Հինգշաբթի, 10 Դեկտեմբերի 2009 13:01

Հայաստանի բանկերը հաջողությամբ են կառավարում իրենց ռիսկերը


Արմինֆո.ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն.Ջավադյան, վերջերս Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչը նշել էր, որ Կենտրոնական բանկին անհրաժեշտ է հրաժարվել արժութային միջանցքից, քանի որ փոխարժեքը հատել է մարտ ամսին սահմանված` 1 ԱՄՆ դոլարի դիմաց 360-380 դրամ սահմանագիծը և դրամը պետք է դառնա ազատ լողացող: Գտնո՞ւմ եք Դուք արդյոք, որ ԱՄՀ առաջարկը հիմնավորված է:


Նախևառաջ ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժութային միջանցքի քաղաքականություն չի իրականացվել: Ինչ վերաբերում է ԱՄՆ դոլարի 360-380 դրամ փոխարժեքին, ապա, նշվածը գնահատվել է որպես ՀՀ դրամի փոխարժեքի հավասարակշիռ մակարդակ 2009 թվականի համար, ինչպես ՀՀ կենտրոնական բանկի, այնպես էլ Միջազգային արժութային հիմնադրամի մասնագետների կողմից: Ինչ վերաբերում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող արժութային քաղաքականությանը, ապա պետք է նշել, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Հետևաբար, ներկայումս իրականացվող արժութային քաղաքականությունը լիովին համահունչ է մեր կողմից վերջինիս վերաբերյալ արված հայտարարություններին: Հիշեցնենք նաև, որ Արժույթի Միջազգային հիմնադրամի մասնագետները իրենց պաշտոնական հայտարարություններում ևս բազմիցս նշել են, որ համաձայն են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող արժութային քաղաքականությանը:


2010 թվականի պետբյուջեում փոխարժեքը սահմանված է մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 376 դրամ: Այնուամենայնիվ, շատ փորձագետներ հակված են մտածելու, որ արդեն 2010 թվականին դոլարի փոխարժեքը կհատի 400 դրամի սահմանագիծը: Ինչպիսի՞ն է Կենտրոնական բանկի կանխատեսումը 2010 թվականի սկզբի համար, եթե ոչ ստույգ թվերով, ապա թեկուզ ըստ տրենդի:


Թույլ տվեք մեկ անգամ ևս հիշեցնել, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներքին շուկայում փոխարժեքի կանխատեսում չի արվում: Ոստիև, այս անգամ ևս զերծ կմնամ 2010 թվականի համար արժութային շուկայում ՀՀ դրամի փոխարժեքի վերաբերյալ որևէ կանխատեսում անելուց:


Առևտրային բանկերն ինչպե՞ս ընդունեցին արտարժութային դիրքերի 7% սահմանափակման վերաբերյալ ԿԲ որոշումը: Պատրաստվում է արդյո՞ք ԿԲ-ն ավելի խիստ քայլերի, արտարժութային շուկայի որոշ մասնակիցների կողմից սպեկուլյատիվ երևույթները կանխելու նպատակով:


Գաղտնիք չէ, որ ճգնաժամային պայմաններում և վարկային ներդրումների աճի տեմպերի նվազման պարագայում բանկերում էապես ավելանում են ազատ դրամական միջոցների (կանխիկը դրամարկղում, նոստրո թղթակցային հաշիվներ և այլն) ծավալները, որոնք կարող են հանգեցնել արտարժութային շուկայում սպեկուլյատիվ երևույթների: Հետևաբար, բանկերում արտարժութային դիրքերի սահմանափակման վերաբերյալ ՀՀ ԿԲ խորհրդի որոշումն ուղղված էր արտարժութային շուկայում հնարավոր սպեկուլյատիվ երևույթների, ինչպես նաև բանկերում արտարժութային ռիսկի զսպմանը: Այնուհանդերձ, հարկ է նշել, որ մինչ նշված պահանջի սահմանումը ՀՀ առևտրային բանկերի գերակշիռ մեծամասնության մոտ դիրքերը գտնվում էին ԿԲ խորհրդի որոշմամբ հաստատված (7%-ի) սահմաններում: Այս առումով, կավելացնեի նաև, որ նշված որոշումը, բանկերի մոտ չառաջացնելով լուրջ խնդիրներ, բացասական արձագանք չստացավ: Ներկայումս ԿԲ-ն հետագա խստացում չի ծրագրում, սակայն, պետք է ասեմ, որ արտարժութային սպեկուլյատիվ երևույթները, ի հավելումն այլ խնդիրների, մշտապես գտնվում են ԿԲ ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտության, դեպքում իր իրավասությունների շրջանակներում, ԿԲ-ն կմիջամտի:


