Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 17:14

Արմինֆո.

Նախկին վարչապետ. Եթե Մոսկվան խզի կապերը Երեւանի հետ, Հայաստանի ողջ տնտեսության կեսը կփլուզվի
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 12:29

Արմինֆո. Ներկայիս իշխանության օրոք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից 25%-ից հասել է 45%-ի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով Բրյուսելում ԵՄ-Հայաստան-ԱՄՆ ձևաչափով հանդիպման արդյունքները։

Մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմին
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 10:51

Արմինֆո. Հայաստանում մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողն՝ ինքը, պետք է ձևավորի կառավարող մարմին, որին պարտավորվում է հանձնել նախագծային բոլոր փաստաթղթերը:

 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 19:21

Արմինֆո.

ԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանին
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 16:42

Արմինֆո. ԵԱՏՄ էներգառեսուրսների ընդհանուր շուկաները մեծ ներուժ ունեն եվրասիական տարածքում էներգետիկայի հիմնական մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Վադիմ Զակրևսկին "Տնտեսաիրավական կարգավորումը էներգետիկայում" կլոր սեղանի ժամանակ, որն անցկացվել է Կազանում ՝ էներգետիկայի և էներգառեսուրսների արդյունավետության վերաբերյալ Թաթարստանի միջազգային համաժողովի շրջանակներում:

ԱՄՆ-ը հանդես է գալիս Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա հաստատուն տրանսպորտային միջանցքի ստեղծման օգտին
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 23:53

Արմինֆո.«Մենք հաստատուն տրանսպորտային միջանցքի ստեղծման կարևորության շուրջ ծավալուն բանակցություններ ենք վարել տարածաշրջանի բոլոր երկրների հետ ՝ Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա։ Եվ ես հավատում եմ, որ մեծ ցանկություն և հետաքրքրություն կա այդ ուղղությամբ շարժում տեսնելու համար», - հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ' Բրայենը՝ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ։

ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ՏՏՀ-ը
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 23:28

Արմինֆո.ԱՄՆ ՄԶԳ-ը նախատեսում է ուժեղացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու էներգետիկայի դիվերսիֆիկացումը: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մաքին։

"Արմենալ" գործարանն ավելացրել է ալյումինե արտադրանքի արտադրությունը մինչեւ կես միլիոն տոննա
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:11

Արմինֆո. Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Երևանի "Արմենալ" փայլաթիթեղագլանման գործարանը թողարկել է 500-հազարերորդ տոննա արտադրանքը։ Ինչպես ասվում է ձեռնարկության պաշտոնական հաղորդագրության մեջ, նման ծավալն արտադրվել է 2000 թվականի մայիսից սկսած՝ աշխարհի խոշորագույն ալյումինե ընկերություններից մեկի ՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում գործարանի աշխատանքի ընթացքում:

Տնտեսագետ. ԵԱՏՄ-ից հրաժարվել միշտ կարելի է, բայց փոխարենը հարկավոր է գտնել այլընտրանք
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 13:40

Արմինֆո. Այսօր ՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը, որտեղ կքննարկվեն տնտեսական հարցեր:

 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 20:25

Արմինֆո.

Դիանա Հակոբյան. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 19:43

Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակի բրոքեր-հաճախորդների թիվը 2023 թվականին 3 անգամ աճել է: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում հայտարարել է Ամերիաբանկի արժութային և բրոքերային գործառնությունների գծով համա-տնօրեն Դիանա Հակոբյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Փորձագետ. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 18:36

Արմինֆո. Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը։

Արման Բարսեղյան. Ամերիաբանկն, ըստ էության, թվային բանկ է
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո. Վերջին 3 տարիներին Ամերիաբանկն ինտենսիվորեն ընթանում է թվային փոխակերպման ճանապարհով, ինչն արտացոլվում է արդեն կոնկրետ արդյունքների տեսքով: Այդ մասին ապրիլի 3-ին Doing Digital համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, նշելով, որ թվային փոխակերպումն իրենց օրակարգում է արդեն շուրջ 8 տարի։ "Մեր պատկերացմամբ՝ Ամերիաբանկն արդեն Fintech ընկերություն է", - ընդգծել է նա:

Զախարովան վստահ է. Հայաստանում "Միր" քարտերի սպասարկման դադարեցման ծախսերն ավելի բարձր կլինեն, քան արեւմտյան սահմանափակումների հիպոթետիկ վնասը
 Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024, 15:41

Արմինֆո. Մոսկվան ցավով է արձանագրում, որ Երևանը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը նաև "Միր" վճարային համակարգի քարտերի սպասարկման հարցում: Այդ մասին ապրիլի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ Հայաստանում "Միր" քարտերի սպասարկման դադարեցման վերաբերյալ գնահատական տալու խնդրանքին ի պատասխան։

Ucom, Team Telecom և «Ռոստելեկոմ» ընկերությունները նույնպես անջատել են ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 16:47

Արմինֆո.  Ucom-ը, Team Telecom-ը և «Ռոստելեկոմ»-ը ԲՏԱ նախարարության հետ համախոհաբար որոշել են հանրային մուլտիպլեքսի հետ միաժամանակ անջատել ռուսական հեռուստաալիքով սփռվող Վլ. Սոլովյովի հեղինակային հաղորդումները: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Հանուն հանրապետության" կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Bank of Georgia-ի կողմից Ամերիաբանկի ձեռք բերմանը
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 21:59

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 29-ի նիստում  որոշում է կայացվել նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդել է ՀայաստանիԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

ՀՀ կառավարությունն աշխատում է իրացման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ մեկ շուկայից  կախված չլինելու նպատակով. պատգամավոր
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 17:21

Արմինֆո. Անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել երկրում արտադրվող արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ։ Այդ մասին ապրիլի 1-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը ՝ պատասխանելով ԵԱՏՄ երկրների սահմաններով հայրենական արտադրողների արտադրանքի բացթողումը մերժելու հաճախակի դարձած դեպքերի մասին հարցին ։

 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 17:20

Արմինֆո.

Ռուսական "Միր" քարտերը սպասարկելուց Հայաստանի բանկերի հրաժարվելը Կրեմլում չեն գնահատում որպես ոչ բարեկամական քայլ
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 14:51

Արմինֆո. Ռուսական "Միր" քարտերը սպասարկելուց Հայաստանի բանկերի հրաժարվելը Կրեմլում չեն գնահատում որպես ոչ բարեկամական քայլ, այլ նման որոշումը բացատրում են ԱՄՆ-ի ճնշմամբ, հետևում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունից։

Երևանում քննարկվել են ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը վերաբերող հարցեր
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 10:24

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանն աշխատանքային այց է կատարել Հայաստան, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, պաշտոնատար այլ անձանց հետ:



Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68