Ուրբաթ, 12 Փետրվարի 2010 16:08
Հայաստանում վարկային կազմակերպությունների կողմից վարկավորման ծավալը 2010 թ. հունվարին կրճատվել է 6,8%-ով
ArmInfo.Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից վարկավորման ծավալը 2010 թ. հունվարին 2009 թ. հունվարի համեմատ կրճատվել է 6,8%-ով`կազմելով 851.4 մլն դրամ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ACRA ազգային վարկային բյուրոյում, վարկային կազմակերպությունների կողմից 2010 թ. հունվարին տրամադրված վարկերի քանակը տարեկան կտրվածքով կրճատվել է 0,6%-ով`կազմելով 2613 վարկ:
Աղբյուրի տվյալներով, 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյում առկա էր տեղեկատվություն 2.6 մլն մարված և 635 հազար ընթացիկ վարկերի, ինչպես նաև 962.2 հազար վարկային պատմությունների /18 ազարը`իրավաբանական անձանց պատմություններ, 924.2 հազարը`ֆիզիկական անձանց/ մասին: Նշենք, որ 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 27 վարկային կազմակերպություն, որից 4-ը`լիզինգային ընկերություններ, 22 –ը`ունիվերսալ վարկային կազմակերպություններ, 1 –ը`վարկային միություն: