Հինգշաբթի, 21 Հունվարի 2010 14:51

Հայբիզնեսբանյը 2009 թվականին մոտ 3 անգան մեծացրել է իր վարկային պորտֆելը


ArmInfo. Հայբիզնեսբանյը 2009 թվականին մոտ 3 անգան մեծացրել է իր վարկային պորտֆելը, հասցնելով այն 73.3 մլրդ.դրամի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Հայբիզնեսբանկից, դա ապահովել է ակտիվների տարեկան 115.9 մլրդ.դրամի աճ:

Աղբյուրի տվյալներով, 2010 թվականի հունվարի 1-ին բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 16.405 մլրդ.դրամ, աճելով տարվա կտրվածքով 2.4 անգամ: 2009 թվականի բանկի կանոնադրական կապիտալն աճել է 2.7 անգամ, կազմելով 13.440 մլրդ.դրամ: Բանկի կուտակված եկամուտը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2.795 մլրդ.դրամ: Մաքուր եկամուտները կազմել են 1.001 մլրդ.դրամ, գերազանցելով 2008 թվականի ցուցանիշը 18.6%: 01.01.2010թ. դրությամբ բանկի պարտավորությունները կազմել են 99.5 մլրդ.դրամ, տարվա կտրվածքով աճելով 2.7 անգամ: Պարտավորությունների կազմում ժամկետային վարկերի բաժինը կազմել է 23.3% կամ 23.2 մլրդ.դրամ, 2 անգամ ինչը գերազանցում է 2008 թվականի ցուցանիշները: