Հայ փորձագետը բենզինի գների աճ է կանխատեսում արդեն առաջիկա օրերին
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Էներգետիկ անվտանգության գծով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանն առաջիկա օրերին Հայաստանում բենզինի գների որոշակի աճ է կանխատեսում: Այս կանխատեսման համար հիմք է ծառայել Ռուսաստանի կառավարության որոշումը, որն արգելել է բենզինի արտահանումը երկրից մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը։

Հայաստանի փոխվարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին:

Հայկական բրենդերը մուտք են գործում սկանդինավյան շուկա
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Օգոստոսի 6-8 վեց հայկական բրենդեր առաջին անգամ կներկայացվեն POET Concept շոուռումում Կոպենհագենի Նորաձևության Շաբաթվա միջոցառումների շրջանակում, որը ոլորտի առաջատար հարթակներից է՝ ուղված կայուն զարգացման և նորարարության վրա։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի (FGC) մամուլի ծառայությունից, POET Concept եռօրյա շոուին կմասնակցեն հայկական ապրանքանիշերը, որոնց թվում են Ariga Torosian, Avetisian Jewelry, Loom Weaving, Ruzane, Soncess և True Romance:

Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկը միացել է ԱՏՁՄ-ին` ազդարարելով ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների աննախադեպ համագործակցության մասին
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ԱՏՁՄ-ն և Ամերիաբանկն ազդարարեցին ֆինտեխ ոլորտում նախադեպը չունեցող համագործակցության մասին, որի համաձայն Ամերիաբանկը դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ:

Սամվել Կարապետյանի եղբորորդի. Հայաստանի մարզերում խնդիրների մեծ մասի միակ լուծումը լինելու է արդյունաբերության վերականգնումը
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի մարզերում առկա խնդիրների մեծ մասի միակ լուծումը լինելու է արդյունաբերության վերականգնումը։ Նման կարծիք է հայտնել "Տաշիր" ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ նոր տեսաուղերձում:

Էկոնոմիկայի նախարարը փորձել է բացատրել Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման ծախսերը
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 13.3 մլն դոլարով, մինչդեռ, դրա կազմակերպման համար պետությունը 6 մլն դոլար է ուղղել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստան այցելող զբոսաշրջիկների ծախսերի վերաբերյալ իտալա-հայկական կոնսորցիումի հետազոտության արդյունքներին։

Team-ը՝ J.Lo-ի մենահամերգի 5G գործընկեր. ընկերության նորագույն ցանցը գործարկվում է նաև Երևանի Կենտրոնում
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Այս ամռան ամենաթեժ համերգային երեկոն՝ Team Telecom Armenia-ի հետ. ընկերությունը, դառնալով Ջենիֆեր Լոպեսի մենահամերգի 5G պաշտոնական գործընկեր, հայտարարել է 5G ցանցի գործարկման մասին արդեն նաև Երևանի Կենտրոնում։

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները ՌԴ գործընկերների հետ քննարկել են ֆիսկալ և բյուջետային ռիսկերի գնահատման համակարգի մշակման շրջանակներում տարվող աշխատանքները
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումներ են ունեցել ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչների և ՌԴ ֆինանսների նախարարության գործընկերների հետ:

Հայաստանի միջազգային պահուստները մինչեւ 2025թ. հուլիս աճել են տարեկան 21%-ով՝ մինչեւ 4.047 մլրդ դոլար
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները մինչեւ 2025թ. հուլիս աճել են տարեկան 21%-ով կամ 693.2 մլն դոլարով՝ մինչև 4.047 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ գրանցվել էր 14.2% կամ 555 մլն դոլարով անկում: Այսպիսով, ՀՄՊ-ն սկսել են մոտենալ 2023թ. օգոստոսին գրանցված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնին: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:

ՀԷՑ-ը հայտարարում է շուկայի նախնական ուսումնասիրության անցկացման մրցույթ՝ նախագծման ծառայությունների ձեռք բերման նպատակով
 Շաբաթ, 2 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն (ՀԷՑ) իր գործունեությունն ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով նախատեսում է անցկացնել էներգետիկայի ոլորտում նախագծման ծառայությունների (մալուխային և օդային էլեկտրահաղորդման գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում) գնման բաց մրցույթ:

 Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

ՀԲՄ-Դանիել Ազատյան. սպառողական վարկերի գծով պարտապաններին պետական աջակցության ծրագրի աշխատանքի կես տարվա ընթացքում դրա շահառու է դարձել ընդամենը 3686 քաղաքացի՝ հաշվված 220 հազարից
 Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Սպառողական վարկերի գծով պարտապաններին աջակցության պետական ծրագրի աշխատանքի կես տարվա ընթացքում դրա շահառու է դարձել 220 հազարից ընդամենը 3686 քաղաքացի ՝ 180 մլրդ դրամ վարկային պարտքի գումարային ծավալով։ Այդ մասին օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը, նշելով, որ այդ 220 հազար պարտապանների վարկային պարտավորությունների միագումար ծավալը կազմում է շուրջ 180 մլրդ դրամ։

"Wizz Air" ավիաընկերությունը կսկսի Երևան-Բովե-Երևան չվերթներ իրականացնել
 Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հունգարական "Wizz Air" ավիաընկերությունը հոկտեմբերի 2-ից կսկսի չվերթներ իրականացնել Երևան - Բովե (Ֆրանսիա) - Երևան երթուղով:

Նախագահը ծանոթացել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի ենթակայանում կատարված աշխատանքներին
 Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահին ուղեկցել են ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

IDBank-ի պրեմիում դասի նոր բիզնես քարտը՝ Mastercard Business Preferred
 Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Բացառիկ առավելություններով պրեմիում դասի նոր քարտ բիզնեսի համար IDBank-ից՝ Mastercard Business Preferred, որ բացում է աշխարհի դռները հաճախորդների առաջ, տալիս բազմաթիվ հնարավորություններ ճամփորդելիս։

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի «ռեբրենդինգ». այսուհետ այն պաշտպանելու է սպառողների հավաքական շահերը
 Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Այսօրվանից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կգործի որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով:

Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել ՀԷՑ-ի շուրջ 125 մլն դոլարի ներդրումային ծրագրի շրջանակներում մրցույթների մասին
 Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է 50 մլրդ դրամի (շուրջ 125 մլն դոլար) ներդրումային  ծրագրի շրջանակում գնումների գործընթացի մասին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզել է Հայաստանում հեղուկ գազի թանկացման պատճառները
 Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով: Նման եզրակացության է հանգել մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ)՝ անցկացված ուսումնասիրության արդյունքում։

Օգոստոսին Հայաստանում կսկսի գործել կոնյակի որակի ստուգման իզոտոպային լաբորատորիա
 Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի օգոստոսին Հայաստանում կսկսի գործել կոնյակի իզոտոպային հետազոտման լաբորատորիա: Հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՝ անդրադառնալով հայկական կոնյակի արտահանմանն առնչվող խնդիրներին։

Արտ. փոխարժեքները
02.03.2026
RUB4.880.00
USD376.88-0.12
EUR442.38-2.40
GBP505.17-2.80
CAD276.080.35
JPY24.02-0.15
CNY54.77-0.19
CHF487.62-0.28