Երկուշաբթի, 11 Հունվարի 2010 18:36

2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը աճել է մոտ 37.4%, կազմելով 1.6 մլրդ.դոլար


ArmInfo. 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը աճել է մոտ 37.4%, իսկ միայն նոյեմբերին`1.4%, կազմելով 640.3 մլրդ.դրամ կամ 1.6 մլրդ.դոլար: Ներգրավված ավանդների ընդհանուր կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 27.3% կամ 174.6 մլրդ.դրամ (452.7 մլն.դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 72.7% կամ 1.2 մլրդ.դոլար (465.7 մլրդ.դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը նոյեմբերին կրճատվել է 0.8%, արժույթային ավանդների նույնպիսի կրճատմանը զուգահեռ, իսկ աճողականով վերցրած, հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է ՀՀ դրամով ավանդների ծավալների 21.5% անկում` արժույթային ավանդների նույնպիսի աճին զուգահեռ:

ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որը Արմինֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 7.2 մլրդ.դրամ (նոյեմբերի անկումը կազմել է 17.4%, իսկ հունվար-նոյեմբերի ամիսներին`մոտ 2 անգամ), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալը`121.6 մլրդ.դրամ: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 80% կամ 511.6 մլրդ.դրամ, որտեղ 167.5 մլրդ.դրամը`ՀՀ դրամով ավանդներն են, իսկ 344.1 մլրդ.դրամը`արտարժույթով ներգրավված ավանդները:


Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ց՝պահանջ ավանդները կազմել են 39.4% կամ 201.4 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 60.6% կամ 310.1 մլրդ. դրամ:


ՀՀ դրամով ներգրավված ց՝պահանջ ավանդնրի ծավալներում նոյեմբերին արձանագրվել է 1.5% աճ, կազմելով 104.8 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ց՝պահանջ ավանդների ծավալներում, դիտվել է 1.3% անկում, կազմելով 96.6 մլրդ.դրամ: Ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ժամկետային ավանդների ծավալները նոյեմբերին պակասել են 0.04%, կազմելով 62.6 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ներգրավված ժամկետային ավանդների ծավալները աճել են 4.8%, կազմելով` 247.5 մլրդ.դրամ:


Բնակչության ավանդների մնացորդը 2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 282 մլրդ.դրամ, աճելով ամսվա կտրվածքով` 2.4%, իսկ տարվա կտրվածքով`39.3%: Ընդ որում, 2009 թվականի նոյեմբերին բնակչության ժամկետային ավանդները աճել են 3.3%, իսկ տարվա կտրվածքով` 41.6%, կազմելով 211.8 մլրդ.դրամ:


Նույն աղբյուրի հավաստմամբ, 2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքներն աճել են` 8.24%-ից մինչև 8.59%, ինչը 0.88 տոկոսային կետով ավել է հունվարյան արդյունքներից: