ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մասին, մինչդեռ, չի կարողանում, անգամ, ապահովել հայկական բեռնատարների անարգել անցումը վրացական անցակետերով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից տեսաուղերձով հայտարարել է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հենրիկ Դանիելյանը։

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր:

Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը:

Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
 Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու նպատակով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի աշխատակիցները ՄԱԶԾ "Կայուն համայնքներ" ծրագրի ղեկավար Արման Վալեսյանի հետ ծանոթացել են ՄԱԶԾ-ի կողմից տարածաշրջանում ռուսական ֆինանսավորման հաշվին մի շարք նախագծերի իրականացմանը:

 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

Հայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծում
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որի արդյունքում ակնկալվում է ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների առցանց հաշվառման ընթացակարգը՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։

Ժամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափ
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում հնարավոր է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի փոխանցումը (առք ու վաճառք) ձևակերպել առցանց: Սեպտեմբերի 4-ին կառավարության հերթական նիստում այդ մասին հաղորդել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: 

Google-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիր
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11:10-ից, հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Կոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը ներդրել է Հայաստանում ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը միտված նոր վարկային պրոդուկտ «EU4Business SME COMPETITIVENESS AND INCLUSION PROGRAMME IN EASTERN PARTNERSHIP» ծրագրի շրջանակում:

Ռուսաստանում մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ առեւտրի կրկնակի կրճատում են ակնկալում
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, սպասվում է, որ տարեվերջին ցուցանիշները կկրկնակի կնվազեն։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի նստաշրջանում:

1% idcoin TOON EXPO-ի շրջանակներում․ Idram&IDBank
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  IDBank-ը սեպտեմբերի 5-7-ը կմասնակցի TOON EXPO YEREVAN 2025-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին տարածաշրջանում։

«Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է Երևան-Կապան-Երևան չվերթերի ժամանակավորապես դադարեցման մասին
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. «Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ:

ՎԶԵԲ-ը Հայաստանին մոտ 46 մլն եվրո կտրամադրի Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո Կառավարության այսօրվա նիստում գրծադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայկական ԱԷԿ-ը կստանա 2024 թվին  չստացած 1 մլրդ 35 մլն դրամ վարկը
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ը 2025 թվականին կստանա 2024 թվականին չստացված 1 մլրդ 35 մլն դրամ վարկային միջոցները։ Այսպիսով, ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի իրականացման համար բյուջետային վարկն ընթացիկ տարում կկազմի 13,5 մլրդ դրամից մի փոքր ավելի: Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 4-ին կառավարության նիստում։

Հայաստանում սննդամթերքի եւ ծառայությունների թանկացումը օգոստոսին խթանել է տարեկան գնաճը մինչեւ 3,6 տոկոս
 Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո 2025թ. օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.6% գնաճ (մեկ տարի առաջվա 1.3% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների թանկացմամբ: 2025թ. 8 ամիսների ընթացքում գնաճը ձևավորվել է 0,8% մակարդակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1,2% գնանկման դիմաց), ինչը նաև ծառայությունների թանկացման արդյունք է՝ պարենային և ոչ պարենային ապրանքների աննշան էժանացման պայմաններում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ միայն ս. թ. օգոստոսին արձանագրվել է 0.2% գնաճ (նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճային ցուցանիշի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի գների անփոփոխությամբ ' ոչ պարենային ապրանքների և ծառայությունների, համապատասխանաբար, 0.4% և 0.3% թանկացումներով: Երևանում օգոստոսին սպառողական գներն աճել են 0,2%-ով ՝ 2024թ. օգոստոսի 0,1% անկման դիմաց:

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարի
 Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Ներդրումային ծրագրերի (այդ թվում ՝ բարեգործական, սոցիալական, պետություն-մասնավոր գործընկերության) իրականացման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը/արոտավայրերը հանձնվելու են երկարաժամկետ վարձակալության: Համապատասխան օրինագիծը հավանության է արժանացել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

ԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարով
 Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  AraratMobile հավելվածում արդեն հասանելի են ArcaPay համակարգով բանկից բանկ հեռախոսահամարով փոխանցումները՝ ընդլայնելով թվային ծառայությունների շրջանակը։

Հայաստանում կկարողանան ստուգել անշարժ գույքի ծանրաբեռնվածության առկայությունը. նախագիծ
 Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազան հասանելի կդառնա, որպեսզի անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելիս հնարավոր լինի տեղեկատվություն ստանալ առցանց ռեժիմով: "Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին" եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում:

Արդշինբանկում մեկնարկեց «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկությունը
 Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Արդշինբանկն անցկացնում է «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկություն  ս․թ․ սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը Բանկից հիփոթեքային վարկ ստացած հաճախորդների համար, որը տարածվում է ինչպես առաջնային կամ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու, այնպես էլ առանձնատուն կառուցելու նպատակով տրամադրված վարկերի վրա։ Խաղարկությանը կմասնակցեն նաև նույն ժամանակահատվածում վերանորոգման պարզեցված վարկ ստացած հաճախորդները։ Մրցանակային ֆոնդը կազմում է 35 մլն ՀՀ դրամ, որը կբաշխվի 21 հաղթողների միջև։

«ԴիջիԹեք 2025». Սպասվում է ավելի քան 40 հազար հյուրերի, 100 գլոբալ տեխնոլոգիական առաջատարների և 250 ընկերությունների մասնակցություն
 Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանում տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 10-12-ը, և խոստանում է դառնալ ամենամասշտաբայինը ողջ պատմության ընթացքում: Կազմակերպիչներն ակնկալում են ընդունել ավելի քան 40 000 այցելու և մասնակից՝ 20 երկրներից, որոնց թվում են ավելի քան 100 գլոբալ տեխնոլոգիական առաջնորդներ և 250 ընկերություններ ցուցահանդեսային գոտում:

Արտ. փոխարժեքները
02.03.2026
RUB4.880.00
USD376.88-0.12
EUR442.38-2.40
GBP505.17-2.80
CAD276.080.35
JPY24.02-0.15
CNY54.77-0.19
CHF487.62-0.28