Երկուշաբթի, 30 Նոյեմբերի 2009 15:04

Հայաստանի տնտեսության համար միկրոֆինանսական կազմակերպությունների բարձր նշանակությունն անվիճելի է


ArmInfo. ՙՖինքա՚ Ունիվերսալ վարկային միկրոֆինանսական կազմակերպության գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն.Բարսեղյան, ՙՖինքա՚ ՈՒՎԿ-ունի միկրոֆինանսական բանկ վերակազմավորվելու պլաններ: Այդ առիթով հարց է առաջանում, այդ բանկը, մյուս բանկերի նման, գործելո՞ւ է արդյոք ընդհանուր նորմատիվային դաշտում, թե՞ Կենտրոնական բանկը միկրոֆինանսական բանկերի համար կսահմանի համապատասխան ՙխաղի կանոններ՚:


Այժմ, միկրոֆինանսական շուկայի մասնակիցները, այդ թվում նաև ՙՖինքա՚ ընկերությունը ծանրակշիռ հիմքեր չունեն մտածելու, որ միկրոֆինանսական կազմակերպությունները կգործեն այլ նորմատիվային դաշտում, ՙխաղի այլ կանոններով՚: Ես գտնում եմ, որ այս հարցն ավելի շուտ պետք է ուղղվի Հայաստանի ֆինանսական շուկայի ռեգուլյատորին, քանի որ դա երկրի տնտեսության համար ունի ռազմավարական նշանակություն: Սակայն գտնում եմ, որ այս կամ այն նորմատիվային փոփոխությունների անհրաժեշտությունը բացահայտելու նպատակով, առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել վերջնական նպատակների թարջետավորում, և միայն դրանից հետո ընդունել համապատասխան որոշումներ:


Այսօր երկրի տնտեսության զարգացման գործում ինչպիսի՞ բեռ են իրենց ուսերի վրա կրում Հայաստանի վարկային կազմակերպությունները, չէ՞ որ նրանց վարկերի տեսակարար կշիռն աննշան է:


Եթե գնահատենք կապիտալի և ակտիվների չափերով, ապա բանկերի համեմատ մեր բաժինը շուկայում, իրոք, աննշան է: Սակայն, եթե հաշվի առնենք վարկային կազմակերպությունների կողմից սպասարկվող հաճախորդների քանակը, ապա կտեսնենք, որ միկրովարկային կազմակերպությունների բարձր դերն անվիճելի է: Միկրոֆինանսական կազմակերպությունների գործունեությունը չափվում է ոչ թե կապիտալ ներդրումների ծավալներով, այլ տրամադրված վարկերի քանակով: Միայն ՙՖինքան՚ տարեկան սպասարկում է 35-40 հազար հաճախորդ, սա արդեն լուրջ թիվ է:


Պրն.Բարսեղյան, Դուք նախկինում լրացուցիչ ֆինանսավորում էիք սպասում միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներից: Ստացվել են արդյո՞ք լրացուցիչ միջոցները: Եթե այո, ապա ի՞նչ ծավալով:


Ներկայումս մեր ունեցած միջոցները բավարար են վարկավորում իրականացնելու համար: Այս տարվա հոկտեմբերի 1-ից մենք սկսել ենք վարկավորել ՀՀ դրամով: Դեկտեմբերին ակնկալում ենք լրացուցիչ ֆինանսավորում, ՀՀ դրամով` 4 մլն.դոլարին համարժեք գումարի չափով:


Ինչպես եք Դուք գնահատում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՙՖինքա՚ ՈՒՎԿ գործունեության արդյունքները: 2009 թվականի ավարտի համար ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները` վարկային պորտֆելի ծավալների, եկամուտների, ինչպես նաև ժամկետանց վարկերի չափերի առումով:


Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ՙՖինքան՚ ակտիվորեն աշխատել է ֆինանսական հիմնական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, ընթացել են բանակցություններ միջազգային ինստիտուցիոնալ կառույցների հետ` դրամային վարկեր ներգրավելու ուղղությամբ, քանի որ արտարժույթով վարկավորումը սահմանափակում է ընկերության վարկային պորտֆելը ավելացնելու հնարավորությունները: Ավելին, երրորդ եռամսյակում դիտվում էր ընկերության վարկային պորտֆելի ծավալի շարունակական կրճատում, ինչն էլ, բնականաբար, բերեց եկամտաբերության աստիճանի իջեցման: Սկսած հոկտեմբերից, երբ ՙՖինքան՚ իր հաճախորդներին սկսեց ակտիվորեն վարկավորել ՀՀ դրամով, ընկերության վարկային պորտֆելի վիճակը նշանակալիորեն բարելավվեց, պորտֆելը հոկտեմբեր ամսին միայն աննշան կերպով կրճատվեց` 10-15 մլն.դրամ, ինչը կարելի է նաև անտեսել: Իսկ մինչև ընթացիկ տարվա ավարտը նախատեսվում է ընկերության վարկային պորտֆելը ներկայիս` 6.5 մլրդ.դրամից հասցնել 7.1-7.2 մլրդ.դրամի: Ինչ վերաբերում է ժամկետանց վարկերի մակարդակին, որտեղ վիճակն արդեն կայունացվել է դեռևս օգոստոսից, ապա ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին ՙՖինքա՚ ընկերությանը հաջողվեց ժամկետանց վարկերի մակարդակը հասցնել ընկերության վարկային ընդհանուր պորտֆելի` 1.79%-ին: Սա բավականին ցածր է այն միջին ցուցանիշներից, որոնք գոյություն ունեն ոչ միայն Հայաստանի ֆինանսական շուկայում, այլ նաև ԱՊՀ երկրների միկրոֆինանսավորման շուկաներում: 2009 թվականի ավարտին մենք նախատեսում ենք իջեցնել ժամկետանց վարկերի մակարդակը մինչև վարկային ընդհանուր պորտֆելի` 1.2-1.5%-ի:


