ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, 2009 թվականին Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի քանակը տարվա կտրվածքով կրճատվել է 17.3% կազմելով կազմելով` 54246 վարկ:
Աղբյուրի տվյալներով, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ`2.5 մլն. մարված և 638 հազար ընթացիկ վարկերի մասին, ինչպես նաև 962.3 վարկային պատմություններ (որից`18.2 հազ.-իրավաբանական անձանց և 944.1 հազ.-ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին):
Նշենք, որ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործել են 27 վարկային կազմակերպություններ, որոնցից 4-ի լիզինգային և 22-ը` ունիվերսալ վարկային կազմակերպություններ, իսկ 1-ը`վարկային միություն :