Չորեքշաբթի, 24 Փետրվարի 2010 12:26
Յունիբանկը կրկնապատկել է բիզնես-վարկերի պորտֆելը
ArmInfo.2010 թվականի հունվարին Յունիբանկը 2009 թվականի հունվարի համեմատությամբ կրկնապատկել է բիզնես-վարկերի պորտֆելը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում, 2010 թվականի փետրվարի 1-ի դրությամբ բիզնես-վարկերը կազմել են վարկային պորտֆելի առյուծի բաժինը` շուրջ 60 տոկոս կամ 38.3 մլրդ դրամ:
Ընդ որում ընթացիկ տարվա հունվարին Յունիբանկի վարկային պորտֆելը նախորդ տարվա հունվար ամսվա համեմատությամբ ավելացել է գրեթե 20 մլրդ դրամով` գերազանցելով 65 մլրդ դրամը: Միևնույն ժամանակ հիփոթեքային վարկերի և ավտովարկեի բաժինը բանկի վարկային պորտֆելում կազմել է համապատասխանաբար 12.2 մլրդ դրամ և 8.1 մլրդ դրամ: Քանակական արտահայտությամբ բանկի տրամադրած վարկերի մեծ մասը բաժին է ընկնում պլաստիկ քարտերին, այնուհետև գալիս են ավտովարկերը և հիփոթեքը: