Ուրբաթ, 15 Հունվարի 2010 19:17
Հայաստանի բանկերի կողմից 2009թ. դեկտեմբերի 21-ից 2010թ. հունվարի 3-ը տրամադրվել է 35.9 մլրդ.դրամի դրամային վարկեր և 83.8 մլն.դոլարի դոլարային վարկեր
ArmInfo. Հայաստանի բանկերի կողմից 2009թ. դեկտեմբերի 21-ից 2010թ. հունվարի 3-ը տրամադրվել է 35.9 մլրդ.դրամի դրամային վարկեր և 83.8 մլն.դոլարի դոլարային վարկեր:Այս մասին Արմինֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, արժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 26-ից հունվարի 15-ը բանկերի կողմից գնվել է 114.9 մլն.դոլար` 376.92 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, իսկ վաճառվել է 195 մլն.դոլար` 378.83 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Արժույթի միջբանկային շուկայում 2009 թվականի դեկտեմբերի 26-ից 2010 թվականի հունվարի 15-ը բանկերի կողմից իրականացվել է արտարժույթի առք և վաճառքի`1.9 մլն.դոլարի գործարք, 376.92 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Այդ նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 91.2 մլն.դոլար` 377.81 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով:
Արմինֆո գործակալության տվյալներով, 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 1.9 մլրդ. դոլար, երրորդ եռամսյակում կրճատվելով 10%-ով, 2008 թվականի առաջին եռամսյակի 14% աճի համեմատ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