Աղբյուրի տվյալներով, 2009 թվականին բանկի ընդհանուր կապիտալն աճել է 10.5%, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասնելով 17.144 մլրդ.դրամի: Կանոնադրական կապիտալը 2009 թվականին աճել է 3.1 անգամ, կազմելով 7.557 մլրդ.դրամ: 2009 թվականի ավարտին բանկի ակտիվները կազմել են 135.811 մլրդ.դրամ, 2008 թվականի համեմատ աճելով 11.5%: Ակտիվների կազմում վարկային ներդրումների ծավալը (միջբանկային վարկերի հետ միասին) կազմել է 59% կամ 80.6 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր ակտիվները 2009 թվականին աճել են 11.6%, կազմելով 118.7 մլրդ.դրամ: Բանկի ժամկետային ավանդները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 41.297 մլրդ.դրամ, ապահովելով 19% տարեկան աճ: