Նրա խոսքերով, բանկի վարկային ներդրումների ծավալներն այսօրվա դրությամբ կազմում են 47.6 մլրդ.դրամ և եթե բանկը մինչև ընթացիկ տարվա ավարտը հասցնի տրամադրել ևս 2.5 մլրդ.դրամի մի քանի, արդեն հաստատված վարկեր, ապա բանկը 2009 թվականը կեզրափակի առնվազն 50 մլրդ.դրամ վարկային պորտֆելով:
Նա նաև տեղեկացրել է, որ Ամերիաբանկն իր ավանդների ծավալները մինչև ընթացիկ տարվա ավարտը նախատեսում է հասցնել 75-80 մլրդ.դրամի, ապահովելով տարեկան եռակի աճ: Ընթացիկ տարվա արդյունքներով, բանկն իր մաքուր եկամուտը նախատեսվում է ապահովել 1.5 մլրդ.դրամի սահմաններում: