Երկուշաբթի, 15 Փետրվարի 2010 13:42
Կոնվերս բանկը՚ ARTEXPO արվեստների ցուցահանդեսի հովանավոր
ArmInfo. ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է փետրվարի 12-ին և 13-ին Հայաստանի նկարիչների միությունում բացված ARTEXPO արվեստների ցուցահանդեսի հովանավոր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, շարունակելով կորպորոտիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերի ավանդույթը` բանկն այս տարի ևս առաջին հովանավորչական ծրագիրն իրականացրեց մշակույթի ոլորտում: Հիշեցնենք, որ նախորդ տարի, բանկն արդեն հովանավորել էր, այնպիսի աննախադեպ, մասշտաբային ծրագրեր, ինչպիսիք են Արամ Խաչատրյանի ՙՍպարտակ՚ բալետը և շուրջ 3 ամիս տևած ՙԲաց երաժշտություն՚ փառատոնը: Նկատենք, որ ARTEXPO ցուցահանդեսում ներակայացված արվեստների շարքում իրենց պատվավոր տեղն ունեին նշյալ նախագծերը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ մշակույթի նախարարությունը ընտրել է հաշվետվության այս յուրօրինակ ձևը. մշակութային ամենատարբեր կազմակերպություններ և կառույցներ մեկ հարկի տակ, կողք-կողքի ներկայացնում են արվեստի տարբեր ոլորտների նախորդ տարվա իրենց կատարած աշխատանքը: Մեկ տարվա փարձառությամբ ARTEXPO արվեստների ցուցահանդեսը նախորդ տարվա 2 տասնյակի փոխարեն այս տարի ներկայացավ 5 տասնյակը գերազանցող մշակութային կազմակերպությունների ու կառույցների շքահանդեսով: ARTEXPO-ի առաջին այցելուներից էր երկրի ղեկավար Սերժ Աարգսյանը. նա շրջեց տաղավարներում, ծանոթացավ ներկայացված աշխատանքներին, տեղեկացավ այդ ծրագրերը հովանավորող կազմակերպությունների (ՙԿոնվերս բանկ՚, ՙՀայփոստ՚) մասին։