Գոյություն ունի կարծիք, որ ֆինանսական ճգնաժամը բանկային շուկայում կարող է առաջ բերել մասնակիցների թվի կրճատում` միավորման կամ կլանման միջոցով: Դեպքերի նման զարգացումները չե՞ն կարող արդյոք ստեղծել մի իրավիճակ, երբ մասնակիցների թվի պակասելու հետ միասին կտուժի շուկայում գոյություն ունեցող մրցակցային միջավայրը: Կարելի՞ է արդյոք Հայաստանի նման երկրի համար նշել բանկերի օպտիմալ թիվ:


Պետք է ասեմ, որ Կենտրոնական բանկը որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել գործող բանկերի միավորումների վերաբերյալ: Սակայն չի բացառվում, որ առաջիկայում լինեն բանկերի միավորումներ, քանի որ ԿԲ-ից դուրս ակտիվ շրջանառվում են խոսակցություններ հնարավոր միավորումների վերաբերյալ: Այդ առիթով կնշեի, որ բանկերի միավորումների և հետևաբար դրանց խոշորացման արդյունքում բանկերի միջև մրցակցությունը չի թուլանա, դեռ ավելին. խոշոր բանկերի թվի ավելացումը կարող է էլ ավելի նպաստել մրցակցության սրմանը: Իսկ բանկերի օպտիմալ քանակի վերաբերյալ գնահատումներ ԿԲ-ում չեն իրականացվել, քանզի ԿԲ քաղաքականությունն ի սկզբանե լինելով լիբերալ, ստեղծել է հավասար պայմաններ բանկային շուկա մուտք գործող բոլոր ներդրողների համար և հակված չէ սահմանափակել պոտենցիալ ներդրողների մուտքը ՀՀ բանկային շուկա:


Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը, ճգնաժամի ֆոնի ներքո, ռիսկերի կառավարման ոլորտում առևտրային բանկերի գործունեությանը:


Կուզենայի նշել, որ ներկայումս առևտրային բանկերում ռիսկերի կառավարման մակարդակը բավականին բարձր է, ինչը վկայում է, օրինակ, այն փաստը, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ՀՀ բանկերում ռիսկերը գտնվում են կառավարելի շրջանակներում: Ի ապացույց նշենք, որ ներկայումս բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմում է 28.4% (որը բավականին բարձր է պահանջվող նորմատիվային նվազագույն 12% սահմանաչափից), ընթացիկ և ընդհանուր իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 34.6% և 143.6% (որը բավականին բարձր է պահանջվող նորմատիվային նվազագույն 15% և 60% սահմանաչափերից), արտարժութային բաց դիրքը կազմում է կապիտալի ընդամենը 0.4%-ը: Նշենք նաև, որ թեպետ 2009թ. փոքր-ինչ վատթարացել է բանկային համակարգի վարկերի որակը. մասնավորապես ՙստանդարտ՚ դասի (լավորակ) վարկերը կազմում են ընդհանուր վարկերի 92.0%-ը (տարեսկզբին` 95.6%), սակայն ի համեմատություն այլ երկրների բանկային համակարգերի վարկերի որակի` այս ցուցանիշը բավականին բարձր է և ոչ խոցելի: Ըստ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գնահատումների, նույնիսկ ամենախոցելի ստրես սցենարների հանդես գալու պարագայում, վստահ եմ, ՀՀ առևտրային բանկերից որևէ մեկը չի կանգնի իրացվելիության կամ անվճարունակության ռիսկի առջև: Բանկերում ռիսկերի կառավարման մակարդակի բարձրացմանն էապես նպաստել է նաև 2005-2006թթ. բանկերում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը (ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ օրենքում 2005թ. նոյեմբերին կատարված փոփոխությունների համաձայն): Այնուամենայնիվ, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ բանկերը դեռևս անելիքներ ունեն:


Վերջին ժամանակներս բանկերի վարկային պորտֆելում ավելացել է փոքր և միջին բիզնեսին և գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի բաժինը: Չե՞ք գտնում որդյոք, որ այդ միակողմանիությունը կարող է իջեցնել պորտֆելների դիվերսիֆիկացիայի մակարդակը և, որպես հետևանք, բարձրացնել ռիսկերի աստիճանը:


2009թ. բանկերի վարկային ներդրումներն ուղղվել են հիմնականում փոքր ու միջին բիզնեսի և գյուղատնտեսության ոլորտներ: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսության աշխուժացման և աճի տեսանկյունից էապես արժեվորվում է այս ոլորտների զարգացումը: Սա էլ իր հերթին կնպաստի բանկային համակարգի շարունակական զարգացմանը: Այն հանգամանքը, որ 2009թ. բանկերի վարկավորումը հիմնականում իրականացվել է նշված ուղղություններով, բոլորովին չի ավելացրել բանկային համակարգում վարկային պորտֆելի կենտրոնացվածությունը: Դեռ ավելին, բանկերում զգալի նվազել է վարկային պորտֆելի կենտրոնացվածությունը, քանի որ մինչ 2009թ. բանկերում վարկային պորտֆելում ամենամեծ տեսակարար կշիռը ` 27%, կազմում էին սպառողական վարկերը, իսկ 2009թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ սպառողական վարկերի տեսակարար կշիռը կազմում է 20%: Կենտրոնացվածությունը բնութագրող Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը (այն տատանվում է 0-1 միջակայքում և որքան մոտ է 0-ին, այնքան համարվում է նվազ կենտրոնացված) բանկային համակարգի վարկային պորտֆելի համար տարեսկզբին կազմում էր 0.165, իսկ 2009թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ` 0.142` վկայելով դիվերսիֆիկացիայի մակարդակի բարձրացման մասին:


