ArmInfo. Ինչպես ցանկացած այլ ծառայության, այնպես էլ ինտերննեը-թրեյդինգի ծառայության մեկնարկի ժամանակ ընկերությունը ղեկավարվել է հաճախորդների կողմից պահանջարկի առկայությամբ՚,-ընդգծել է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը: Նա տեղեկացրել է, որ նոր միջազգային առևտրի դեպարտամենտի բացումով Արմենբրոկի հաճախորդները կարող են սպասարկվել ամերիկյան շուկաներում` ունենալով ուղիղ ելք դեպի NASDAQ, NYSE Euronext, AMEX ֆոնդային բորսաներ, ռուսական MICEX, RTS, եվրոպական NYSE Euronext, NASDAQ OMX, London Stock Exchange, Frankfurt Stoch Exchange, Wien Stock Exchange, Milano Stock Exchange և այլ բորսաներ: Դրա հետ մեկտեղ, հաճախորդներն ստանում են սպասարկման երկու եղանակ` ավանդական բրոքերային, որի դեպքում բոլոր պատվերներն ընդունվում և համակարգ են ներմուծվում ընկերության մասնագետների կողմից, ինչպես նաև առանձնացված ծրագրային ապահովման` տերմինալի տրամադրում, որի շնորհիվ հաճախորդները կարող են իրական ժամանակում առաքվող գնանշումների հիման վրա ինքնուրույն կատարել գործառնություններ: ՙՄենք ելք ենք ապահովոում դեպի այնպիսի ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են`հումքի, թանկարժեք մետաղների, ինդեքսները, ֆյուչերսները և օպցիոնները: Մենք և հետագայում կընդլայնենք մեր ծառայությունների փունջը, առաջարկելով ավելի նոր և արդյունավետ լուծումներ՚,-եզրափակել է Ա.Կայֆաջյանը:
Նոր ծառայությունից օգտվողները հիմնականում հանդիսանում են միջազգային շուկաներում ներդրումային փորձ ունեցող ներդրողներ: Սակայն, ծառայությունից օգտվողների շրջանն ընդլայնելու նպատակով ընկերությունն անց է կացնում ինչպես անվճար, այնպես էլ վճարովի կրթական սեմինարներ`արժեթղթերի շուկա, արժույթի շուկա, ներդրումային միջավայր և այլ թեմաներով: Գլխավոր տնօրենը Հայաստանի կապիտալի շուկայի բոլոր մասնակիցներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել արժեթղթերի շուկայի առավելությունների վերաբերյալ բնակչության իրազեկությունը բարձրացնելու գործում: