Հայաստանի ապահովագրության հատվածը 2025թ. առաջին կիսամյակում 2 անգամ ավելացրել է զուտ շահույթը՝ մինչև 5.1 մլն դոլար
 Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրության հատվածը 2025թ.առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով 2 անգամ ավելացրել է զուտ շահույթը (մեկ տարի առաջվա 65,3% անկման դիմաց) ՝ ապահովելով այն 1,95 մլրդ դրամի մակարդակում (5,1 մլն դոլար)։ Դա եղել է փոխհատուցումների տարեկան աճի խիստ դանդաղման ՝ 32,4%-ից մինչև 4,3% (21,4 մլրդ դրամ կամ 55,8 մլն դոլար), և ապահովագրավճարների դինամիկայի 6% անկումից  7,2% աճի (41,5 մլրդ դրամ կամ 107,9 մլն դոլար) արդյունք։ Այդ մասին են վկայում հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի  30.06.2025 թ. տվյալները:

Մինչև 2030 թվականը Հայաստանից արտահանումը կաճի 1,7 անգամ և կհասնի 16,9 մլրդ դոլարի ՝ 9,3% աճի միջին տարեկան տեմպով. ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարությունը
 Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ եւ երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին, որն ապահովում է "անկար" բեռնափոխադրումներ
 Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,

Արմինֆո Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

 Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,

Արմինֆո.

ՀԾԿՀ նախագահը և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը քննարկել են համագործակցության հեռանկարները
 Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև։

Team Telecom Armenia-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները
 Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, այս տարի ևս ամռան ամենամասշտաբային նորարարական նախագծի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կողքին էր:

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեն կատարվել է 39,2 մլրդ դրամ պակասուրդով ՝ նախատեսված 325,3 մլրդ դրամի դիմաց
 Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,

Արմինֆո.  2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են 1472.3 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի կատարման 85.2% - ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4% - ով կամ 239.6 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկագրում:

Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ. էկոնոմիկայի նախարար
 Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։

Հայաստանը մեկուկես անգամ ավելացրել է մրգերի եւ բանջարեղենի մատակարարումները Ռուսաստան
 Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Հուլիսի 23-ի տվյալներով՝ Հայաստանը Ռուսաստան է մատակարարել 103,4 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը գրեթե մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (69,6 հազար տոննա): Այդ մասին հաղորդում է "Ինտերֆաքս"-ը՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզոր»-ին։

Էկոնոմիկայի նախարար. Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է
 Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի շնորհիվ հայկական կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

 Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,

Արմինֆո.

ՏԿԵՆ-ը, Երևանի քաղաքապետարանը և "Վեոլիա Ջուր" ընկերությունը քննարկել են մայրաքաղաքում խմելու ջրի որակի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման հարցեր
 Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի ղեկավար Անետա Բաբայանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը, ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։

MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում
 Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,

Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակում գործարկվել է MyInvest Academy-ն՝ նախատեսված ներդրումների ոլորտ մուտք գործել ցանկացողների համար։ Սա առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին, որը հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում և անվճար է: Academy-ն հնարավորություն է տալիս սովորել ներդրումների մասին զրոյից՝ քայլ առ քայլ ծանոթանալով հիմնական հասկացություններին և խորացնելով գիտելիքները յուրաքանչյուր թեմայով` պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր, ներդրումային ֆոնդեր, ոսկի, նավթ և այլն։

Հայաստանի պետբյուջեի կատարողականն էապես շեղվել է ծրագրից. մեկ քառորդով թերակատարվել են կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամ
 Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Տնտեսական ներուժի նվազմամբ հղի կապիտալ ծախսերի քրոնիկ թերակատարումը շարունակվում է։ Նման եզրակացության են հանգել "Լույս" հիմնադրամի փորձագետները՝ վերլուծելով Հայաստանի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումն առաջին կիսամյակում։

Հայաստանը մտադիր է ընդլայնել հայկական ընկերությունների ներկայացվածությունը Շանհայի ազատ առևտրի գոտում. էկոնոմիկայի նախարարություն
 Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հուլիսի 29-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքի պատվիրակությանը, որի կազմում էին Շանհայի քաղաքապետարանի Պուդոն նոր շրջանի, Շանհայի Ազատ առևտրի գոտու, ներդրումային, տնտեսական զարգացման և կառավարման ստորաբաժանումների ղեկավարներ։

"Խաղաղության խաչմերուկ" նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության անհրաժեշտությունը վերացե՞լ է: ՏԿԵՆ լռությունը հարցեր է առաջացնում փորձագետների շրջանում
 Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Ինչքան է դեռ լռելու ՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկի» տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրության մասին: Նման հարց է հնչեցրել ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եթովպիայի հանքարդյունաբերության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
 Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,

Արմինֆո Աշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Փորձագետը պատմել է Հայկական ԱԷԿ-ի դեմ Թուրքիայի և Բրիտանիայի համակարգված տեղեկատվական արշավի մասին
 Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Անկարան և Լոնդոնը նոր արշավ են նախաձեռնել Հայկական ԱԷԿ-ի դեմ: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրում է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին
 Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

ՀԿԵ-ն արդիականացնում է ուղևորափոխադրումների ենթակառուցվածքը
 Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է բարելավել ուղևորափոխադրումների որակը՝ իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ։ 2025 թ․ ամռանը մի շարք կայարաններում և կանգառային հարթակներում իրականացվել են արդիականացման աշխատանքներ։

Արտ. փոխարժեքները
02.03.2026
RUB4.880.00
USD376.88-0.12
EUR442.38-2.40
GBP505.17-2.80
CAD276.080.35
JPY24.02-0.15
CNY54.77-0.19
CHF487.62-0.28