Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2009 16:09

ԱՄՀ արտահայտվում է Հայաստանում հարկային ներկայացուցչի ինստուտի ներդրման դեմ


ArmInfo. Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օումեսի (Nienke Oomes) հարցազրույցը ԱրնԻնֆո գործակալությանը:

Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օումեսի առաքելությունը Հայաստանում մոտեցավ իր ավարտին: Նա հեռանում է Հայաստանից և Նոր տարին կդիմավորի Հոլանդիայում, իր ընտանիքի հետ: Տիկին Օումեսին աշխատելու են հրավիրել ԱՄՀ կենտրոնական գրասենյակ, Վաշինգտոն, որտեղ նա կզբաղեցնի Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքմենիայի հարցերով դեպարտամենտի տեղակալի պաշտոնը:


Տ-ն Օումես, ինչպիսի՞ն էր 2009 թվականի ավարտի համար Հայաստանի ՀՆԱ անկման վերաբերյալ ԱՄՀ վերջին կանխատեսումը, քանի որ այն մի քանի անգամ փոփոխվել է:


Հայաստանի գծով մեր տնտեսական կանխատեսումը սեպտեմբերից ի վեր չի փոփոխվել և կազմում է 15.6 տոկոս, չնայած նախկինում մենք հայտարարել էինք նաև 15 և 15.5 տոկոսների մասին, սակայն, գործնականում խոսքը գնում էր միևնույն կանխատեսման մասին` տարեվերջի դրությամբ:


Հիմնադրամի մասնագետները համաձա՞յն են արդյոք կառավարության այն կանխատեսման հետ, որ հաջորդ տարում Հայաստանի տնտեսությունը կսկսի աճել:


Այո, հաջորդ տարի մենք ակնկալում ենք տնտեսական աճ: Սեպտեմբերին մենք կանխատեսել էինք, որ 2010 թվականին Հայաստանի ՀՆԱ կաճի 1.2 տոկոսով: Վերջին մի քանի ամիսներին տնտեսության մեջ դրական տեղաշարժեր արդեն նկատվում են: Այսպես, օգոստոսից սկսած, ամսական աճն արդեն դրական է, եթե, իհարկե,հաշվի չառնենք սեզոնային գործոնները: Երկրի տնտեսությունը սկսել է վերականգնվել, և, մենք գտնում ենք, որ ամենադժվարի օրերն արդեն անցյալում են:


Ինչպե՞ս է ԱՄՀ վերաբերվում 2009 թվականին Հայաստանում իրականացված հարկային բարեփոխումներին և մասնավորապես, հանրապետությունում հարկային ներկայացուցչի ինստիտուտի ներդրմանը խոշոր ընկերություններում: Չե՞ք գտնում, արդյոք, որ այդ տարրն իր մեջ լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանի որ հարկային վարչարարությունը կախված կլինի միայն հարկային մեկ տեսուչից, որի հետ միշտ էլ կարելի է լեզու գտնել:


Իրականում, շատ դժվար է ճգնաժամի պայմաններում իրականացնել հարկային բարեփոխումներ, սակայն, այնուամենայնիվ, 2009 թվականին Հայաստանում, հարկային վարչարարության մեջ իրականացվեցին բավական լուրջ բարեփոխումներ: Այդ բարեփոխումների մեծ մասն անց էր կացվում ԱՄՀ ծրագրի շրջանակներում, և հիմնադրամի մասնագետները իշխանություններին խորհրդատվություն էին մատուցում: Օրինակի համար կնշեի իրականացված բարեփոխումներից մեկը, որը լուծում է արտահանողներին ԱԱՀ-ի` ժամանակին ետ վերադարձնելու պրոբլեմը: Այս տարի այդ հարցում առաջընթաց է նկատվել, և ԱԱՀ վերադարձի հետ կապված ուշացումները համեմատաբար նվազել են: Կատարվել են փոփոխություններ նաև օրենքում, որոնց համաձայն 2010 թվականից, ԱԱՀ-ի գծով վերադարձի ուշացումների դեպքում պետությունը կսկսի տույժեր վճարել: Գտնում ենք, որ դա ամենամեծ նվաճումներից մեկն է, քանի որ ԱԱՀ վերադարձի հարցը բիզնեսի համար հանդիսանում է ամենալուրջ պրոբլեմներից մեկը: Դրանից բացի, ընթացիկ տարում տեղի է ունեցել հարկային կանխավճարների երևույթների կրճատում: Նախկինում հարկային մարմիններում ընդունված էր, որ հաճախ, ապագա հարկային պարտավորությունների հաշվին, հարկատուից խնդրում էին կանխավճարներ: Այս տարի այդ երևույթն ավելի հազվադեպ է նկատվել:


Այդ փոփոխությունն ընդունվել է օրենսդրական մակարդակո՞վ, թե՞ հարկային մարմինները պարզապես որոշեցին ձեռնարկություններին այլևս չստիպել վճարել կանխավճարներ:


Դա եղել է կառավարության որոշումը, սակայն դա հանդիսանում է ԱՄՀ ծրագրի պայմաններից մեկը: Ինչ վերաբերում է հարկային ներկայացուցչի ներդրման ինստիտուտին, ապա հուսով ենք, որ այն կլինի արդյունավետ, չնայած համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն բերում է ավելի մեծ կոռուպցիայի: Մենք հավատում ենք, որ կառավարությունը դա անում է ելնելով ամենբարի ցանկություններից, քանի որ նման միջոցառման նպատակը` խոշոր ձեռնարկություններից հարկահավաքի ապահովումն է: Իրականում շատ դժվար է խոշոր հարկատուներին ստիպել վճարել այնքան հարկեր, որքան որ անհրաժեշտ է: Տեսականորեն հարկային ներկայացուցիչը կարող է ապահովել հարկահավաքը, սակայն գործնականորեն, նրա համար շատ դժվար կլինի հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեռնարկությունում, նրան կարելի է խաբել, կամ նրա հետ լեզու գտնել: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ինչքան քիչ է մարդկային գործոնը, ինչպես նաև հարկային մարմինների հետ շփումները, այնքան լավ: Ինչքան շատ և անմիջական լինեն այդ շփումները, այնքան շատ է վտանգը, որ ինչ-որ մեկը որևէ բան կխնդրի կամ կառաջարկի չտեսնելու տալ գոյություն ունեցող պրոբլեմները:


Տեսությամբ ամեն բան պարզ է, նույն ձևով էլ հասարակական քննարկումների ժամանակ արտահայտվում էին մեր իշխանությունները, սակայն իրականում արեցին ճիշտ հակառակը: Հետաքրքիր է, ԱՄՀ-ն է՞ր երաշխավորել հարկային ներկայացուցչի ինստիտուտի ներդրումը, թե՞ հանդես էր գալիս դրա դեմ, թե՞ դա ինչ-որ կոմպրոմիսի արդյունք է:


Ոչ, դա չի եղել ԱՄՀ գաղափարը: Իրականում մենք հանդես էինք գալիս այդ որոշման դեմ:


Մենք գիտենք, որ ԱՄՀ-ն կառավարությանը և Կենտրոնական բանկին տրամադրել է մոտ 822 մլն.դոլարի Stand-By Arrangement վարկը: Այդ միջոցները բավարա՞ր են արդյոք 2010 թվականին ազգային տարադրամի փոխարժեքը զսպելու և ԿԲ արտաքին պահուստները համալրելու համար:


Այդ վարկից մենք կառավարությանը հատկացրել ենք շուրջ 300 մլն.դոլար` բյուջեի ֆինանսավորման նպատակով: Այդ գումարի մոտ 150 մլն.դոլարը 2009 թվականին արդեն տրամադրվել է և նույնքան գումար էլ սպասվում է 2010 թվականին, եթե կառավարության կողմից ԱՄՀ պայմանները բավարարվեն: Մնացած մասը` մոտ 522 մլն.դոլար, նախատեսված է ԿԲ համար: Գտնում ենք, որ դա բավարար է արտաքին պահուստները համալրելու համար: Առ այսօր, ԱՄՀ-ն արդեն տրամադրել է 480 մլն.դոլար, որից 150 մլն.դոլարը կառավարությանը, իսկ 330 մլն.դոլարը` ԿԲ-ին: Եվս 200 մլն.դոլար ԿԲ կարող է ստանալ մինչև 2011 թվականի հունիս ամիսը: Կուզենայի ընդգծել, որ միջոցները երկրի գլխավոր բանկին տրամադրվել են ոչ թե տարադրամի փոխարժեքը զսպելու, այլ փոխարժեքի կտրուկ տատանումները մեղմելու համար: Եթե կան տարադրամի փոխարժեքի փոփոխության օբյեկտիվ նախադրյալներ, ապա ԿԲ չպետք է դիմադրի այդ միտումներին:


Ի՞նչ մակարդակի ինֆլյացիա է ԱՄՀ-ն կանխատեսում 2009 թվականի համար:


Մի քանի ամիս առաջ, տարեվերջի համար մենք կանխատեսել էինք 5.2 տոկոսանոց ինֆլյացիա, այսինքն, 2009 թվականի դեկտեմբերին, 2008 թվականի դեկտեմբերի համեմատ: Այժմ թվում է, որ դա կարող է լինել փոքր ինչ լավատեսական: Հուսով ենք, որ ինֆլյացիան կմնա 4% ՞1,5% նպատակային մակարդակի վրա, սակայն կա վտանգ, որ ինֆլյացիան կանցնի 5.5 տոկոսի սահմանագիծը:


Ինֆլյացիայի ո՞ր փոփոխությունները կարող են ադրադառնալ վարկային տոկոսադրույքների վրա:


Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքներին, ապա ինֆլյացիայի աճի դեպքում անվանական տոկոսադրույքը բարձրանում է: Այժմ տոկոսադրույքներն ակնհայտորեն իջել են, ինչը բերել է բանկային համակարգում իրացվելիության նշանակալից աճի: Ներկայումս բանկերը բավականին իրացվելի են ու կապիտալիզացված և ի վիճակի են վարկեր տրամադրել: Տնտեսության վերականգնումից հետո մենք ակնկալում ենք բանկերի կողմից վարկավորման ծավալների ավելացում: Միաժամանակ գտնում ենք, որ առայժմ շուտ է բարձրացնել տոկոսադրույքները: Հետևաբար, ԿԲ Խորհուրդի կողմից ՌԵՊՈ-դրույքը 5 տոկոսի սահմաններում պահելու որոշումը համարում ենք ճիշտ:


Դուք նշեցիք, որ 2010 թվականին բանկերը կակտիվացնեն վարկավորումը: Դա վերաբերվո՞ւմ է արդյոք միայն փոքր և միջին բիզնեսի ոլորտին:


Տնտեսությունը վերականգնելու հետ մեկտեղ կիրականացվի բոլոր ոլորտների վարկավորում: Ճգնաժամի ընթացքում բանկերի եկամուտները կրճատվեցին: Դրան ավելացավ նաև ՀՀ դրամի մարտյան արժեզրկումը, երբ մի շարք եկամտաբեր բանկեր ունեցան կորուստներ: Սակայն այլ երկրների համեմատ Հայաստանի բանկային համակարգը բավականին հաջողությամբ դիմակայեց ճգնաժամին:


ԱՄՀ-ն ինչպե՞ս է գնահատում Հայաստանում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը: Շարունակո՞ւմ եք արդյոք մնալ այն կարծիքին, որ այդ քաղաքականությունն անհրաժեշտ է խստացնել:


Այսօր մենք գտնում ենք, որ դեռ վաղ է խստացնել դրամավարկային քաղաքականությունը, ինչի հետևանքով կարող են բարձրանալ տոկոսադրույքները:


Ինչպե՞ս եք գնահատում 2010 թվականի բյուջեի պարամետրերը:


Մենք գտնում ենք, որ 2010 թվականի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ 6 տոկոսի սահմաններում պահելը հիմնավորված է, չնայած բարձր է: Մեզ համար կարևոր է դեֆիցիտի մակարդակի աստիճանական նվազեցումը, ինչը թույլ կտա զերծ մնալ պարտքի չափազանց աճից: Ընդհանրապես, ԱՄՀ խորհուրդ է տալիս չափազանց արագորեն չիջեցնել բյուջեի դեֆիցիտը, որովհետև, եթե դեֆիցիտը շատ կտրուկ կրճատվի, ապա վտանգ կա, որ տնտեսության վերականգնում տեղի ունենալ չի կարող: ԱՄՀ նախնական կանխատեսումներով, Հայաստանն իր բյուջեի դեֆիցիտի մինչճգնաժամային մակարդակին (3%) կհասնի 2013 թվականից ոչ ուշ: Սրանք ընդամենը նախնական կանխատեսումներ են, որոնք հաջորդ տարի կառավարության հետ քննարկումների ժամանակ պետք է ավելի ճշտգրտվեն:




Հարցազրույցը վարեցին Արթուր Երնջակյանը և Լիլիթ Ասլանյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40