2009 թվականի սկզբից բանկի կապիտալն աճել է 22.8%, դեկտեմբերի վերջին հասնելով 11.6 մլրդ.դրամի: Բանկի եկամուտները 2009 թվականի արդյունքներով կազմել են 153 մլրդ.դրամ: Միաժամանակ, 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավանդների ծավալներն անցնել են 85.6 մլրդ.դրամից, գրանցելով մոտ 80% տարեկան աճ: Իրավաբանական անձանց ավանդների ծավալը 2009 թվականին աճել է 341%, կազմելով 37.3 մլրդ.դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 01.01.2010թ. դրությամբ կազմել է 45.4 մլրդ.դրամ: