտն ապահովել է 132.5 մլրդ դրամի հասույթ՝ կրճատելով այն տարեկան 2,9% - ով՝ մեկ տարի առաջվա  0.8% - ի աճի փոխարեն:

Արտ. փոխարժեքները
18.09.2026
RUB4.310.00
USD363.44-0.06
EUR417.05-0.18
GBP485.52-1.02
CAD259.53-0.26
JPY23.03-0.33
CNY54.260.06
CHF440.590.04