Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերության հատվածում արտադրության ծավալները 2025թ. հունվար-հուլիսին կրճատվել են տարեկան 9,8%-ով (մեկ տարի առաջվա 15,7% աճի դիմաց)՝ կազմելով 1,5 տրիլիոն դրամ (3.8 մլրդ դոլար)։ Սակայն, միայն հուլիսին արդյունաբերության հատվածում արձանագրվել է 7,4 տոկոս աճ՝ մինչեւ 244 մլրդ դրամ (635,3 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Երբ անցյալ տարի ակտիվացավ Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման շուրջ քննարկումը, ռուսական բիզնեսն սկսեց զգուշավորությամբ վերաբերվել Հայաստանի հետ առևտրային կապերի կառուցմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  "Թրամփի ճանապարհի" շինարարությունը (TRIPP - Թրամփի խաղաղության եւ բարգավաճման միջազգային երթուղի) կնպաստի Եվրասիայի ընդհանուր տրանսպորտային կարկասի ձեւավորմանը: Նման կարծիք է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում, պատասխանելով  այն հարցին, թե արդյոք այդ երթուղին կանդրադառնա Ռուսաստանի շահերի վրա։

Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի հետ արտաքին առևտրի առաջատար 5 երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան, որոնց ընդհանուր ծավալը 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 7.4 մլրդ դոլար (ընդհանուր շրջանառության 65% - ը)։ Դրանցից չորսը տարեկան կտրվածքով կրճատել են ծավալները. Ռուսաստանը՝ 52,1%-ով, Չինաստանը՝ 12,5%-ով, ԱՄԷ-ն՝ 67,9%-ով, Գերմանիան՝ 4,2%-ով, մինչդեռ, մեկ տարի առաջ ՌԴ-ն, ԱՄԷ-ն և Չինաստանը զգալի աճ են ցույց տվել, իսկ Գերմանիան այն ժամանակ ավելի ցայտուն անկման մեջ էր: Ընդ որում, Իրանին հաջողվել է բարելավել տարեկան դինամիկան՝ 2 տոկոս անկումից մինչեւ 6,3 տոկոս աճ։ Դատելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից՝ Հայաստանի հետ ՌԴ-ի և ԱՄԷ-ի արտաքին առևտրի ծավալների զգալի նվազումը պայմանավորված է ադամանդների և ոսկու վերաարտահանման և վերաներմուծման գործոնի վերացմամբ։

Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով մանրամասներից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Վլադիվոստոկում 10-րդ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում "ՌԻԱ Նովոստի" –ի հետ հարցազրույցում:

Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
 Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ճապոնական կողմից կազմակերպված պաշտոնական ճաշին։

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ։ Եվրոյով գործարքներ արդեն երեք ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը  76,2% անկումից  հասել է 8,6 անգամ զգալի աճի, իսկ ռուբլով գործարքների անկումը դանդաղել է 34,2% - ից մինչև 24% ։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալին կրկին վերականգնել ռուբլով գործարքների նկատմամբ գերակայությունը, բայց՝ ընդամենը 1,4 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակ էր՝ ռուբլով գործարքները 8,2 անգամ գերազանցում էին դոլարային գործարքներին։

Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Սկզբում, երբ քննարկվում էր Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը, նպատակ էր դրվում այդ տնտեսական կառույցի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասցնել ընդամենը 1 մլրդ դոլարի, մինչդեռմ այսօր այդ ցուցանիշը գերազանցում է 16 մլրդ դոլարը, եւ դա սահմանը չէ ։ Այդ մասին հայտարարել է ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանը՝ Երևանում կայացած "Հայաստան - ԵԱՏՄ. Միասին առաջ" համաաաժողովի հարթակներում անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքներին և տնտեսական նոր մարտահրավերներին։

Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը ցանկացողներից շատ-շատերը չկարողացան գնել, բայց խաղը մարզադաշտից դուրս դիտելու և մեր տղաներին երկրպագելու ենք բոլորս։

Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարել է  Converse Import նոր վարկատեսակի ներդրման մասին, որն ուղղված է ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական կարիքների բավարմանը։ Ֆինանսավորումը կարող է ուղղվել ներմուծման նպատակով իրականացվող միջազգային փոխանցումների իրականացման համար՝ ապահովելով գործարքների առավելագույն թափանցիկություն, վերահսկելիություն և արագություն Բանկի ու բիզնեսի համար։

Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի անկանխիկ վճարումների շուկայում, դժվար է դասակարգել։ Ամենայն հավանականությամբ, համակարգը բախվել է այն բանին, ինչն ընդունված է անվանել պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայություն եւ տեղի ունեցողի նկատմամբ երկրի ֆինանսական շուկայի համար աննախադեպ անտարբեր վերաբերմունք Կենտրոնական բանկի, Armenian Card ազգային վճարային համակարգի ղեկավարության եւ այլ պետական ատյանների կողմից:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ 7 ամսում ընդհանուր ծավալով կազմելով 24% (2.7 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 59.4%-ի (11.7 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբը վճռորոշ դեր է խաղացել երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման գործում, որը 95% էական աճից նվազել է մինչև 42% ծանրակշիռ անկում։

Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Էլենն ու Դավիթը միմյանց ծանոթ չեն։ 2025-ի անմոռաց ամառը նրանք անցկացրել են Լոռու և Կոտայքի մարզերում՝ ինքնազարգացման ու կայացման մեծ ուղի անցնելով տարբեր ամառային ճամբարներում. Էլենը՝ ճամբարականից մինչև մեթոդիստ, Դավիթը՝ կազմակերպիչ։

Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն և imID-ն ներկայացնում են նոր հնարավորություն, որը բաժանորդների սպասարկումը դարձնում է էլ ավելի արագ ու հարմար։ 

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև տարեկան 7,1% (2024թ. նույն ժամանակահատվածի 9,6%-ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը ոլորտը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի դինամիկայի էական աճից դեպի ծանրակշիռ անկում շրջադարձով։

Արտ. փոխարժեքները
02.03.2026
RUB4.880.00
USD376.88-0.12
EUR442.38-2.40
GBP505.17-2.80
CAD276.080.35
JPY24.02-0.15
CNY54.77-0.19
CHF487.62-0.28