Ուրբաթ, 15 Հունվարի 2010 19:19

Արարատբանկը մտադիր է մինչև 2010 թվականի ավարտը պլաստիկ քարտերի թիվը հասցնել 60 հազարի


ArmInfo. Արարատբանկը մտադիր է մինչև 2010 թվականի ավարտը պլաստիկ քարտերի թիվը ավելացնել 57%-ով, հասցնելով այն մինչև 60 հազարի:

Այս մասին, այսօր հայտարարել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Նա տեղեկացրել է նաև, որ 2009 թվականին բանկին հաջողվել է 16.9 հազարով կամ 79.3%-ով ավելացնել պլաստիկ քարտերի թիվը, հասցնելով այն 38.2 հազարի: