Պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և ԵԱՏՄ այլ երկրներ 1 միլիոն ռուբլուց ավելի կանխիկ արժույթի ներմուծման արգելքի մասին
 Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո: Հայաստանի Պետական Եկամուտների Կոմիտեն (ՊԵԿ) հիշեցում է տարածել Ռուսաստանից Հայաստան և ԵԱՏՄ այլ երկրներ 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ արժույթի արտահանման արգելքի մասին: ԵԱՏՄ երկրներից բացի, սահմանափակումները վերաբերում են նաև Ադրբեջանին, Տաջիկստանին և Ուզբեկստանին:

REC-ը բիզնես առաքելություն է սկսել Հայաստանում ալյումինե խոհանոցային սպասք արտադրողների համար։
 Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Երևանում մեկնարկել է Ալյումինի ասոցիացիայի և ռուսական ալյումինե խոհանոցային պարագաների արտադրողների գործարար առաքելությունը: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 2-ից 4-ը: Այն կազմակերպվել է Ռուսաստանի արտահանման կենտրոնի (REC, VEB.RF) Հայաստանում ներկայացուցչության աջակցությամբ և նպատակ ունի ընդլայնել ռուսական արտադրանքի ներկայությունը տեղական շուկայում, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը:

Հայաստանի  ԿԲ նախագահ․ Աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշության պայմաններում աշխարհում պահպանվում են արտաքին և ներքին ռիսկերը
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Նախորդ տարիներին տնտեսական աճին նպաստող մի շարք կարճաժամկետ գործոնների դրական ազդեցությունն աստիճանաբար թուլանում է, ուստի տնտեսական աճի կայուն և բարձր տեմպերի պահպանումը հետագայում մեծապես կախված կլինի արտադրողականության բարձրացումից, արտահանման և մասնավոր ներդրումների խթանումից, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումից: Նոյեմբերի 2-ին երկրի պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ընդդիմադիր․ Հայաստանի պարտքի բեռը կրկնակի բարձր է՝ քան Վրաստանինը, եւ եռակի՝ քան Ադրբեջանինը
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի պարտքի բեռը երեք անգամ գերազանցում է Ադրբեջանի, և երկու անգամ՝ Վրաստանի նույն ցուցանիշը։ Այդ մասին  նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Էդուարդ Հակոբյան. ՊԵԿ-ում աշխատանք է ընթանում էլեկտրոնային հարթակի մշակման ուղղությամբ, որն ինտեգրվելու է TRIPP նախագծին
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեում աշխատանք է ընթանում էլեկտրոնային հարթակի մշակման ուղղությամբ, որն ինտեգրվելու է TRIPP նախագծին: Այդ մասին նոյեմբերի 2-ին լրագրողներին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

ԿԶԵՀ խորհրդաժողովում փորձագետները գնահատել են Եվրասիայի տնտեսությունների աճի ներուժը
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Եվրասիական տարածաշրջանի երկրների աճի երկարաժամկետ հնարավորությունները և կառուցվածքային փոփոխությունների պայմաններում տնտեսական քաղաքականությունն են քննարկել "Եվրասիայի տնտեսությունների աճի ներուժը. ցանկալիի և հնարավորի խաչմերուկում" կլոր սեղանի մասնակիցները, որն անցկացվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) "Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին" միջազգային տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում:

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»։

Հայաստանի աշխատանքի եւ բարեկեցության նախարարության բյուջեն  2027 թվականին ամենախոշորը կլինի երկրի ամբողջ պետբյուջեի կառուցվածքում
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Աշխատանքի և բարեկեցության նախարարության բյուջեն 2027 թվականի ամենախոշորը կլինի երկրի ամբողջ պետբյուջեի կառուցվածքում, այն կկազմի 1 տրլ 082 մլրդ դրամ, ինչը 91,1 մլրդ դրամով կգերազանցի 2026 թվականի համանման հատկացումները։ Այդ մասին նոյեմբերի 2-ին երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ ներկայացնելով երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագիծը:

Ֆինանսների նախարար․ Այս պահին Հայաստանի համար գազի գնի բարձրացման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Այս պահին պաշտոնական տեղեկատվություն չկա 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար գազի գնի բարձրացման մասին։ Այդ մասին նոյեմբերի 2-ին երկրի պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը և հայկական բնական խնամքի միջոցներ արտադրող Նաիրիան ապրանքանիշը ներկայացնում են համատեղ առաջարկ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը Նաիրիան խանութ-սրահներում գնումներ կատարելիս Արդշինբանկի  քարտապանները կարող են վճարել Արդշինբանկի ցանկացած քարտով և օգտվել 15% զեղչից։

Երևանում տեղի կունենա Silicon Mountains 2026 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողով և ցուցահանդես
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.Նոյեմբերի 3-4-ը Երեւանում տեղի կունենան Silicon Mountains 2026 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողով եւ ցուցահանդես:

Երևանում քննարկում են ԵՄ աջակցությամբ Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  Երևանում՝ «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի շրջանակում, անցկացվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայի բարեփոխումներին նվիրված երկօրյա միջազգային փորձագիտական աշխատաժողով։

Հայաստանի ապահովագրական շուկայում ապահովագրավճարների լճացումը դանդաղեցրել է զուտ շահույթի աճը
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  Հայաստանի ապահովագրական ոլորտի 2026 թվականի 9 ամիսների զուտ շահույթն ավելացրել է տարեկան 80%-ով (մեկ տարի առաջվա 4 անգամ աճի դիմաց) ՝ ապահովելով այն 5.1 մլրդ դրամի (13.9 մլն դոլար) մակարդակում։ Ընդ որում, այդ երկնիշ տեմպը, չնայած խիստ արգելակումը, մեկ տարի առաջ բարձրացված սակագների ազդեցության արդյունքն է, որոնք թույլ տվեցին այն ժամանակ ապահովագրավճարների եւ փոխհատուցումների դինամիկան հասցնել աճիջ, որն այժմ թուլացել է գանձումների գծով՝ սկսելով նկատելիորեն դանդաղել վճարումների գծով: Այդ մասին են վկայում հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 30.09.2026 տվյալները:

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.  2026 թվականի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

ՀՀ ֆինանսների նախարար․ 2027 թվականին կպահպանվի պետական պարտքի ներկայիս կառուցվածքը
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո.   2027 թվականին Հայաստանի կառավարությունը մտադիր է պահպանել պետական պարտքի ներկայիս կառուցվածքը, որի համաձայն, դրամով ներքին պարտավորությունները պետք է գերակշռեն արտաքինի նկատմամբ ։ Այդ մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով երկրի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։

2027 թվականին նախատեսվում է ՀՆԱ-ի և հարկերի հարաբերակցությունը բարելավել 0.6 տոկոսային կետով
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո: 2027 թվականին ՀՆԱ-ի և հարկերի հարաբերակցությունը նախատեսվում է բարելավել 0.6 տոկոսային կետով: Այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին՝ Ազգային ժողովի հանձնաժողովներին 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս:

ՀՀ վարչապետ. Պետական բյուջեի եկամուտները երբեք բարձր չեն լինում
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

Արմինֆո. 2017 թվականի համեմատ, Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2027 թվականին կեռապատկվեն: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

Հայաստանի համախառն միջազգային պահուստները մոտենում են 7 միլիարդ դոլարի՝ սահմանելով նոր ռեկորդ 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ
 Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026,

ԱրմԻնֆո։ Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀԱՄՊ) 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ աճել են տարեկան 55.4%-ով կամ 2.4 միլիարդ դոլարով՝ սահմանելով նոր ռեկորդ՝ 6.666 միլիարդ դոլար, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում աճն ավելի համեստ էր՝ 20%-ով կամ 715.7 միլիոն դոլարով՝ հասնելով 4.289 միլիարդ դոլարի։ Միայն սեպտեմբերին ՀԱՄՊ-ը համեստ աճ է գրանցել՝ 2%-ով (կամ 133.7 միլիոն դոլարով), նախորդ տարվա նույն ամսվա 1.1%-ի (կամ 46.1 միլիոն դոլարի) աննշան աճի դիմաց։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում ՀԱՄՊ-ն աճել է 31.1%-ով (կամ 1.6 միլիարդ դոլարով), մինչդեռ մեկ տարի առաջ, նույն ժամանակահատվածում, գրանցվել է համեմատաբար համեստ աճ՝ 16.4% (կամ 604.1 միլիոն դոլար)։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը Լատվիայի Հանրապետությունում մասնակցել է «Techritory» 9-րդ ամենամյա համաժողովին, որն անցկացվել է «Անվտանգություն և բարեկեցություն թվայնացման և կապի միջոցով» խորագրի ներքո։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 26-30-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել են աճել
 Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն սկսել է աճել, ինչի հետ մեկտեղ արդեն երրորդ շաբաթը եվրոյով գործարքներ չեն իրականացվում: Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը շրջադաարձ է կատարել 2,2 անգամ աճից  դեպի 32 տոկոս անկում, իսկ ռուբլով գործարքների թրենդը, ընդհակառակը, 14,5 տոկոս անկումից հասել է 7 տոկոս աճի։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարային գործարքների նկատմամբ, ընդ որում՝ ճեղքվածքի մեծացմամբ 2 անգամից մինչեւ 3,1 անգամ։

Արտ. փոխարժեքները
13.11.2026
RUB4.390.03
USD360.540.03
EUR398.40-1.62
GBP476.81-1.73
CAD252.71-0.40
JPY22.55-0.04
CNY54.04-0.02
CHF430.50-3.07