Նա գտնում է, որ ընթացիկ տարում անշարժ գույքի գները, համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակների, ինչպես նաև պահանջարկի ու առաջարկի ազդեցության տակ, ամեն ամիս 0.5-1% կաճեն: ՙՆերկայումս Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, մասնավորապես, էկոնոմ կարգի բնակարանների նկատմամբ, բազմակի անգամ գերազանցում է առաջարկը՚,-նշել է Մ.Եդիգարյանը, ավելացնելով, որ անշարժ գույքի գների աճի միտումներն սկսվել են դեռևս 2009 թվականի վերջերին:
