Չորեքշաբթի, 10 Փետրվարի 2010 14:19

2009 թվականին Ամերիաբանկի հաճախորիդների թիվը 57 տոկոսով ավելացել է


ArmInfo.
ՙԱմերիաբանկը՚ շարունակում է իր դիրքերն ամրապնդել ֆինանսական շուկայում: Այդ է վկայում օրեցօր մեծացող հաճախորդների բազան: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ՙԱմերիաբանկի՚ հաճախորդների թվաքանակը 2009թ. աճել է 57 %-ով և արդեն տարեվերջին հաճախորդների կազմել 13114, ընդ որում, իրավաբանական անձանց թվաքանակի աճը կազմել է 66.9%, ֆիզիկական անձանց աճը` 55.3%, այն դեպքում, երբ համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2009թ. արդյունքներով ՀՀ բանկային համակարգում հաճախորդների բազան աճել է ընդամենը 11.9%-ով, իսկ իրավաբանական աձանց թվաքանակը`16.0%-ով, ֆիզիկական անձանցը` 11.7%-ով:


Աղբյուրի համաձայն, առաջին 100 խոշոր հարկատուներից 31-ը ՙԱմերիաբանկի՚ ակտիվ հաճախորդներն են: Չնայած ՙԱմերիաբանկը՚ կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն մշակել է նաև ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների լայն տեսականի, որը շարունակ համալրվում է նորամուծություններով: Բանկի կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներն օգտվում են ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթից` զեղչված սակագներով: Եվ այս ամենը նպաստել է ֆիզիկական անձանց թվաքանակի աճին, որոնք կազմում են ՙԱմերիաբանկի՚ հաճախորդների 89.4%-ը:


ՙԱմերիաբանկի՚ բանկային հաշիվների քանակը 2009թ. աճել է 79.7%-ով, ընդ որում, իրավաբանական անձանց գծով աճը կազմել է 67.9 %, ֆիզիկական անձանց գծով`82.2 %, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում բանկային հաշիվների քանակական աճը կազմել է ընդամենը 11.3%, իրավաբանական անձանց բանկային հաշիվների գծով` 11.0%, ֆիզիկական անձանց գծով` 11.4%:


ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ՙԱմերիաբանկի՚ Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: ՙԱմերիաբանկի՚ ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկաԴիալոգ՚ խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: