Նիկոլ Փաշինյանը և Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:

Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը
 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Ակբա բանկը գործարկել է 66-րդ՝ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն  (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:00-21:15):

Մարիա Զախարովա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում մնում են արդիական
 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 - 2022թթ. տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում, շարունակում են արդիական մնալ. կողմերից ոչ մեկը դրանցից դուրս չի եկել: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրին վերադառնալու անհրաժեշտություն չկա:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները կրճատվել են
 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել են։ Եվրոյով գործարքներ արդեն երեք ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների անկումն արագացել է 75,3%-ից մինչև 76,2%, իսկ ռուբլով գործարքների թրենդը ծավալվել է 5 անգամ էական աճից դեպի 34,2% անկում ։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալին ընդլայնել դոլարի նկատմամբ գերակայությունը 3 անգամից մինչեւ 8,2 անգամ։

2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական գանձարանի ծախսերն աճել են 15.2%-ով
 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի պետական գանձարանի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են մոտ 16%-ով, ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության 2025 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկագրում։

Նոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկից
 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության կայուն զարգացման համար ԱրարատԲանկն առաջարկում է նոր պրոդուկտ՝ «Անգրավ գյուղատնտեսական վարկ», որը նախատեսված է գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար։

Զախարովան չի բացառել Հայաստանի վարչապետի մասնակցությունը "Համաշխարհային ատոմային շաբաթ" համաժողովին
 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

Արմինֆո.ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը սեպտեմբերի 25-28-ը Մոսկվայում կայանալիք "Համաշխարհային ատոմային շաբաթ"միջազգային համաժողովին: Այս մասին նա հայտարարել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով լրագրողների հարցերին ։

Հայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի, այդ թվում ՝ փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում
 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

ԱրմԻնֆո: Վաշինգտոնում հայ-ամերիկյան փաստաթղթերի ստորագրումից 20 օր անց ՀՀ կառավարությունը դրանք ներկայացրել է օգոստոսի 29-ին՝ Facebook-ի իր էջում:

Ամերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը Հայաստանում
 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

ԱրմինֆոԱմերիաբանկը գործարկել է թվային բիզնես քարտեր իրավաբանական անձ հաճախորդների համար՝ բիզնեսներին առաջարկելով նորարարական, անվտանգ և մատչելի լուծում: Թվային բիզնես քարտերը պատվիրելուց և ակտիվացումից հետո հասանելի են անմիջապես՝ առանց սպասելու ֆիզիկական քարտի թողարկմանը, նվազեցնում են պլաստիկի օգտագործումը և ապահովված են ժամանակակից թվային պաշտպանությամբ:

 Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

Հայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումները
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը:

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրի շուրջ 435 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքմանը
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանը կարգավորում է Չինաստանի հետ ուղևորների և բեռների կանոնավոր ավտոմոբիլային փոխադրումների գործընթացը
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարության օգոստոսի 28-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը  գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում: Կառավարության այսօրվա նիստում նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հունվար-հուլիսի ամիսներին Հայաստանից արտահանվել է 103 հազար 260 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 92 հազար 838 տոննա։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ կառավարության օգոստոսի 28-ի նիստի ընթացքում:

2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ձեռնարկությունները պետական սուբսիդավորում կստանան
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Կառավարությունն օգոստոսի 28-ի նիստում  հաստատել է 2025 թ. լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը: Այն պայմանավորված է ընթացիկ տարվա լոլիկի մթերման գործընթացի կազմակերպմանն աջակցելու անհրաժեշտությամբ: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում

ՀՀ ԿԲ ղեկավար. բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109%-ի
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109% - ի: Այդ մասին օգոստոսի 28-ին կառավարության նիստում հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՊԵԿ նախագահ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին տաքսիստները 16,9 մլն դոլարի 57 մլն կտրոն են տրամադրել
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո 2025 թվականի 7 ամիսներին առցանց հարթակների միջոցով գործունեություն իրականացնող տաքսի ծառայությունները գեներացրել են մոտ 57 մլն ՀԴՄ կտրոն՝ շուրջ 16,9 մլն դոլար գումարի: Այդ մասին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ սոցցանցում։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հայտարարում է աշխատանքի անվտանգության պարագաների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մասին
 Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025,

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց աշխատանքի անվտանգության պարագաների (չափիչ ակցաններ, դիէլեկտրիկ պարագաներ, գոտիներ, շարժական հողանցումներ, լարման ցուցիչներ և այլն) ձեռք բերման համար:

Արտ. փոխարժեքները
02.03.2026
RUB4.880.00
USD376.88-0.12
EUR442.38-2.40
GBP505.17-2.80
CAD276.080.35
JPY24.02-0.15
CNY54.77-0.19
CHF487.62-0.28