Արդշինբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
 Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի բանկային համակարգը 2025թ. առաջին կիսամյակում պետական գանձարան հարկային հատկացումներն ավելացրել է տարեկան 28 տոկոսով ՝ մինչեւ 105.3 մլրդ դրամ (274 մլն դոլար) ։ Այդ գումարից 93% - ը կամ 97.9 մլրդ դրամ վճարվել է ուղղակի հարկերի գծով՝ տարեկան 30% աճով։ Այդ մասին են վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, մեկ տարի առաջ բանկային համակարգի հարկային հատկացումները պետական գանձարան 11,4 տոկոսով անկում են ապրել, ընդ որում, ուղղակի հարկերի գծով դիտվել է 13 տոկոս անկում ։

"Գազպրոմ Արմենիա"-ն հաղորդում է Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը վերսկսելու մասին
 Շաբաթ, 26 Հուլիսի 2025,

Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա" ընկերությունը հաղորդում է "Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս" գազատարի վերանորոգման-վերականգնման աշխատանքներից հետո Վրաստանից Հայաստան գազամատակարարումը վերսկսելու մասին:

Հայաստանի կապի օպերատորները 2025թ. առաջին կիսամյակում ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարան
 Շաբաթ, 26 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2025 թվականի առաջին կիսամյակում պետական գանձարան է ուղղել 20.4 մլրդ դրամ, ինչը 5.2% - ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Այդ գումարից 8.9 մլրդ դրամը վճարվել է ԱԱՀ գծով, 3.6 մլրդ դրամ՝ եկամտահարկ, և 2.8 մլրդ դրամ՝ շահութահարկ։ Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկն ու Ամերիաբանկը
 Շաբաթ, 26 Հուլիսի 2025,

Արմինֆո.  2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկը և Ամերիաբանկը, որոնք պետական գանձարան են վճարել, համապատասխանաբար, 28 մլրդ դրամ և 21.4 մլրդ դրամ։ Ընդ որում, Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է բյուջեի հատկացումները 4,8 անգամ, իսկ Ամերիաբանկը՝ 22,3 տոկոսով, ինչը թույլ է տվել առաջինին 21-րդ հորիզոնականից բարձրանալ 4-րդ, իսկ երկրորդին՝ 6-րդից 5-րդ: Այս մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։

Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար
 Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,

Արմինֆո. Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ անցկացվող Sevan Agritech Summit-ի շրջանակում Ակբա Ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացման, թվայնացման և աջակցման հնարավորությունները՝ շեշտադրելով նաև, թե ինչպես է հնարավոր գյուղատնտեսությունը դարձնել գրավիչ ոլորտ երիտասարդների համար։

Հաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBank
 Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,

ԱրմինֆոԵրևանում այս օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին +38 աստիճան է․ ամեն քայլափոխի կարելի է լսել «ինչ շոգ է», «ո՞նց հովանանք, ո՞ւր կարելի է գնալ» ու նմանատիպ արտահայտություններ։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել
 Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն  զգալիոորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների շաբաթական թրենդը 73% անկումից ծավալվել է դեպի 2 անգամ աճ։

Արդյունաբերության հատվածի անկման հետ մեկտեղ թուլանում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
 Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,

Արմինֆո. 2025թ. առաջին կիսամյակում Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ 102,7% - ից նվազել է մինչև 102,1%: Դա դիտվել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի 18,2% աճից մինչև 12,1% անկում  վատթարացման ֆոնին՝ ապահովելով 1,3 տրիլիոն դրամ (3.2 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Ընդ որում, 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է շատ ավելի նկատելիորեն ՝ 104,8%-ից մինչեւ 102,5%։ Դիտարկվող ժամանակահատվածում արդյունաբերության հատվածի դինամիկան նույնպես վատթարացել է մինչև 1,2% անկում (մեկ տարի առաջվա 1,4% աճից)։