Ռուսական ստաբիլիզացիոն վարկի պայմանները վարկային շուկայի մասնակիցների համար ավելի հրապուրիչ են, քան Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկերի պայմանները: Չի՞ պատրաստվում արդյոք Կենտրոնական բանկը ՀԲ հետ վերանայել այդ, փաստորեն ՙչաշխատող՚ վարկի պայմանները:


Պետք է նշեմ, որ ներկայումս ՌԴ կողմից տրամադրված վարկի շրջանակներում, տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի և համաշխարհային բանկի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի վարկերի պայմաններն էապես չեն տարբերվում: Նշենք, որ ԿԲ-ն Համաշխարհային բանկի հետ իրականացրած համատեղ աշխատանքների արդյունքում արդեն իսկ կատարել է այս վարկի պայմանների մի շարք կարևորագույն բարելավումներ. մասնավորապես` տոկոսադրույքը նվազեցվել է և հավասարեցվել ՌԴ վարկի տոկոսադրույքին, լիբերալիզացվել է մի շարք այլ պահանջներ (օրինակ` վարկի միջոցների հաշվին վարկառուների կողմից իրականացված գնումների նկատմամբ պահանջներ): Համաշխարհային բանկի փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագրի շրջանակներում ընտրվել են 8 առևտրային բանկեր, որոնցից 6-ն այս ծրագրի շրջանակներում արդեն տեղաբաշխել են ընդհանուր` 2.5 մլրդ դրամի չափով վարկեր:


Ինչո՞վ է պայմանավորված վարկային կազմակերպությունների 150 մլն.ՀՀ դրամից մինչև 1 մլրդ.ՀՀ դրամ կանոնադրական կապիտալի նվազագույն շեմի աստիճանական բարձրացման մասին ԿԲ հնարավոր որոշումը:


Մինչև 2012 թվականը վարկային կազմակերպությունների 150 մլն ՀՀ դրամից մինչև 1 մլրդ ՀՀ դրամ կանոնադրական կապիտալի նվազագույն շեմի աստիճանական բարձրացման մասին տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նման որոշում չի կայացրել: Սակայն, ներկայումս այս հարցը քննարկվում է ԿԲ մասնագետների, ինչպես նաև ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիայի կողմից:


Այսօր կապիտալի շուկայում դիտվում է լճացում: Ի՞նչ միջոցներ կարելի է և պետք է իրականացնել շուկան ՙկենդանացնելու՚ համար:


Կապիտալի շուկայում ակտիվությունը սկսվել է դեռևս 2007 թվականից, երբ մի շարք թողարկողներ հանդես եկան պարտատոմսերի հրապարակային առաջարկով: Սակայն, այդ ակտիվությունը հետագայում նվազեց` կապված ֆինասական ճգնաժամի հետ, քանի որ կապիտալի շուկաները չափազանց զգայուն են նման երևույթների նկատմամբ: Չնայած այս հանգամանքին` 2008 թ. վերջում և 2009 թ. ընթացքում շուկայում իրականացվեցին ՙԱրարատբանկի՚ և ՙԱրցախ ՀԷԿ՚-ի բաժնետեմասերի առաջնային հրապարակային առաջարկները ¥IPO¤, ինչը կարելի է դրական քայլ համարել ճգնաժամի պայմաններում:


Այնուամենայնիվ, շուկան ակտիվացնելու ուղղությամբ ՀՀ կենտրոնական բանկը համագործակցում է NASDAQ OMX-ի հետ: Համատեղ իրականացվում են շուկայի ենթակառուցվածքի կատարելագործմանը, նոր ներդրումային գործիքների ստեղծմանը, հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանը և ֆինանսական ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձարցման ն ուղղված միջոցառումներ: Բացի այդ, մեր կողմից նախաձեռնվել և արդեն իսկ ուժի մեջ ե ն մտել որոշակի հարկային արտոնություններ` ցուցակված ընկերությունների համար: Մոտ ժամանակներս մի շարք պետական մասնակցությամբ ընկերություններ կմասնավորեցվեն ֆոնդային բորսայի միջոցով: Կարծում եմ, որ ֆինանսական ճգնաժամի նահանջին զուգահեռ, այս քայլերը կնպաստեն կապիտալի շուկայի հետագա ակտիվացմանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
24.12.2025
RUB4.84-0.02
USD381.46-0.09
EUR449.97-0.14
GBP515.54-0.09
CAD279.010.47
JPY24.46-0.01
CNY54.380.09
CHF484.760.19