Ըստ ոլորտների, ընկերության պորտֆելն ի՞նչ ձևով է դիվերսիֆիկացված, և ֆինանսական ճգնաժամի հետևանքով փոփոխության ենթարկվե՞լ է արդյոք վարկային պորտֆելի կառուցվածքը: Ի՞նչ կառուցվածք ունի պորտֆելն այսօր:


Այսօր ՙՖինքա՚ ընկերության վարկային պորտֆելի 40%-ը կազմում են գյուղատնտեսական վարկերը, վարկային պորտֆելի ավելի քան 30%-ը կազմում են խմբակային վարկերը և մոտ 30%` անհատական վարկերը, որոնց տեսակարար կշիռը, ճգնաժամի հետևանքով, փոքր ինչ կրճատվել է: Սակայն, ՀՀ դրամով ակտիվ վարկավորման հետևանքով, մինչև տարեվերջ նախատեսում ենք անհատական վարկերի քանակի ավելացում:


Մեկնաբանեք, խնդրեմ, ռուսական կայունացման վարկի շրջանակներում փոքր և միջին ձեռներեցության ՓՄՁ զարգացման ֆինանսավորման ծրագրից Ձեր հրաժարվելը


ՓՄՁ զարգացման ֆինանսավորման ծրագրին մասնակցելուց ՙՖինքան՚ չի հրաժարվել: Խնդիրը կայանում է միայն նրանում, որ միկրոֆինանսավորման մեջ համապատասխան սպեցիֆիկա գոյություն ունի, որի տեխնիկական կողմը միկրոֆինանսական կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերը կազմելիս հաշվի չի առնվել: Այսօր ՙՖինքա՚ ընկերության վարկերի միջին չափը կազմում է 210-215 հազար դրամ, այն դեպքում, երբ նշված ծրագրի շրջանակներում վարկի նվազագույն չափը կազմում է 1.5 մլն.դրամ: Դրանից բացի, այսօր ՙՖինքա՚ ընկերությունն այդ միջոցների սուր պակասը չունի, քանի որ, ինչպես արդեն նշեցի, կան զարգացման որոշակի ծրագրեր, որոնց շրջանակներում սպասվում է լրացուցիչ միջոցների ձեռքբերում: Սակայն, եթե ընկերության այդ պլանները չկայանան, չի բացառվում, որ ռուսական կայունացման վարկի միջոցները մեզ անհրաժեշտ կդառնան:


Ընթացիկ տարում ինչպի՞սի փոփոխությունների են ենթարկվել վարկերի տոկոսադրույքները` ինչպես վարկային շուկայում, այնպես էլ, մասնավորապես, ՙՖինքայի՚ մոտ, և դրանք կվերանայվե՞ն, արդյոք, մինչև տարեվերջ:


ԸՆդհանուր առմամբ, շուկայում դիտվում է դրամային վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ, ինչը պայմանավորված է արտասահմանից ներգրավվող ֆինանսական ռեսուրսների գների աճով: Այս գործոնը, հիմնականում անդրադառնում է միկրոֆինանսավորման հատվածի, այդ թվում նաև ՙՖինքայի՚ վրա, որն իր միջոցները հիմնականում ներգրավում է արտասահմանից: Մինչև տարեվերջ, իմ գնահատականներով, տոկոսադրույքների որևէ փոփոխության, ինչպես շուկայում, այնպես էլ ՙՖինքա՚ ընկերությունում, պետք չէ սպասել: Իսկ տոկոսադրույքների փոփոխության դինամիկան 2010 թվականին, հիմնականում, այնուամենայնիվ, կախված կլինի միջազգային կառույցներից ներգրավված միջոցների արժեքից:




Հարցազրույցը վարեց Էլիտա Բաբայանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.12.2025
RUB4.74-0.03
USD381.47-0.03
EUR446.97-0.30
GBP510.451.03
CAD276.57-0.32
JPY24.25-0.23
CNY54.180.00
CHF479.960.09