Մաստեր-կլաս՝ ստարտափերների համար
 Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Սևանա լճի ափին ընթանում է ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, որը միավորում է նորարարներին, ստարտափերներին, ներդրողներին ու փորձառու մենթորներին՝ ստեղծելու գաղափարներ, որոնք վաղը կարող են փոխել մեր աշխարհը։

Առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչեւ 6,3% արգելակումն ուղեկցվել է արտաքին առեւտրի 45% անկմամբ
 Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև  տարեկան 6,3% (2024թ.նույն ժամանակահատվածի 10,4% - ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս երկնիշ անկմամբ թուլացնում է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։

Հայաստանի արդյունաբերության հատվածն առաջին կիսամյակում 12,1 տոկոս անկում է գրանցել
 Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Տնտեսական ակտիվության ինդեքսը Հայաստանում 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,3%-ով: Այդ մասին հաղորդել է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։ Ընդ որում, տնտեսական ակտիվության աճը 2024թ. առաջին կիսամյակում կազմել է տարեկան 10,4% (2023թ. նույն ժամանակահատվածի 11,4% - ից)։

Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը
 Ուրբաթ, 25 Հուլիսի 2025,

Արմինֆո. Տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, կրկին միավորել է ստարտափերներին, նորարարներին, ներդրողներին, մենթորներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին՝ ֆորմալ և  ոչ ֆորմալ միջավայրում շփվելու ու նոր բիզնես կապեր ստեղծելու համար։

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
 Հինգշաբթի, 24 Հուլիսի 2025,

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը (ԱԶԲ/ADB)։

Ի՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ
 Հինգշաբթի, 24 Հուլիսի 2025,

Արմինֆո. Երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ և եթե խոսքը բանկային քարտի տվյալների արտահոսքի մասին է, անհրաժեշտ է անմիջապես զանգահարել բանկ ու խնդրել՝ արգելափակել քարտը։ Բացի այդ, կարող եք առցանց բանկինգի միջոցով քարտի ամբողջ գումարը տեղափոխել ձեր հաշվին։

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին
 Հինգշաբթի, 24 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Իդրամն ու IDBank-ը մասնակցում էին ամռան ամենասպասված միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit-ին։ Իդրամը միջոցառման վճարային պաշտոնական գործընկերն էր, իսկ IDBank-ը՝ Transformer Partner-ը։

Հայաստանում կստեղծվի "Տեքստիլ ոլորտի օպերատոր" հիմնադրամ
 Հինգշաբթի, 24 Հուլիսի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ երկրների բորսաներում սակարկությանը բրոքերների և դիլերների փոխադարձ հասանելիության մասին համաձայնագրին
 Հինգշաբթի, 24 Հուլիսի 2025,

Արմինֆո ՀՀ կառավարության հուլիսի 24-ի նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության շրջանակում կնքվող՝ Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը:

Ստոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը կհարվածի Հայաստանի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին. Քաղաքագետ
 Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025,

Արմինֆո. Ստոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը ոչ միայն կբերի ֆինանսական վնասների, այլև երկարաժամկետ կհարվածի երկրի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում:

Ստոկհոլմի արբիտրաժի վճիռը ենթակա է անհապաղ կատարման. Նաիրի Սարգսյան
 Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025,

Արմինֆո. ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Այդ մասին հայտարարել է Հաշվեքննիչ պալատի նախագահ, "Հայաստանը ես եմ" նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ հուլիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ԵԱԶԲ-ը նշել է ՊՄԳ իրավական կարգավորման լավագույն փորձը Եվրասիայի երկրներում
 Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) World Association of PPP Units & Professionals EECA (WAPPP) հետ համաաատեղ վեբինար է անցկացրել ԵԱԶԲ-ի անդամ երկրների տարածքում պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) օրենսդրությանը նվիրված ԵԱԶԲ-ի ակնարկի նյութերի հիման վրա:

Արտ. փոխարժեքները
02.03.2026
RUB4.880.00
USD376.88-0.12
EUR442.38-2.40
GBP505.17-2.80
CAD276.080.35
JPY24.02-0.15
CNY54.77-0.19
CHF487.62-0.28